Հա

Ազգային

10/01/2019 - 16:00

Հ. Յ. Դաշնակցութեան ընդհանուր ժողովի առիթով

Ըստ Հ. Յ. Դաշնակցութեան կազմակերպական կանոնների յօդւած 20-ի, «Ընդահանուր ժողովը Հ.Յ.Դաշնակցութեան կամքը ներկայացնող գերագոյն ժողովն է որի որոշումները անառարկելի ու պարտադիր են կուսակցութեան բոլոր ժողովների, բոլոր մարմինների եւ բոլոր ընկերների համար: Ընդհանուր ժողովը գերագոյն պահակն է Դաշնակցութեան գաղափարաբանութեան եւ բարոյական ըմբռնումներին»:

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

 

Ըստ Հ. Յ. Դաշնակցութեան կազմակերպական կանոնների յօդւած 20-ի, «Ընդահանուր ժողովը Հ.Յ.Դաշնակցութեան կամքը ներկայացնող գերագոյն ժողովն է որի որոշումները անառարկելի ու պարտադիր են կուսակցութեան բոլոր ժողովների, բոլոր մարմինների եւ բոլոր ընկերների համար: Ընդհանուր ժողովը գերագոյն պահակն է Դաշնակցութեան գաղափարաբանութեան եւ բարոյական ըմբռնումներին»:

Այս «Պարտադիր» բառը, որոշ ոչ կուսակցական շրջանակների կողմից անախորժ մեկնաբանութեանց տեղիք է տալիս, կարծելով որ այդ պարտադրանքը գալիս է կուսակցութեան «վերնախաւից» եւ կամ մի ինչ որ բռնակալի կամքն է որ դրւում է կուսակցականների ուսերին, մինչդեռ Դաշնակցութեան Ընդհանուր Ժողովի այս պարտադրանքը, ինչպէս որ միշտ էլ ասւել է, գալիս է «վար» ից դէպի «վեր», եւ ոչ թէ «վեր»ից դեպի «վար», այսինքը Ընդհանուր ժողովը նախ լսում է շրջանների ընկերների ու մարմինների տեսակէտները եւ ի մտի ունենալով ամենքի կածիքները, պահանջներն ու դիտողութիւնները, ապա երկար մտքերի փոխանակումերից յետոյ է կայացնում իր որոշում որը ոչ այլ ինչ է եթէ ոչ ժողովի մասնակիցների ներքուստ լիովին համոզումների որոշումներ եւ ոչ թէ նրանց պարտադրւածների արդիւնք:

Ճիշտ այնպէս ինչպէս, մեր հայրենի բնութեանը պատկանող 28 գետեր ու գետակներ լափին տալով իրենց ջրերը լցնում են Սեւանա լիճը, որտեղ այդ ջրերի խառնուրդից առաջանում է Հրազդան գետը որը որպէս կենսատու աղբիւր իր ոռոգմամբ կեանք է պարգեւում Հայաստանին, այնպէս էլ աշխարհի զանազան վայրերում գտնւած Հ.Յ.Դաշնակցութեան շարքերն Ընդհանուր Ժողովի օրակարգը ստանալուց յետոյ իրենց քննակումների բանաձեւերը ուղարկում են Ընդահանուր Ժողով որտեղ խառնւելով միմիանց հետ, նոր ծիլ են արձակում եւ վերջնական կերպարանք ստանալով, դառնում են Դաշնակցական միտք ու կամք եւ որպէս կենսատու գետ յորդում են դէպ շրջաններ եւ հիմք ծառայում իրենց գալիք գործունէութիւնների համար:

Ըստ դաշնակցութեան աստիճանական կարգի սկզբունքների, բոլոր ընկերներն ու մարմինները պատասխանատու են իրենց գերադաս մարմիններին ու ժողովներին, սակայն Ընդհանուր Ժողովը պատսխանատու չէ ոչ ոքի առջեւ որոհետեւ ինքն է միակ հեղինակութիւնն ու իշխանութիւնը եւ իր կայացրած որոշումների ու վճիռների համար, պատասխանատու է միայն հայոց պատմութեան առջեւ, իսկ շրջաններից ընտրւած ժողովին մասնակցող պատգամաւորները ժողովի ընթացքում ազատ ու անկաշկանդ են որեւէ կանոնագրային սահմանափակումից եւ ոչ ոք չի կարող նրանց մտքի ու խղճի ազատութեան վրայ արգելք դնել եւ քւէի վրայ ազդեցութիւն բանեցնել:

Դաշնակցական բոլոր ժողովները, մարմիններն ու ընկերները, պարտաւոր են քայլեն այն ուղղութեամբ միայն որ ճշտել ու սահմանել է Ընդհանուր Ժողովը, իսկ ինք ընդհանուր ժողովն իր ընթացքը որոշում է առանց որեւէ պարտաւորութեան եւ ազատ ու անկախ կերպով:

Ահա այսպիսի ազատ ու անկաշկանդ պայմաններում է որ Հ.Յ.Դ.ի Ընդհանուր Ժողովը իր «Դաշնակցական» որոշումներն է կայացնում, ի խնդիր հայ ժողովրդի բարօրութեան, ազատութեան եւ իր դարերի իղձերի իրականացման ճանապարհին եւ վերջում որոշումների գործադրման համար ընտրում է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրո:

Համաձայն Հ.Յ.Դաշնակցութեան ապակենտրոն սկզբունքների, ընդհանրական բնոյթ կրող քաղաքական որոշումների իրագործողը Հ.Յ. Դաշնակցութեան Բիւրոն է իսկ Հայաստանին եւ շրջաններին վերբերող որոշումնրի իրագործողներն են Հայաստանի եւ շրջանների պատասխանատու մարմինները, Բիւրոյի հետ համախորհուրդ:

Նոր-Ջուղա

8-1-2018

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։