Հա

Ազգային

16/04/2019 - 10:30

Շահան Գանտահարեան. «Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւերի պատճառով Անկարան բազմաթիւ երկրների կը մեղադրի Ցեղասպանութիւն գործած լինելու մէջ»

Օրեր առաջ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չաւուշօղլուի ելոյթի ընթացքում դիւանագիտական միջադէպ էր տեղի ունեցել Չաւուշօղլուի եւ ֆրանսիացի պատգամաւոր Սոնիա Կրիմիի միջեւ:

«alikonline.ir» - Օրեր առաջ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չաւուշօղլուի ելոյթի ընթացքում դիւանագիտական միջադէպ էր տեղի ունեցել Չաւուշօղլուի եւ ֆրանսիացի պատգամաւոր Սոնիա Կրիմիի միջեւ:

«Անկարայի եւ Փարիզի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցածը դեկլարատիւից եւ դիւանագիտական հերթական արարից մի քայլ առաջ գնացող երեւոյթ է: Հեռակայ, անուղղակի բանավէճի փոխարէն միջազգային կազմակերպութեան ատեանից Փարիզին դասեր տալու եւ Ֆրանսիան իբրեւ ցեղասպան պետութիւն ամբաստանելու արարքն էր, որ գործադրւեց պաշտօնապէս»,- «Yerkir.am»-ի հետ զրոյցում կարծիք յայտնեց Բէյրութում լոյս տեսնող «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը: 

Ըստ նրա` անհամեմատելի երեւոյթներն ու իրադարձութիւնները համեմատելով, Թուրքիան, ըստ էութեան, ժխտողականութեամբ հանդէս է գալիս ոչ միայն իր սեփական պատմութեան, այլ նաեւ Ֆրանսիայի, Ռուանդայի, Ալժիրի պատմութիւնների նկատմամբ։ «Ո՛չ Ռուանդան, ո՛չ Ալժիրը նման պահանջներ չեն ներկայացել պաշտօնական Փարիզին։ Քաղաքական շահարկումների մղումները ժխտողականութեան նոր տարածքներ են գրաւում։ Ցեղասպանական արարքների շուրջ պատմութեան վերաշարադրումն է, որը փորձում է անել Անկարան։ Համահաւասարեցման այս մարտավարութիւնը, թւում է, որ շատ տեղ չունի աշխատելու»,- ասաց Շահան Գանտահարեանը` յաւելելով, որ ամբաստանութիւնների եւ պատմութեան վերաշարադրանքների նման ընթացքը տեսականօրէն կարող է յանգեցնել նրան, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման կոչերի ու բանաձեւերի պատճառով Անկարան աշխարհի բազմաթիւ երկրների կը մեղադրի ցեղասպանութիւն գործած լինելու մէջ:

Գանտահարեանի կարծիքով` ԱՄՆ-ը, եւրոպական եւ միջինարեւելեան արաբական երկրները Անկարայի որդեգրած արտաքին քաղաքականութեան եւ կոշտ դիրքորոշման համար ցանկանում են նրան «կարմիր քարտեր» ցոյց տալ, որոնց բովանդակութեան կազմման մէջ մեծագոյն դերակատարութիւն կարող է ունենալ հայ քաղաքական միտքը`Թուրքիայի առջեւ դնելով ոչ միայն Ցեղասպանութեան հարցը, այլեւ Թուրքիայում հայկական կալւածքների հատուցման, ՀՀ ապաշրջափակման, առանց նախապայմանների բանակցութիւնների հարցերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։