Հա

Ազգային

06/02/2019 - 08:30

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՌԴ դեսպանի հետ

ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը, Բիւրոյի անդամներ Սպարտակ Սէյրանեանը, Արսէն Համբարձումեանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը փետրւարի 5-ին հիւրընկալւել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազօր դեսպան Սերգէյ Կոպիրկինին:

ՀՅԴ ներկայացուցիչները տեղեկացրել են օրերս տեղի ունեցած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի, ընդունւած հիմնական որոշումների, Արցախի հիմնախնդրի եւ արտաքին քաղաքական հարցերի վերաբերեալ կուսակցութեան մօտեցումների մասին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարւել նաեւ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցութեան յետագայ զարգացման հարցերին։ Երկուստէք կարեւորւել է փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով պարբերական հանդիպումների անհրաժեշտութիւնը։

ՀՅԴ Հանրային կապերի գրասենեակ

05.02.2019 թ.

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։