Հա

Ազգային

18/04/2019 - 09:20

«Ապառաժ»-ի խմբագրական. Նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններին ընդառաջ

Մէկ տարի յետոյ Արցախում տեղի է ունենալու նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ: Ըստ ԱՀ Սահմանադրութեան՝ այս երկու պետական կառոյցների ընտրութիւնները տեղի են ունենալու նոյն օրը՝ միաժամանակ: Բնական է, որ առաջիկայ մէկ տարին Արցախն ապրելու է բուռն քաղաքական կեանք: Դաշնակցութիւնը բազմիցս ահազանգել է Արցախի գերկենտրոնացւած իշխանութեան անպատեհութեան մասին՝ թէ՛ կառավարման եւ թէ՛ երկրի անվտանգութեան տեսանկիւնից:

Մէկ տարի յետոյ Արցախում տեղի է ունենալու նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ: Ըստ ԱՀ Սահմանադրութեան՝ այս երկու պետական կառոյցների ընտրութիւնները տեղի են ունենալու նոյն օրը՝ միաժամանակ: Բնական է, որ առաջիկայ մէկ տարին Արցախն ապրելու է բուռն քաղաքական կեանք: Դաշնակցութիւնը բազմիցս ահազանգել է Արցախի գերկենտրոնացւած իշխանութեան անպատեհութեան մասին՝ թէ՛ կառավարման եւ թէ՛ երկրի անվտանգութեան տեսանկիւնից: Սակայն, ցաւով պէտք է նշել, որ 2017-ի սահմանադրական փոփոխութեամբ, որին դէմ էր ՀՅԴ-ն, աւելի կենտրոնացաւ իշխանութեան համակարգը նախագահի ինստիտուտի շուրջ:

Բնական համարելով քաղաքական լարւածութիւնը, յատկապէս նախագահի աթոռին յաւակնողների աշխուժութիւնը, միաժամանակ հարկ ենք համարում ազդարարել մի շարք մտահոգութիւններ, որոնց դէմ յանդիման է կանգնած Արցախի պետական համակարգը:

Նախ, պէտք է նկատի ունենալ, որ գործող Սահմանադրութեամբ առաջին անգամն է, որ տեղի է ունենում համաժամանակեայ ընտրութիւններ: Սահմանադրութիւնը նախատեսում է խորհրդարանական եւ նախագահական համակարգերի փոխկապակցւածութիւնն այն իմաստով, որ մէկի լինելիութիւնը պայմանաւորւած է միւսի լինելիութեամբ: Որեւէ պատճառով խորհրդարանի ցրման պարագայում նախագահը եւս պէտք է հրաժարական ներկայացնի, իսկ նախագահի հրաժարականի պարագայում ցրւում է նաեւ Ազգային ժողովը: Դա կարող է յանգեցնել ճգնաժամային իրավիճակի եւ թելադրել շարունակաբար ընտրութիւնների կազմակերպում՝ մինչեւ այն ժամանակ, որ խորհրդարանի քաղաքական մեծամասնութիւնն ու նախագահը նւյն «քաղաքական թիմում» լինեն:

Արտաքին ճակատում, մասնաւորաբար՝ անցեալ ամիս Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից յետոյ, առաւել սաստկացել է ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանութիւնը: Իրավիճակը նմանւել է 2016-ի ապրիլին նախորդող կացութեանը: Պէտք է արձանագրենք, որ օրեցօր առաւել շօշափելի է դառնում արտաքին վտանգի գոյութիւնը: Այս իրավիճակում անխոհեմութիւն է քաղաքական նկրտումներին տուրք տալով Արցախի հասարակական դաշտում առաջացնել բաժանարար գծեր, միաժամանակ՝ անթոյլատրելի ապագայի հաշւին խոստումներ շռայլելով՝ պետական համակարգը մատնել անգործունէութեան: Երեւոյթներ, որին ականատես ենք լինում նախագահի աթոռը յաւակնող ուժերի քաղաքական մրցավազքի համայնապատկերում:

Եւ, վերջապէս, հայ ժողովրդի հաւաքական ինքնութեան գիտակցութեան մէջ Արցախը մեծ առաքելութիւն ունի: Արցախով է, որ հայկական ազգային միասնութեան գաղափարը իմաստաւորւում է: Երբ Արցախն է վտանգւում, հայ ժողովրդի միասնութիւնը աներկբայ իրողութիւն է դառնում: Իսկ այդ առաքելութիւնը իրականացնելու համար Արցախին պէտք է կուռ միասնութիւն սկզբունքային հարցերի շուրջ: ՀՅԴ-ի համար սկզբունքային է Արցախի Հանրապետութեան պետականութեան ամրապնդումն ու հզօրացումը:

«Ապառաժ»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։