Հա

Ազգային

19/03/2019 - 10:30

«Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին

Թէեւ ՀՀ վարչապետի վկայութեամբ բանակցութիւններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նւազել են:

Թէեւ ՀՀ վարչապետի վկայութեամբ բանակցութիւններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նւազել են:

Սակայն գարնանային առաջին ամսւայ առաջին կէսում դիւանագիտական շփման գծում փոխհրաձգութիւնները ծանր էին եւ բազմաբնոյթ: Նախ՝ մարտի 9-ին ԵԱՀԿ Մինսկի եռանախագահների կողմից հրապարակւեց յայտարարութիւն, որտեղ հերթական հաւասարակշռութեան պահպանման երկկողմանի կոչերից յետոյ սահմանւեց Ալիեւ-Փաշինեան կայանալիք հանդիպման օրակարգը: Մեկ անգամ եւս յիշեցւեց Մադրիդեան սկզբունքները:

Այդ յայտարարութեան մէջ, իհարկէ, բաւականին կոշտ արձագանգ եղաւ Հայաստանի կողմից բանակցութիւններին Արցախի մասնակցութեան հարցին, իսկ ինչպէս միշտ, զգուշացւեց ռազմաշունչ հռետորաբանութեան համար: Իհարկէ, Ադրբեջանը յայտարարութեան մէջ իր համար դրական կողմերն առանձնացրեց եւ ողջունեց եռանախագահների կողմից գծւած բանակցութիւնների սահմանները:

Հայկական կողմը շատ աւելի ծանր եւ մինչեւ այժմ չփորձարկւած «զէնք» օգտագործեց: Մարտի 12-ին Արցախում տեղի ունեցաւ ԱՀ եւ ՀՀ անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստ: Նիստում յստակեցւեցին մի քանի հարցեր: Նախ՝ բանակցութիւններին Արցախի մասնակցութեան հարցը հիմնաւորւեց՝ ժողովրդավարութեան սկզբունքից ելնելով: Իսկ միւս կարեւոր հարցը բանակցութիւնների օրակարգի յստակեցումն էր: Ըստ այդ յստակեցման՝ համանախագահների կողմից առաջադրւած օրակարգում պէտք է համընդհանուր հասկացողութիւն ձեւաւորւեն 3 սկզբունքների եւ 6 տարրերի շուրջ:

Անկախ այն բանից, որ արցախեան կողմի համար անընդունելի են Մադրիդեան սկզբունքները, պէտք է ընդունենք, որ շատ բան է կախւած հէնց այդ սկզբունքների մեկնաբանութիւնից: Ինչպէս ասում են՝ «սատանան մանրուքների մէջ է»: Միեւնոյն ժամանակ, ընդհանրապէս որեւէ մեկնաբանութիւն պէտք է ունենայ իրաւական կողմ՝ օրինական հիմք: Հայաստանի եւ Արցախի միջեւ առկայ փոխյարաբերութիւններն ու գործնական շփումներն առաւելաբար իրերի հոլովոյթի արդիւնք է, իրավիճակներից դրդւած լուծումներ: Մի կացութիւն, որի մեկնաբանութիւնները խախուտ եւ անհիմն կարող են լինել, եթէ իր հետ չունենայ իրաւական հենք՝ օրինական դաշտ: Ահա թէ որտեղ է առաջ գալիս Արցախի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտութիւնը: Մի հարց, որ ՀՅԴ-ն դեռեւս նախքան 2016 թ. ապրիլեան պատերազմը օրակարգային անհրաժեշտութիւն էր համարել: Մենք պէտք է իրաւական դաշտի վրայ ապացուցենք, որ երկու հայկական պետութիւնների անվտանգութիւնը համահիւսւած է: Պէտք է օրինական հիմք երկու երկրների անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստ գումարելու համար:

«Ապառաժ»

18 մարտի, 2019 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։