Հա

Ազգային

01/05/2019 - 09:20

ՀՅԴ Հայաստանի ԳՄ շնորհաւորական ուղերձն Աշխատանքի օրւայ առթիւ

Սիրելի հայրենակիցներ, շնորհաւորում ենք Աշխատանքի օրւայ առթիւ:

Սիրելի հայրենակիցներ, շնորհաւորում ենք Աշխատանքի օրւայ առթիւ:

Դարեր շարունակ աշխատանքն ու արարումը եղել են հայի ինքնութեան անբաժանելի մասը: Հայ մարդն իր ստեղծագործ աշխատանքով հայրենիք եւ պետականութիւն է կերտել:

Աշխատանքը եղել է եւ շարունակում է մնալ մեր համազգային բարօրութեան եւ մեր երկրի անխաթար զարգացման հիմնարար ուղին:

Միայն համառ եւ հետեւողական աշխատանքով է կարելի հանրային կեանքի բոլոր ոլորտներում հասնել շօշափելի արդիւնքների:

Խիստ առանցքային է պետականութեան դերը քաղաքացիների համար արժանապատիւ զբաղւածութիւն ապահովելու գործում: Աշխատանքի արժեւորումը՝ արժանապատիւ վարձատրութիւնը, սոցիալական կեանքի պայմանների ստեղծումն ու մեր քաղաքացիների լիարժէք զբաղւածութիւնը պէտք է լինեն սոցիալական եւ տնտեսական քաղաքականութեան հիմնական առանցքը:

ՀՅԴ-ն կարեւորում է սոցիալական արդարութիւնը, տնտեսական զարգացումը, հանրային արդիւնքի արդար բաշխումը եւ համոզւած է, որ սա է  արժանապատիւ քաղաքացի, ազատ, արդար եւ համերաշխ հասարակութիւն կերտելու ուղին:

Սիրելի հայրենակիցներ,

Մաղթում ենք լաւատեսութիւն՝ համոզւած լինելով, որ մեր միասնական ջանքերը կարող են մօտեցնել բոլորիս համար ցանկալի այն ժամանակը, երբ իւրաքանչիւր հայի ընտանիքում մայիսի 1-ը իրապէս կւ նշւի որպէս Աշխատաւորի եւ Աշխատանքի տօն:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

01.05.2019

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։