Հա

Ազգային

07/02/2019 - 08:25

Դաշնակցութիւնն իր վերջնական խօսքը կասի Արցախի կառոյցի բարձրագոյն ժողովից յետոյ

Փետրւարի 6-ին Արցախի Հանրապետութեան նախագահի խորհրդական Արթուր Աղաբէկեանը գրառում է կատարել իր ֆէյսբուքեան էջում` նշելով. «Երկրի յաջորդ նախագահը պէտք է լինի Արայիկ Յարութիւնեանը, եւ հիմա յայտարարում եմ՝ Արայիկ Յարութիւնեանը չունի այլընտրանք»:

«alikonline.ir» - Փետրւարի 6-ին Արցախի Հանրապետութեան նախագահի խորհրդական Արթուր Աղաբէկեանը գրառում է կատարել իր ֆէյսբուքեան էջում` նշելով. «Երկրի յաջորդ նախագահը պէտք է լինի Արայիկ Յարութիւնեանը, եւ հիմա յայտարարում եմ՝ Արայիկ Յարութիւնեանը չունի այլընտրանք»:

«Yerkir.am»-ի հարցին, թէ արդեօ՞ք դա Դաշնակցութեան տեսակէտն է, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը պատասխանեց. «Դա Դաշնակցութեան տեսակէտը չէ: Արթուր Աղաբէկեանը որոշ ժամանակ է, ինչ չի անդամակցում Հ.Յ. Դաշնակցութեանը: Նա  արտայայտել է իր անձնական կարծիքը: 2020 թ. նախագահական ընտրութիւնների վերաբերեալ Դաշնակցութիւնն իր վերջնական խօսքը կասի առաջիկայում կայանալիք` ՀՅԴ Արցախի կառոյցի բարձրագոյն ժողովից՝ Շրջանային ժողովից յետոյ»:

Յարակից լուրեր

  • Խօսել եւ միշտ ենք խօսելու կրթութիւնից՝ անկախ այն հանգամանքից՝ իշխանութեան մէջ են, թէ՝ ոչ. Aysor.am
    Խօսել եւ միշտ ենք խօսելու կրթութիւնից՝ անկախ այն հանգամանքից՝ իշխանութեան մէջ են, թէ՝ ոչ. Aysor.am

    Մենք խօսել ենք եւ միշտ ենք խօսելու կրթութիւնից, որովհետեւ ասելիք ունենք, որովհետեւ պատմականօրէն, մեր  գաղափարախօսական ակունքներում, կարեւորել ենք կրթութիւնը, այն դիտել ենք որպէս ազգ, ինքնութիւն, պետութիւն կերտելու կարեւոր յենասիւն։ Եւ այդ յանձնառութեամբ էլ շարունակելու ենք, անկախ այն հանգամանքից՝ իշխանութեան մէջ ենք, թէ՝ ոչ։ «Aysor.am»-ի հետ զրոյցում այս մասին ասաց դաշնակցական նախկին պատգամաւոր, հասարակական-քաղաքական գործիչ Լիլիթ Գալստեանն՝ անդրադառնալով ԿԳ նախարար Արայիկ Յարութիւնեանի այն յայտարարութեանը, որ երկար տարիներ դաշնակցական գործչի կողմից ղեկավարւած կրթութեան ոլորտում «քարուքանդ վիճակ է»։

  • Ջուլիանին կոչ է անում աւելացնել ճնշումն Իրանի վրայ
    Ջուլիանին կոչ է անում աւելացնել ճնշումն Իրանի վրայ

    Իր ընդգծւած հակաիրանական հայեացքներով յայտնի, ԱՄՆ նախագահի փաստաբան, Նիւ Եօրքի նախկին քաղաքապետ Ռոդի Ջուլիանին ելոյթով հանդէս է եկել Վարշաւայում ընթացող «Խաղաղութիւնն ու անվտանգութիւնը Մերձաւոր Արեւելքում» խորհրդաժողովում. տեղեկացնում է «Agence France-Presse»-ը:

  • ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հայաստանում Իրանի դեսպանի հետ
    ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հայաստանում Իրանի դեսպանի հետ

    ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը, Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը փետրւարի 12-ին հիւրընկալւել են ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին:

  • ՀՅԴ ԳՄ.«Մշակոյթի նախարարութեան անհրաժետութիւնը պարտադիր է»
    ՀՅԴ ԳՄ.«Մշակոյթի նախարարութեան անհրաժետութիւնը պարտադիր է»

    ՀՅԴ Հայաստանի ԳՄ  մշակոյթի, երիտասարդութեան և սպորտի հարցերով յանձնախումբն  իր մտահոգութիւնն է յայտնում   ՀՀ մշակոյթի ու կրթութեան և գիտութեան նախարարութիւնները միաւորելու վերաբերեալ զանգւածային լրատւամիջոցներում, ինչպէս նաև որոշ պաշտօնական շրջանակներում շրջանառվող տեղեկութիւնների կապակցութեամբ։ 

  • ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՌԴ դեսպանի հետ
    ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՌԴ դեսպանի հետ

    ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը, Բիւրոյի անդամներ Սպարտակ Սէյրանեանը, Արսէն Համբարձումեանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը փետրւարի 5-ին հիւրընկալւել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազօր դեսպան Սերգէյ Կոպիրկինին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։