Հա

Ազգային

12/03/2019 - 12:00

ԱՄՆ կոնգրեսականներ Շիֆը եւ Բիլիրակիսը լիովին աջակցում են Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ ոգեկոչման` ԱՄՆ քաղաքականութեանը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը (Դեմոկրատական կուսակցութիւն) եւ Գաս Բիլիրակիսը (Հանրապետական կուսակցութիւն) այսօր կոչ են արել իրենց գործընկերներին` միանալ Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանն ուղղւած բանաձեւին, որը երկկուսակցական օրէնսդրական նախագիծ է` նպատակաուղղւած վերոնշեալ հարցում ԱՄՆ-ի համապատասխան քաղաքականութեանը: 

«alikonline.ir» - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը (Դեմոկրատական կուսակցութիւն) եւ Գաս Բիլիրակիսը (Հանրապետական կուսակցութիւն) այսօր կոչ են արել իրենց գործընկերներին` միանալ Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանն ուղղւած բանաձեւին, որը երկկուսակցական օրէնսդրական նախագիծ է` նպատակաուղղւած վերոնշեալ հարցում ԱՄՆ-ի համապատասխան քաղաքականութեանը: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Բանաձեւը պահանջում է`

1. Հայոց Ցեղասպանութեան ժխտման վերացում,

2. ԱՄՆ ներկայիս պաշտօնատար անձանց եւ կառավարութեան կողմից այդ յանցագործութեան ճանաչում եւ զոհերի յիշատակի ոգեկոչում,

3. Հայոց Ցեղասպանութեան պատմութեան դասաւանդում` նպատակ ունենալով կանխարգելել նմանատիպ վայրագութիւնները մեր ժամանակներում:

Բանաձեւի հեղինակներն այս պահին հաւաքագրում են իրական համահովանաւորների եւ ակնկալում շուտով ներկայացնել իրենց նախագիծը Ներկայացուցիչների պալատին:

«Մենք ցանկանում ենք շնորհակալութիւն յայտնել կոնգրեսականներ Շիֆին եւ Բիլիրակիսին երկկուսակցական աջակցութիւն ցուցաբերելու համար` հիմնւած ԱՄՆ-ի` Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի ոգեկոչման պաշտօնական քաղաքականութեան վրայ: Հայոց Ցեղասպանութեան շարունակական ճանաչման եւ կանոնաւոր ոգեկոչման ինստիտուցիոնալացումից բացի, այս բանաձեւը, մասնաւորապէս, պաշտօնապէս մէկընդմիշտ մերժում է ԱՄՆ կառավարութեան եւ ամերիկացի ժողովրդի ցանկացած կապ այդ յանցագործութեան ժխտման հետ»,- ասել է ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։