Հա

Ազգային

25/01/2019 - 11:40

Հայ Դատի գրասենեակը Մադրիդեան սկզբունքները մերժելու արշաւ է սկսել

Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարեանն Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտում արւած տեսաուղերձով կոչ է արել միանալ Արցախեան հիմնախնդրի լուծման համար առաջադրւած Մադրիդեան սկզբունքները մերժելու` Հայ Դատի նախաձեռնած արշաւին: 

«alikonline.ir» - Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարեանն Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտում արւած տեսաուղերձով կոչ է արել միանալ Արցախեան հիմնախնդրի լուծման համար առաջադրւած Մադրիդեան սկզբունքները մերժելու` Հայ Դատի նախաձեռնած արշաւին: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը։

Նա «անպատասխանատւութիւն» է որակել միայն խաղաղութեան խոստումների դիմաց հողային զիջումներ կատարելու առաջարկը:

Յիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից «ժողովուրդներին խաղաղութեան պատրաստելու» կոչին երկու տարբեր յայտարարութիւններով արձագանգել է ՀՅԴ Հայ Դատի գրասենեակը` խաղաղութեան խոստումների դիմաց հողային զիջումների գնալը որակելով «հիմարների համաձայնութիւն»:

Հայ Դատի սկսած արշաւի յղումը` այստեղ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։