Հա

Ազգային

18/03/2019 - 11:00

Աղասի Ենոքեան. «Իշխանութիւնները մեդիայի դէմ պայքարում անցել են «պարտիզանական պատերազմի»

Տարւայ սկզբին իշխանութիւնների կողմից մամուլի դէմ յայտարարւած պատերազմի շրջանակներում ճակատային յարձակումների մի քանի փորձերից յետոյ իշխանութիւններն անցել են պարտիզանական պատերազմի մարտավարութեանը։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնութեան ղեկավար Աղասի Ենոքեանը:

«alikonline.ir» - Տարւայ սկզբին իշխանութիւնների կողմից մամուլի դէմ յայտարարւած պատերազմի շրջանակներում ճակատային յարձակումների մի քանի փորձերից յետոյ իշխանութիւններն անցել են պարտիզանական պատերազմի մարտավարութեանը։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնութեան ղեկավար Աղասի Ենոքեանը: Տեղեկացնում է «News.am»-ը:

Նա, մասնաւորապէս, նշում է.

«Իշխանութեան ներկայացուցիչները, նրանց ընտանիքի անդամները, նրանց կից վերլուծաբանները իրենց կողմից կերտւած «սեւ» եւ «սպիտակ» մամուլի ռազմաճակատի տարբեր հատւածներից յարձակումներ են գործում մամուլի վրայ, կրկին բարձրացնելով նոյն, բազմիցս ծեծւած թեմաները՝ լրատւամիջոցների ֆինանսաւորման, «կեղծ լուրերի», նախկին իշխանութիւնների հետ կապի մասին։ Պարտաւոր ենք յիշեցնել, որ նման բոլոր հարցերը կարգաւորւում են ՀՀ գործող օրէնսդրութեամբ, եւ եթէ «մտահոգ» իշխանականները այստեղ խնդիրներ են տեսնում, ապա կարող են դիմել իրաւապահ մարմիններին։

Աւելին, իշխանաւորները, իշխանութիւնների ազգականները եւ նրանց կից կառոյցները իրենց պարտականութիւնն են համարում ոչ միայն լրագրողներին «ճիշտ» լրագրութիւն սովորեցնել, այլեւ դասդասում են լրատւամիջոցները «ճիշտ» եւ «սխալ» մեդիայի՝ այն լրատւամիջոցների, որոնք պէտք է կարդալ «ճշմարիտ» լրատւութիւն ստանալու համար, եւ որոնք չպէտք է կարդալ։ Սրանով «պարտիզանները» ոչ միայն վարկաբեկում են իրենց համար անցանկալի լրատւամիջոցներին, այլեւ վնաս են հասցնում նրանց գործարար համբաւին, ինչն ուղղակի խոչընդոտ է մամուլի գործունէութեան համար։

Պարտաւոր ենք նկատել եւ յիշեցնել, որ լրատւամիջոցները միշտ էլ կատարել եւ կատարում են իրենց ֆունկցիան՝ թէ յեղափոխութիւնից առաջ, թէ յեղափոխութեան ժամանակ, եւ թէ յեղափոխութիւնից յետոյ։ Այլ հարց է, որ օրւայ իշխանութիւններին թւում է, թէ այժմ մամուլն իրենց պէտք չէ, եւ նրանք վարկաբեկում են լրատւամիջոցներին եւ փորձում են թուլացնել նրանց դերը՝ ճանապարհ հարթելով հաղորդակցութեան աւելի պարզունակ, բայց անպատասխանատու միջոցների՝ սոցցանցերում լայւերի ու ստատուսների համար։

Ցաւօք, տեսնելով օրւայ իշխանութիւնների գործելակերպը, լուրջ կասկածներ են առաջանում, որ նման հարցերի շահարկումը բխում է ոչ թէ խօսքի ազատութեան մասին մտահոգութիւնից, այլ փորձ է՝ մամուլի խնդիրները լուծել յեղափոխական ճանապարհով, ամբոխի պահանջով, շրջանցելով օրէնքը եւ իրաւական մեխանիզմները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։