Հա

Ազգային

17/01/2019 - 10:10

ՀՅԴ 128 տարւայ պատմութեան մէջ առաջին անգամն է Ընդհանուր ժողով գումարում ազատ, մարտունակ, հպարտ Արցախում

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ, ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի մասնակից Յակոբ Բագրատունու բնորոշմամբ ժողովը պատմական է, որովհետեւ ՀՅԴ 128 տարւայ պատմութեան մէջ առաջին անգամն է, որ ազատ, մարտունակ, հպարտ Արցախում է այն գումարւում:

«alikonline.ir» - ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ, ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի մասնակից Յակոբ Բագրատունու բնորոշմամբ ժողովը պատմական է, որովհետեւ ՀՅԴ 128 տարւայ պատմութեան մէջ առաջին անգամն է, որ ազատ, մարտունակ, հպարտ Արցախում է այն գումարւում: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

«Այս հանգամանքը մեզ՝ դաշնակցականներիս, յաւելեալ պարտադրանքի տակ է դնում՝ կայացնելու խոհուն, ճիշտ, զգօն եւ պայքարի պատմութեանը համապատասխանող որոշումներ: Այսօր, երբ տեսնում ենք, որ Արցախի պայքարը որոշ հունաւորում ունի եւ միաժամանակ մտահոգութիւններ ունենք Արցախի ապագայի առումով, բնականաբար, կարեւոր որոշում է ժողովն այստեղ անց կացնելը»,- մասնաւորապէս ասել է Յակոբ Բագրատունին՝ աւելացնելով, որ 1919 թ. ՀՅԴ 9-րդ Ընդհանուր Ժողովը տեղի է ունեցել անկախ Հայաստանում: Դժբախտաբար Հայաստանի վերանկախացումից յետոյ Լեւոն Տէր-Պետրոսեանի կողմից արգելւեց ՀՅԴ գործունէութիւնը Հայաստանում: Բայց իշխանափոխութիւնից յետոյ բոլոր Ընդհանուր Ժողովները կայացել են մայր հայրենիքում:

Անդրադառնալով յետագայ քաղաքական ուղեգծում շրջադարձային փոփոխութիւնների մասին հարցին, Յակոբ Բագրատունին նշել է, որ Ընդհանուր Ժողովում բոլոր խնդիրները քննարկման նիւթ են. «Շրջադարձային փոփոխութիւններ լինում են, երբ նախկին որոշումները սխալ են գնահատւում: Նախորդ Ընդհանուր Ժողովի կայացրած որոշումները գործադրւեցին համապաատասխան մարմինների կողմից, այս օրերին կը վերաքննենք, բացթողումները կը քննարկենք եւ այնուհետեւ համապատասխան որոշումներ կը կայացննեք: Բայց հսկայական շրջադարձային որոշումներ հնարաւոր է չլինեն, որովհետեւ այս պայմաններում անհրաժեշտ է աւելի զգօն ու հաստատուն լինել՝ տեղի ունեցող փոփոխութիւնների լոյսի տակ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։