Հա

Ազգային

17/04/2019 - 08:30

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը վշտակցութիւն եւ զօրակցութիւն է յայտնում Ֆրանսիային

Փարիզի Աստւածամօր տաճարին պատուհասած ողբերգական դէպքի կապակցութեամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն իր վշտակցութիւնն ու զօրակցութիւնն է յայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին եւ իշխանութիւններին:

Փարիզի Աստւածամօր տաճարին պատուհասած ողբերգական դէպքի կապակցութեամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն իր վշտակցութիւնն ու զօրակցութիւնն է յայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին եւ իշխանութիւններին:

Ֆրանսիան յայտնի է ամենուր համամարդկային մշակութային յուշարձանների հանդէպ ցուցաբերած մեծագոյն յարգանքով ու խնամակալութեամբ: Գուցէ դա է նաեւ պատճառներից մէկը, որ անկախ կրօնական համոզմունքներից ամբողջ աշխարհը զօրաւիգ է Ֆրանսիայի ժողովրդին՝ դժբախտութեանը դիմագրաւելու համար:

Լիայոյս ենք, որ աշխարհի տարբեր կողմերից մէկտեղւած ջանքերի արդիւնքում Աստւածամօր տաճարը կրկին վեր կը հառնի իր ամբողջ վեհութեամբ, որպէս համաշխարհային խորհրդանիշ Քրիստոնէական հաւատի եւ ֆրանսիական մշակութային ժառանգութեան:

ՀՅԴ հանրային կապերի գրասենեակ

16.04.2019

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։