Հա

Ազգային

06/03/2019 - 13:45

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը ողջունում է Թուրքիային առեւտրային արտօնութիւններից զրկելու` Վաշինգտոնի քայլը

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը եւ յոյն-ամերիկեան ղեկավարման խորհուրդը համատեղ յայտարարութեամբ ողջունել են Թուրքիային Արտօնութիւնների գլխաւոր «GSP»-ի շրջանակում առեւտրային արտօնութիւններից զրկելու` Վաշինգտոնի մարտի 4-ի որոշումը` այն համարելով ամերիկեան շահերը պաշտպանող քայլ:

«alikonline.ir» - Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը եւ յոյն-ամերիկեան ղեկավարման խորհուրդը համատեղ յայտարարութեամբ ողջունել են Թուրքիային Արտօնութիւնների գլխաւոր «GSP»-ի շրջանակում առեւտրային արտօնութիւններից զրկելու` Վաշինգտոնի մարտի 4-ի որոշումը` այն համարելով ամերիկեան շահերը պաշտպանող քայլ: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Վերոնշեալ երկու կազամակերպութիւնները աջակցում են Միացեալ Նահանգներ թուրքական արտահանումներին առաւելութիւններ շնորհող «Նախապատւութիւնների ընդհանուր դրութիւնից» Թուրքիան դուրս հանելու քայլին, որը կարող է իր ազդեցութիւնն ունենալ մօտաւորապէս 1.7 միլիարդ դոլար արժեցող թուրքական արտահանումների վրայ:

Նախագահ Թրամփն այս որոշման ընդունումը հիմնաւորեց այն բանով, որ Թուրքիայի տնտեսութիւնը բաւարար զարգացած է, եւ այժմ կարիք չկայ նման աջակցութեան:

Նշենք, որ արտօնութիւնները գործում էին` 1975 թ. սկսած:

Թուրքիայի առեւտրի նախարար Ռուհսար Փեքջանը քննադատել է այս քայլը` ազդարարելով, որ այն վնաս է հասցնելու երկկողմանի առեւտուրը 75 միլիարդ դոլար հասցնելու ջանքներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։