Հա

Ազգային

10/01/2019 - 11:50

Հայ Դատի երիտասարդ գործիչները հանդիպել են նորընտիր Կոնգրեսի անդամների հետ

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը տեղեկացնում է, որ Հայ Դատի նոր սերնդի մի շարք ներկայացուցիչներ, փորձառու գործիչների ուղեկցութեամբ, հանդիպել են ԱՄՆ նորընտիր` 116-րդ Կոնգրեսի անդամների հետ` ծանօթանալով հայութեան իրաւական պաշտպան Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամների հետ:

«alikonline.ir» - Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը տեղեկացնում է, որ Հայ Դատի նոր սերնդի մի շարք ներկայացուցիչներ, փորձառու գործիչների ուղեկցութեամբ, հանդիպել են ԱՄՆ նորընտիր` 116-րդ Կոնգրեսի անդամների հետ` ծանօթանալով հայութեան իրաւական պաշտպան Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Նիւ Ջերսիի Հայ Դատի յանձնախմբի անդամ Անի Չաղլասեանը յայտնել է, որ պատւիրակութեան մաս են կազմել երկրորդական վարժարանների եւ համալսարանների ուսանողներ, ինչպէս նաեւ Համազգայինի, Հայ երիտասարդական միութեան եւ Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան անդամներ:

Հայ Դատի պատւիրակութեան անդամներն իրենց այցելութեան ընթացքում խորհրդակցութիւններ են ունեցել նաեւ կոնգրեսականների գրասենեակների հայ պաշտօնատարների եւ Հայ Դատի վարժողական ծրագրերի շրջանաւարտների հետ:

Նշենք, որ 116-րդ Կոնգրեսի անդամների թւում է ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի աջակցութիւնը վայելող աւելի քան 250 կոնգրեսական, որոնցից 90-ը նոր անդամներ են:

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ
    Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ

    Անգարայի մէջ կայացած Թուրքիա-Ռուսիա-Իրան միջնախագահական ձեւաչափով եռակողմ հանդիպման պաշտօնական յայտարարութիւնը ո՛չ միայն հակիրճ է, այլ նոյնիսկ անբովանդակ: Նման ամփոփ եւ որեւէ հիմնական շեշտադրում չպարփակող յայտարարութիւն կա՛մ կ՛ուզէ թաքցնել հիմնական բաժինը եւ ուշադրութիւն ցրուել, կա՛մ ալ ընդհանուր յայտարարներու չգալու պարագային կը շրջանցէ տարակարծութիւններու գոյութեան փաստը:

  • Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ սոցնախարարի հետ
    Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ սոցնախարարի հետ

    ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյեանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ:

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, սեպտ. 16-ին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների միութեան նախագահ՝ Գարուն Սարգսեանին եւ «Նայիրի» հրատարակչատան տնօրէն՝ Արտոյտ Զոհրաբեանին:

  • Թեհրանը կը հիւրընկալի Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների 6-րդ հանդիպումը
    Թեհրանը կը հիւրընկալի Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների 6-րդ հանդիպումը

    Թեհրանը կը հիւրընկալի Սիրիայի հարցով, Աստանայի գործընթացի երաշխաւոր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ ձեւաչափով 6-րդ հանդիպումը:

  • Հանրապետութեան նախագահը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
    Հանրապետութեան նախագահը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

    Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ սեպտեմբերի 16-ին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։