Հա

Ազգային

17/03/2019 - 13:20

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէի յայտարարութիւնը

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէն մտահոգ է այս օրերին Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացւող գործողութիւնների կապակցութեամբ:

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէն մտահոգ է այս օրերին Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացւող գործողութիւնների կապակցութեամբ:

Մենք  կողմ ենք քաղաքի կենտրոնում կանաչ  տարածքների վերականգնմանը, սակայն քաղաքային իշխանութիւնների թիրախաւորւած շտապողականութիւնը եւ դիւիդենդներ շահելու բացայայտ պոպուլիստական քայլերը՝ կանաչ տարածքների վերականգնման քողի տակ, մեզ անհանգստացնում են։

Գնահատելի կը լինէր, եթէ քաղաքային իշխանութիւնները նոյն ջանասիրութեամբ լծւէին մեր քաղաքի բացայայտօրէն աւելի կարեւոր խնդիրների լուծմանը, ինչպէս օրինակ՝ տրանսպորտային համակարգը, վերելակաշինութիւնը, աղբահանութիւնը եւ այլ առաջնային խնդիրներ։ Հինգ ամիսների ընթացքում իրենց իսկ ծրագրի մէջ նշւած դրոյթներից եւ ոչ մէկի իրագործման համար քայլեր չեն արւել։ Աւելին՝ շարունակւում են նախկինից եկած հոռի երեւոթները,ինչպէս օրինակ Երեւանի պատմական տեսքին մաս կազմող շինութիւնների ոչնչացումը։

Շատ աւելի կենսական է կանաչապատումը սկսել Նորքի անտառներից, քաղաքի ծայրամասերում գտնւող բազմաթիւ զբօսայգիներից, շէնքերի բակերից, որոնք ապօրինի կառուցւած աւտոտնակներով վերածւել են աւտոկայանատեղիների եւ դարձել վտանգաւոր քաղաքացիների եւ յատկապէս երեխաների համար։

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէն պնդում է, որ Երեւանի քաղաքային իշխանութիւնները պարտաւոր են ունենալ յստակ մարտավարութիւն՝  իրենց ցանկացած որոշումից կամ քայլից տուժող Երեւանի քաղաքացուն ապահովագրելու համար։ Անընդունելի է հարիւրաւոր քաղաքացիների գործազրկութեանը նման անլրջութեամբ մօտենալը։ Ի դէպ, այդ նոյն քաղաքացիների ձայներով են ընտրւել նրանք։

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէ

Երեւան, 17 մարտի, 2019 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։