Հա

Ազգային

07/05/2019 - 11:50

Երբ վարչապետը խախտում է սահմանադրական նորմը, պարտաւոր ենք բարձրաձայնել

«Առաջին լրատւական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը:

«alikonline.ir» - «Առաջին լրատւական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը:

 

- ՀՅԴ Գերագոյն մարմինն ամբողջութեա՞մբ է նորացւել:

- Գերագոյն ժողովում ընտրւեց նոր Գերագոյն մարմին, նախորդ կազմից երկու հոգի են մնացել, միւս ինը նոր են ընտրւել, մօտ 80 տոկոսով կազմը փոխւած է… Մենք խորհրդարանական ուժ չենք, բայց մեր ակտիւութիւնը չենք դադարեցրել, շատ աւելի ազատ ենք, նախաձեռնող… Նախապատրաստւում ենք ընտրութիւններին…

 

- Եթէ իշխանութեան մէջ գտնւելու կամ իշխանութեան հետ յաջողւած համագործակցութեան համար տւել են հնարաւորութիւն տէր կանգնել ինչ-որ «Իքս» գործարանի, ասենք՝ «Արարատ ցեմենտին», եւ դա ձեւակերպւել է 200 հազար դոլար, դա գործարանի գինը չէ, չէ՞: Հիմա նոր մարդիկ են եկել եւ ուզում են տեսնել, թէ ինչու են այդ գործարանը տւել, եւ այդ գնով ինչպէս է շահագործւել, ովքեր են շահոյթ ստացել, աշխատակիցներն ինչ պայմաններում են աշխատել: Ես զարմացայ, երբ իմացայ, թէ ինչ աշխատավարձեր են ստացել «օդի մէջ աշխատող» մարդիկ: Ինչու չպէտք է պարզել՝ ինչ է եղել, որպէսզի յետոյ ճիշտ աշխատենք:

- Ճիշտ էք, ես չեմ մերժում, հակառակը՝ այդ հարցադրումները համարում եմ կարեւոր, բայց այդ հարցադրումները պէտք է յստակ հայեցակարգի վրայ յենւած լինեն: Այսինքն՝ եթէ անդրադառնում ենք սեփականաշնորհման ողջ գործընթացին, այդ դէպքում պէտք է ասենք. «Ժողովո՛ւրդ, վերաարժեւորում ենք պետական սեփականութիւնը, որը 90-ականներին եղել է, եւ այս ընթացքում մասնաւորեցւել է: Սա կը լինի արդար մօտեցում, եթէ յայտարարւի, որ խօսքը վերաբերում է բոլորին, եւ դրանից յետոյ անցնել մոնիթորինգի: Երկրորդ՝ պէտք է լինեն յստակ չափորոշիչներ, թէ ինչն ենք հիմք ընդունում՝ անձին, թէ արդիւնքը:

 

- Անձերին դնենք մի կողմ, դա Հայաստանի ունեցւածքն է:

- Միանշանակ ճիշտ էք: Երրորդ. խօսում ենք տեղական արտադրութեա՞ն, թէ՞ ներմուծման խրախուսման մասին, սա կոնցեպտուալ հարց է: Երբ որ կառավարութիւնը յայտարարում է ներմուծումը փոխարինելու քաղաքականութեան մասին, դա նշանակում է, որ տեղական արտադրութիւնը պէտք է խթանւի բոլոր միջոցներով, բայց երբ այս հարցադրումների ներքոյ բերւում է հիմնաւորում, թէ ներմուծումն աւելի էժան է եւ կարող է նպաստել, օրինակ, շինարարութեանը, սա կեղծ թեզ է: Սա նշանակում է, որ մարդիկ այդ ծրագիրը, հայեցակարգը չունեն, րոպէական ինչ-որ տեղում ինչ-որ բան են տեսնում, փորձում են կտցել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։