Հա

Ազգային

18/02/2019 - 13:41

Յարգանքի տուրք`Արթուր Մկրտչեանի յիշատակին

Փետրւարի 16-ին լրացել էր Արթուր Մկրտչեանի ծննդեան 60-ամեակը: ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նախագահի 60-ամեակին նւիրւած մի շարք միջոցառումներ կայանալու են այսօր՝ փետրւարի 18-ին:

«alikonline.ir»- Փետրւարի 16-ին լրացել էր Արթուր Մկրտչեանի ծննդեան 60-ամեակը: ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նախագահի 60-ամեակին նւիրւած մի շարք միջոցառումներ կայանալու են այսօր՝ փետրւարի 18-ին: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Առաւօտեան Արթուր Մկրտչեանի շիրիմին ծաղիկներ են խոնարհել եւ իրենց յարգանքի տուրքը մատուցել ԱՀ նախագահ Բակօ Սահակեանը, ԱՀ ԱԺ նախագահը, ԱՀ պետնախարարը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, ԱՀ ՊԲ հրամանատարը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը, ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը, նախարարներ, պատգամաւորներ, ՀՅԴ Արցախի կառույցի անդամներ, Արթուր Մկրտչեանի գաղափարական ընկերները եւ ընտանիքի անդամները:

Բակօ Սահակեանն օրինակելի է համարել Արթուր Մկրտչեանի հայրենասիրութիւնը, նւիրւածութիւնը եւ պարկեշտութիւնը՝ յաւելելով, որ նրա պայծառ յիշատակը միշտ վառ կը մնայ արցախցիների սրտերում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։