Հա

Ազգային

07/05/2019 - 12:00

Ծանր տնտեսական իրավիճակում պետութիւնը պէտք է լոկոմոտիւի դեր ստանձնի

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արթուր Խաչատրեանը «Factor.am»-ի հետ զրոյցում պատասխանելով հարցին, թէ ՀՅԴ-ն ինչ քայլեր է անելու՝ նոր Հայաստանում իշխանութիւն վերցնելու համար, ասաց, որ «Նոր Հայաստան» տերմինը չի ընդունում՝ յաւելելով. «Ինչ որ ցանկացած կուսակցութիւն անում է»։ Նրա խօսքով՝ ցանկացած կուսակցութիւն ձգտում է դառնալ այլընտրանք։ 

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արթուր Խաչատրեանը «Factor.am»-ի հետ զրոյցում պատասխանելով հարցին, թէ ՀՅԴ-ն ինչ քայլեր է անելու՝ նոր Հայաստանում իշխանութիւն վերցնելու համար, ասաց, որ «Նոր Հայաստան» տերմինը չի ընդունում՝ յաւելելով. «Ինչ որ ցանկացած կուսակցութիւն անում է»։ Նրա խօսքով՝ ցանկացած կուսակցութիւն ձգտում է դառնալ այլընտրանք։ 

Նշենք, որ ՀՅԴ-ն օրերս յայտարարեց, թէ «ստանձնում է ազգային, ժողովրդավարական, սոցիալիստական գաղափարական հենքով քաղաքական առանցք եւ իշխանութիւն ձեւաւորելու յանձնառություն»: Ըստ ՀՅԴ-ական գործչի՝ ցանկացած նպատակի իրագործման համար կուսակցութիւնը պէտք է ունենայ իշխանութիւն. «Քաղաքական կուսակցութեան նպատակը դա է։ Իշխանութիւնը գործիք է»:

Հարցին՝ ՀՅԴ-ում վերլուծե՞լ են նախկին սխալները, որոնց արդիւնքում 20 տարի իշխանութիւն կամ ընդդիմութիւն լինելուց յետոյ այսօր յայտնւել են խորհրդարանից դուրս կարգավիճակում, Արթուր Խաչատրեանն ասաց. «Եթէ որոշակի սխալ արած չլինէինք, վիճակը կարող էր այլ լինել»։ Որպէս ՀՅԴ-ի սխալ նա նշեց, օրինակ, այն, որ 1998 թւականից յետոյ իշխանութեան մաս են կազմել՝ չունենալով իրական լծակներ։

Արթուր Խաչատրեանին յիշեցրինք, որ մինչեւ վերջին ընտրութիւնները՝ անցեալ տարւայ հոկտեմբերի 16-ին, ՀՅԴ-ն հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ՝ յայտարարելով. «Մեր ամբողջական աջակցութեան վրայ կարող էք միշտ յոյս ունենալ»: Ընտրութիւնից յետոյ էլ ՀՅԴ ղեկավարը յայտարարեց, թէ այս իշխանութեանը պատրաստւում են տուն ուղարկել, իսկ օրերս ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանն ասաց, որ բացառւած է այս իշխանութեան հետ ճանապարհ գնալ:

Հարցին՝ նշանակո՞ւմ է՝ իշխանութեան մէջ լինելու յոյսով էին աջակցում Փաշինեանին, ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանեց. «Այդ յայտարարութիւնը հետեւեալն է եղել. այն հարցերում, որտեղ մենք համաձայն ենք, պատրաստ ենք սատարել։ Որեւէ դէպքում չենք համաձայնւի իշխանութեան մաս կազմել, եթէ նոյնիսկ առաջարկութիւն լինի: Դրանք շատ տարբեր բաներ են։ Մենք ասել ենք, որ եթէ ինչ-որ հարցում լինի նմանութիւն, մենք պատրաստ ենք աջակցել»:

Ըստ նրա՝ ՀՅԴ-ն ողջունում է օլիգարխների դէմ պայքարը. «Բայց եթէ տնտեսութեան կառուցւածքը նայենք, որեւէ օլիգարխի բիզնես չի պակասել, էլի նոյն տնտեսական կենտրոնացումն է բոլոր բնագաւառներում»։ ՀՅԴ-ականը նաեւ ճիշտ չի համարում՝ «վեր կաց, տնտեսական յեղափոխութիւն արա» կոչը։ «Եթէ երկիրը գտնւում է ծանր տնտեսական պայմաններում, պետութիւնն իր վրայ պէտք է վերցնի տնտեսական լոկոմոտիւի դերը»,- նշեց նա: Դաշնակցութեան նախկին ղեկավար Հրանտ Մարգարեանը որոշ ժամանակ առաջ չէր բացառել համագործակցութիւնը Ռոբերտ Քոչարեանի հետ: Այսօր նախկին նախագահը յայտարարում է, որ քաղբանտարկեալ է: Հարցրին՝ ՀՅԴ-ն որեւէ կերպ աջակցո՞ւմ է նրան եւ համագործո՞ւմ է Քոչարեանի հետ: Արթուր Խաչատրեանը պատասխանեց՝ իրենք համագործակցում են խնդրի շուրջ, ոչ թէ մարդու հետ. «Դատական պրոցես է գնում, թող պրոցեսը գնայ»: Յստակեցմանը, թէ, ի վերջոյ Ռոբերտ Քոչարեանը քաղբանտարկեա՞լ է, ՀՅԴ անդամը հրաժարւեց ուղիղ պատասխան տալ. «Յայտարարելը կապ չունի, դատական նիստը թող սկսւի, հասկանանք՝ ինչ փաստարկներ են բերւում, ինչ մեղադրանք է ներկայացւում, դրա տակ ի՞նչ ապացուցողական բազա կայ, որ մենք էլ մեր դիրքորոշումը յայտնենք»:

Անդրադառնալով 2008-ի Մարտի 1-ից յետոյ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցին՝ Արթուր Խաչատրեանն ասաց. «Դաշնակցութիւնը ճիշտ է համարում Մարտի 1-ից յետոյ իր քայլերը»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։