Հա

Ազգային

06/12/2018 - 10:50

Կիրօ Մանոյեան. «Մենք հայրենիքի շահերն առեւտուր չենք անում»

Դեկտեմբերի 5-ին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր նախընտրական ծրագիրը ներկայացրեց Սեւանում հրաւիրւած հանրահավաքի ժամանակ: ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանն իր ելոյթում նշեց, որ այս ընտրութիւնները կարեւոր են երկրի համար, քանի որ խոստանում են լինել նոր որակի ընտրութիւններ: 

«alikonline.ir» - Դեկտեմբերի 5-ին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր նախընտրական ծրագիրը ներկայացրեց Սեւանում հրաւիրւած հանրահավաքի ժամանակ: ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանն իր ելոյթում նշեց, որ այս ընտրութիւնները կարեւոր են երկրի համար, քանի որ խոստանում են լինել նոր որակի ընտրութիւններ: Նրա խօսքով` թէեւ քարոզարշաւն այնքան էլ յոյս չի ներշնչում այդ նոր որակի մասին, բայց, ամէն դէպքում, այդ հնարաւորութիւնը կայ: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

ՀՅԴ Բիւրոյի անդամը խօսեց նաեւ այն մասին, թէ ինչու պէտք է քւէարկել Դաշնակցութեան օգտին: «Այս ընտրութիւնների արդիւնքում, որ տեղի են ունենում նոր Սահմանադրութեան կարգով, չի լինելու խորհրդարանում որեւէ ուժ, որ միայնակ կարողանայ ունենալ 2/3-ից աւել: Դրա համար էլ այսօրւայ իշխանութեան քւէների մի մասն իրականում փոշիանալու են: Փոշիանալու են, քանի որ 80 տոկոս էլ ստանան` իրականում խորհրդարանում ներկայացւած պէտք է լինեն ընդամենը 67 տոկոսով: Այդ իսկ պատճառով էլ կարիք չկայ յաւելեալ ճիգ գործադրել եւ ձեր քւէն տալ իշխող կուսակցութիւնը»,- ասաց Կիրօ Մանոյեանը:

Նա նշեց, որ նախորդ իշխանութեան ներկայացուցիչներին ձայն տալու մասին չի էլ խօսում եւ չի կարծում, որ ժողովուրդը նրանց շատ է կարօտել, ուստի նրանց քւէարկելու անհրաժեշտութիւն չկայ: Նրանք իրականում, ըստ Մանոյեանի, Հայաստանի վերանկախացման առաջին օրւանից միշտ եղել են իշխանութիւն եւ ընդդիմութիւն լինելու փորձ չունեն.«Հիմա ասում են, որ ուժեղ ընդդիմադիր կը լինեն, բայց ընդդիմութիւն լինելու փորձ չունեն: Իսկ միւս ուժերը, որոնք մինչեւ հիմա խորհրդարանում ներկայացւել են, տեսել էք, որ եղել են դաշինք, դաշինքը կիսւել է, ու այդ կիսւածը նորից կիսւել է: Ճիշտ է, երեք կուսակցութիւններ են, բայց այդ երեքը միասին չկարողացան երկու տարի դիմանալ, իսկ սա լաւ բան չի յուշում, թէ ինչ որակի աշխատանք պէտք է տանեն միասնաբար»:

Խօսելով նոր ձեւաւորւած կուսակցութիւնների մասին` Մանոյեանը նշեց, որ դրանց մի մասն ընտրութիւններից մի քանի օր առաջ են գրանցւել որպէս կուսակցութիւն: Մանոյեանի խօսքով` դրանցից 4-5-ն իրենց նպաստն ունեն տեղի ունեցած քաղաքացիական նախաձեռնութիւնների մէջ, բայց այդ նախաձեռնութիւններում էլ չկարողացան համախմբւել ու վերածւել են 4-5 կուսակցութիւնների:

«Վստահ եմ, որ բոլոր ուժերի ծրագրերում էլ լաւ կէտեր կան, բայց պէտք է նայել, թէ դրանց մասին խօսողն ով է: Մեր դէպքում` մենք մի քանի հիմնական կէտեր ենք առաջ քաշել, եւ մեր կենսագրութիւնն է վկայ, որ մենք ինչ ասում ենք, այդ ուղուց չենք շեղւել: Ազգային խնդիրների առաջնահերթութիւն, հողի պաշտպանութիւն, ազգային արժէքների պաշտպանութիւն, Արցախի հարցում ընդհանրապէս առանց զիջելու զարգացում, սոցիալական արդարութիւն եւ կառավարման համակարգի բարելաւում` սրանք են Դաշնակցութեան ծրագրի հիմնաքարերը»,- ասաց Մանոյեանը:

Նա նշեց նաեւ, որ պէտք է քւէ տալ Դաշնակցութեանը ոչ միայն այն պատճառով, որ Դաշնակցութիւնը 128 տարւայ պատմութիւն ունի, այլ նաեւ այն պատճառով, որ վերանկախացած Հայաստանում, Արցախում 1989-ից ներկայացրել է իր դէմքը: Մանոյեանի խօսքով` ժողովուրդն արդէն իսկ տեսել է` Դաշնակցութիւնն ինչ կարող է անել:

«Մենք արել ենք շատ աւելին մեր` խորհրդարանում ներկայացւած 5-7 պատգամաւորներով: Չկայ մէկ այլ նման խմբակցութիւն, որ 5-7 պատգամաւորով այնքան աշխատանք կատարէր, որքան մենք: Իսկ մենք արել ենք, արդիւնքի հասել` ե՛ւ երբ ընդդիմադիր էինք, ե՛ւ երբ իշխանութեան մաս ենք կազմել: 2009-16 թթ. եղել ենք ընդդիմութիւն, բայց մարդիկ ասում են` 10 տարի աշխատել եք Սերժ Սարգսեանի հետ: 2008-ին էլ Դաշնակցութիւնը նախագահի իր թեկնածուն ունէր` լուսահոգի Վահան Յովհաննիսեանը, այսինքն` այդ ժամանակ էլ Սերժ Սարգսեանին չէինք պաշտպանում, իսկ 2013-ին ժողովրդին կոչ էինք արել չքւէարկել իշխանութեան թեկնածոյի օգտին, այլ ցանկացած մէկ այլ թեկնածոյի տալ քւէ»,- ասաց Մանոյեանը:

Նա յիշեցրեց, որ այդ ընթացքում կարողացան խորհրդարանում ընդդիմութեանը համախմբել: Մանոյեանը մէջբերեց Լեւոն Տէր-Պետրոսեանի խօսքը, ով ասել էր, թէ այս ինչ սքանչելի քառեակ է: Ըստ Մանոյեանի` այն, որ միասնաբար կարողացել են մի քանի հարցերի ուղղութեամբ աշխատել, փաստ է.«Այդ հարցերից կարեւորը կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի մօտեցմանը դէմ լինելն էր, որը հասցրեցինք մինչեւ Սահմանադրական դատարան: Այսօրւայ այս նոր կուսակցութիւնների մէջ ընդգրկւածների մի մասը նոյնպէս մասնակցել են այդ աշխատանքներին, բայց նրանք չէին ուզում, որ կուսակցութիւնների հետ շատ շփումներ ունենալ»:

Մանոյեանը հաւաստիացրեց, որ Դաշնակցութեանը յաջողւել է արդիւնքի հասնել, երբ իշխանութեան մաս են կազմել: Որպէս օրինակ` Մանոյեանը յիշեցրեց 2005-ի ու 2015-ի սահմանադրական փոփոխութիւնները:

«Այսօր, եթէ խորհրդարանում ընդդիմութիիւնն ինչ-որ լծակներ ունի, դրա մէջ մեծագոյն դերակատարութիւն ենք ունեցել մենք: Մենք ենք, որ առաջին օրւանից պնդել ենք, որ Ազգային ժողովում պէտք է ընդդիմութեանը լծակներ տալ: Մինչեւ 2008 թւականը, եթէ խորհրդարանում ընդդիմութիւնն ունենար 49 տոկոս ներկայացւածութիւն, ոչ մի լծակ չունէր, ինչի համար էլ անընդհատ փորձ էր արւում փողոց դուրս գալով հարցերը լուծել: Սակայն 2008-ի մարտի 1-ից յետոյ հնարաւոր եղաւ բարեփոխումներ կատարել»,- ասաց Մարգարեանը:

Խօսելով խորհրդարանական կառավարմանն անցնելու մասին` Մանոյեանը նշեց, որ այդ անցումը կատարելու ժամանակ շատերն ասում էին, թէ սա Սերժ Սարգսեանի` 3-րդ անգամ պաշտօնավարման համար է նման փոփոխութիւն լինում: Սակայն, ըստ Մանոյեանի, փաստն այն է, որ չկարողացաւ նա երրորդ անգամ նախագահ լինել` շնորհիւվ նոր Սահմանադրութեան:

«Ձեր քւէն Դաշնակցութեանը տալով` դուք վստահ կը լինէք, որ խորհրդարանում ներկայացւած է մի կուսակցութիւն, որը հայ իրականութեան մէջ միակ համահայկական կուսակցութիւնն է` իր նպատակներով, գաղափարներով ու կառոյցով: Վերջին 27 տարիներին ով էլ եղել է իշխանութիւն, ինչ-որ պահի զգացել են անհրաժեշտութիւն ու գործակցել են Դաշնակցութեան Սփիւռքի կառոյցների հետ: Պարզ է, որ դա այն բանի համար չէ, որ Դաշնակցութիւնը ներկայացւած լինի Աժ-ում` հայրենիքի շահերը մենք առեւտուր չենք անում, սակայն պարզ է նաեւ, որ եթէ Դաշնակցութիւնը ներկայացւած լինի խորհրդարանում, այդ համագործակցութիւնը շատ աւլի մեծ արդիւնք կը տայ»,- ընդգծեց Մանոյեանը:

Յարակից լուրեր

  • Մենք ենք, մեր կուռքերը
    Մենք ենք, մեր կուռքերը

    ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւններն անցան ազատ, արդար, թափանցիկ: Դրանք մեր նորագոյն պատմութեան ամենաարդար ընտրութիւններն էին, կայ համընդհանուր վստահութիւն ընտրութեան արդիւնքների նկատմամբ… Ամէն ինչ հրաշալի է, գրեթէ` թաւշեայ: Արեւմուտքը, կարծես, բաւարարւել է` մեզնից մի փոքր աւելին պահանջելով, յոյս է յայտնել, որ ապագայում աւելի լաւ ընտրութիւն կունենանք: 

  • Ընդդիմութեան դաշտին կազմաւորումը, կամ՝ ձախակողմեան այլընտրանքը Ազգային ժողովէն դուրս
    Ընդդիմութեան դաշտին կազմաւորումը, կամ՝ ձախակողմեան այլընտրանքը Ազգային ժողովէն դուրս

    Հ. Յ. Դաշնակցութեան ցանկին վրայ Ազգային Ժողովի պատգամաւորի թեկնածու Արթուր Խաչատրեան ընտրարշաւի ժամանակ առիթով մը հարցազրոյցի մը մէջ ըսած է թէ շատ դժուար էր Աջ կառավարութեան մը մէջ Ձախ ըլլալ: Խաչատուրեան այն քիչերէն է հայկական իրականութեան մէջ Ընկերվար Միջազգայնականի միակ անդամ կուսակցութեան հանրածանօթ դէմքերէն, որոնք Դաշնակցութեան գաղափարախօսական ինքնութիւնը պարզ ու մէկին բանաձեւած է որպէս «Ձախ»:

  • ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն. «Մենք անհամբերութեամբ սպասում ենք նոր կառավարութեան կառուցողական ներգրաււածութեանը»
    ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն. «Մենք անհամբերութեամբ սպասում ենք նոր կառավարութեան կառուցողական ներգրաււածութեանը»

    Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանի խօսքով՝ իրենք դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները ողջունում են որպէս ժողովրդավարութեան յաղթանակ, որը ռազմավարական առումով կնորացնի ԱՄՆ-Հայաստան յարաբերութիւնները:

  • «Փաստ». «Յուսանք, որ այս «փրկիչը» հաշւի կառնի նախորդից ստացած դասերը եւ նոյն սխալները թոյլ չի տայ»
    «Փաստ». «Յուսանք, որ այս «փրկիչը» հաշւի կառնի նախորդից ստացած դասերը եւ նոյն սխալները թոյլ չի տայ»

    «Փաստ» թերթը գրում է. «Երբ վերջին արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները համեմատում ենք նախկինում տեղի ունեցած ընտրութիւնների հետ, ապա կարող ենք արձանագրել, որ այս անգամ դրանք միանշանակ եւ՛ արդար էին, եւ՛ ազատ, եւ՛ մրցակցային, «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրոյցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանեանը:

  • «Հայոց աշխարհ». «Պապիկներն ու թոռնիկները»
    «Հայոց աշխարհ». «Պապիկներն ու թոռնիկները»

    «Հաոց աշխարհ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրութիւններին յաջորդած ներկայ սուր պաշտօնակռւի ընթացքում իշխանութեան վերին սանդղակներում դրսեւորւում է մի տարօրինակ օրինաչափութիւն։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։