Հա

Ազգային

08/02/2019 - 18:30

ՀՅԴ ԳՄ. «Մշակոյթի նախարարութեան անհրաժետութիւնը պարտադիր է»

ՀՅԴ Հայաստանի ԳՄ մշակոյթի, երիտասարդութեան եւ սպորտի հարցերով յանձնախումբն իր մտահոգութիւնն է յայտնում ՀՀ մշակոյթի ու կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնները միաւորելու վերաբերեալ զանգւածային լրատւամիջոցներում, ինչպէս նաեւ որոշ պաշտօնական շրջանակներում շրջանառվող տեղեկութիւնների կապակցութեամբ։ 

ՀՅԴ Հայաստանի ԳՄ մշակոյթի, երիտասարդութեան եւ սպորտի հարցերով յանձնախումբն իր մտահոգութիւնն է յայտնում ՀՀ մշակոյթի ու կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնները միաւորելու վերաբերեալ զանգւածային լրատւամիջոցներում, ինչպէս նաեւ որոշ պաշտօնական շրջանակներում շրջանառվող տեղեկութիւնների կապակցութեամբ։ Շրջանցելով հանրային քննարկումները, չներկայացնելով փորձագիտական համակողմանի եզրակացութիւն` նախարարութիւնների միաւորումը հիմնաւորւում է օպտիմալացման անհրաժեշտութեամբ։

Մշակոյթի (նաեւ երիտասարդութեան եւ սպորտի) ու կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնների միաւորումը վկայում է մշակոյթի քաղաքական ընկալման եւ դրա դերակատարութեան թերագնահատման մասին։

Հազարամեակներ շարունակ հայ մշակոյթը՝ հայոց լեզւի եւ հայ եկեղեցու հետ, եղել է մեր ինքնութեան հիմնական յենասիւնը, ձեւաւորել ազգային արժէհամակարգ եւ այն ամէնը, ինչով աշխարհը ճանաչել է մեզ։ Մշակոյթին մեծ դեր է վերապահւած նաեւ Հայաստանի քաղաքական ներկայում եւ հեռանկարում։ Այն համակարգաստեղծ բնոյթ ունի, մրցունակ երկրի նախապայման է, ձեւաւորում է պետականութիւն գիտակցող քաղաքացի եւ հասարակութիւն, լուծում է սոցիալական խնդիրներ։

Մշակոյթին բացառիկ դերակատարութիւն է վերապահւած ազգային անվտանգութեան եւ երկրի սոցիալ-քաղաքական փոփոխութիւնների ներկայիս համատեքստում։

Ի թիւս վերոնշեալ նպատակների եւ խնդիրների, ՀՀ կառավարութեան կառուցւածքում մշակոյթի նախարարութեան` իբրեւ առանձին պետական լիազօր մարմնի եւ ինստիտուտի անհրաժեշտութիւնը պարտադիր է՝ իրագործելու մշակոյթի ոլորտում ՀՀ Սահմանադրութեամբ պետութեան ստանձնած պարտականութիւնները, բարեփոխելու գործող համակարգը, ապահովելու ոլորտի գործունէութեան օրէնսդրական երաշխիքները, գործադրելու զարգացման ծրագրեր, իրականացնելու մշակութային ժառանգութեան պահպանութեան եւ զարգացման, գեղարւեստական կրթութեան մատչելիութոան ծրագրեր, միջազգային մշակութային երկխօսութիւններում ապահովելու Հայաստանի ներկայութիւնը, հանրահռչակելու հայկական մշակոյթը եւ այլն։

Յորդորում ենք ՀՀ կառավարութեանը` վերանայել կառավարութեան կառուցւածքի մասին շրջանառւող պատկերացումները։

Համաշխարհային քաղաքակրթական ժառանգութեան մէջ անուրանալի ներդրում, հազարամեակների մշակութային ժառանգութիւն ունեցող հայերիս համար մշակոյթի լուսանցքումը յղի է անդառնալի հետեւանքներով։

 

ՀՅԴ Հայաստանի ԳՄ մշակոյթի, երիտասարդութեան եւ սպորտի հարցերով յանձնախումբ

08.02.2019 թ.

Յարակից լուրեր

  • Ընկեր Վահանին յիշելիս
    Ընկեր Վահանին յիշելիս

    Ծնունդդ շնորհաւոր ընկեր Վահան, քեզ անսահման շատ ենք կարօտում:

  • ԶՈՄ-ականները՝ ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում
    ԶՈՄ-ականները՝ ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում

    Օգոստոսի 13-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն են այցելել Արցախի Հանրապետութեան Մարտունի քաղաքում պատանեկան ճամբար իրականացնող ՀՅԴ Լիբանանի «Զաւարեան» Ուսանողական Միութեան անդամներ Հրագ Կարամինասեանը եւ Սելին Գրիգորեանը:

  • Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս
    Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս

    Սեւրի պայմանագիրը դարձաւ 99 տարեկան:

    1920 թւականի օգոստոսի 10-ին Փարիզի արւարձանում՝ Սեւրում, Անտանտի երկրների եւ Օսմանեան կայսրութեան կողմից ստորագրւեց հաշտութեան պայմանագիր, որը պաշտօնապէս հաստատում էր կայսրութեան բաժանումը Եւրոպայի եւ Մերձաւոր Արեւելքի միջեւ:

  • Կառավարման ճիշտ տարբերակը խորհրդարանական համակարգն է
    Կառավարման ճիշտ տարբերակը խորհրդարանական համակարգն է

    Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու դէպքում, նախեւառաջ, պէտք է վերացնել սուպերվարչապետական ինստիտուտը։ Այս մասին «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

  • Դատարանները քաղաքականացնելը կը բերի սահմանադրական ճգնաժամի
    Դատարանները քաղաքականացնելը կը բերի սահմանադրական ճգնաժամի

    ՀՅԴ Երիտասարդական միութիւնն օգոստոսի 1-ին մոմավռութիւն է կազմակերպում Եռաբլուրում, միութիւնը միաժամանակ պատրաստակամութիւն է յայտնել աջակցել Պաշտպանութեան նախարարութեանը եւ անհրաժեշտութեան դէպքում շուրջօրեայ հսկողութիւն սահմանել Եռաբլուրի տարածքում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։