Հա

Ազգային

07/01/2019 - 11:20

Որտե՞ղ են բուծւում այս անհայրենիք «պրոգրեսիւ երիտասարդները». Լիլիթ Գալստեան

ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստեանն անդրադարձել է մեծ աղմուկ հանած, «Թաւշեայ յեղափոխութեան» ակտիւիստ Ասեա Խաչատրեանի՝ Ադրբեջանի դրօշի ֆոնին լուսանկարին, եւ դրան հետեւած նրան պաշտպանելու փորձերին:

«alikonline.ir» - ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստեանն անդրադարձել է մեծ աղմուկ հանած, «Թաւշեայ յեղափոխութեան» ակտիւիստ Ասեա Խաչատրեանի՝ Ադրբեջանի դրօշի ֆոնին լուսանկարին, եւ դրան հետեւած նրան պաշտպանելու փորձերին:

Լիլիթ Գալստեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«Մինչ, հակակրանքս զսպելով, այն կապոյտ մազերով, ադրբեջանցի ու ադրբեջանի դրօշ սիրող աղջկան որոշել էի անտեսել ու չնպաստել նրա «հերոսացմանը» (ինչը վստահաբար այս ծրագրւած սցենարի մաս է կազմում), ցանցերում յայտնւում են «պրոգրեսիւ երիտասարդներ», ովքեր կոչ են անում «հանգիստ թողնել էդ մարդուն. որտեղ կուզի, ում եւ ինչի հետ կուզի թող նկարւի, մեր ինչ գործն ա»։ 

Այ այստեղ հանդուրժողականութիւնս սպառւում է։ Սպառւում է այն պարզ պատճառով, որ սա հէնց իմ ու մեր գործն է, որովհետեւ սա «ում եւ ինչի հետ» դէպքը չի։ Սա անգամ արդէն մեր շքամուտքեր լցւող կենցաղային աղբը չէ, որ համբերատար սպասեմ ու քաղաքապետին աշխատել սովորելու ժամանակ տամ։ Սա մեր հոգեւոր, բարոյական ու նաեւ ֆիզիկական անվտանգութեանը սպառնացող մարտահրաւէր է, սա երեւոյթ է, որ կեղծ ու վտանգաւոր հանդուրժողականութեան դիմակով, կենսական տարածքներ է գրաւում։ Այդ «որտեղն» իմ հայրենիքն է, մեր պետութիւնը, որ այդ նոյն դրօշի ներքոյ փորձւել է զաւթւել։ Այդ նոյն դրօշի ներքոյ կացին է դարձել․․․

Իհարկէ, ես ԱԱԾ-ն չեմ, բայց իբրեւ ՀՀ շարքային քաղաքացի իրաւունք ունեմ մտահոգւել, բարձրաձայնել, հարցս ուղղել համապատասխան մարմիններին՝ որտեղ են բուծւում այս անհայրենիք «պրոգրեսիւ երիտասարդները», ինչո՞ւ են նրանք այդքան պաշտպանւած ու ապահով զգում, ի՞նչ եւ ո՞ւմ պատւէրն են կատարում․․․

Յ․Գ․- Ի դէպ, բանակում չծառայած, Երեւանու աւագանում յայտնւած, հանդուրժողականութեան կոչ անող պրոգրեսիւ գրիգոր երիցեանը որտեղից հասկանայ, որ այսօր սահմանին իր տարեկիցները հող են պաշտպանում ու ամէն վայրկեան այդ դրօշի ներքոյ նշանառուի թիրախն են»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։