Հա

Ազգային

07/05/2019 - 14:30

«Պէտք չէ որեւէ մէկին մեղադրել, եթէ մենք վճռականութիւն չենք ցուցաբերում». Կիրօ Մանոյեան

Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքը վերջին փամփուշտը չէ մեր զինանոցում, վերջին փամփուշտը Հայաստան-Արցախ վերամիացման յայտարարութիւնն է, բայց մինչ այդ անհրաժեշտ է ունենալ Հայաստան-Արցախ իրաւապայմանագրային յարաբերութիւններ, որոնք ի վերջոյ կը յանգեցնեն դրան: Արցախում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի իր ելոյթում նման տեսակէտ յայտնեց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:

«alikonline.ir» - Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքը վերջին փամփուշտը չէ մեր զինանոցում, վերջին փամփուշտը Հայաստան-Արցախ վերամիացման յայտարարութիւնն է, բայց մինչ այդ անհրաժեշտ է ունենալ Հայաստան-Արցախ իրաւապայմանագրային յարաբերութիւններ, որոնք ի վերջոյ կը յանգեցնեն դրան: Արցախում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի իր ելոյթում նման տեսակէտ յայտնեց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

«Այսօր չի կարելի 180 աստիճանի շրջադարձ կատարել եւ գործի դնել այդ 1989-ի վերամիաւորման որոշումը, բայց անհրաժեշտ է այդ ուղղութեամբ անել քայլեր՝ անկախ նրանից, թէ ով ինչպէս կը նայի դրան: Հեշտ չի լինելու, բայց դրան դիմագրաւելու եւ մեր յաջողութեան միակ գրաւականը միասնականութիւնն է: Այստեղ կարող է լինել նաեւ դերերի բաշխում, եւ բարձրաձայնել այնպիսի հարցեր, որը կարող է այս կամ այն կողմը նպատակայարմար չգտնել: Բայց պէտք չէ ընդունել այնպիսի կեցւածք, որն անարդարացի ձեւով կը բերի հիասթափութեան ուրիշների կողմից՝ նման վախւորած կեցւածքի համար»,- նշեց նա՝ ասելով, որ պէտք չէ որեւէ մէկին մեղադրել, եթէ մենք վճռականութիւն չենք ցուցաբերում՝ միջազգային հանրութեանը, ԵԱՀԿ ՄԽ-ին: 

Ըստ Կիրօ Մանոյեանի՝ ճնշումներ լինելու են, բայց կան պետութիւններ, որոնք վստահելով իրենց հնարաւորութիւններին, անտեսում են այս կամ այն ուժի դժգոհութիւնը:

Իր հերթին Արցախի մարդու իրաւունքների նախկին պաշտպան Ռուբէն Մելիքեանն իր հերթին հարցը միջազգային դատաիրաւական դաշտում դիտարկեց՝ ասելով, որ ունենք բացասական ակտ՝ «Չիրագովն ու այլք ընդդէմ Հայաստանի» գործը:

Յիշեցնենք, որ «Չիրագովն ու այլք ընդդէմ Հայաստանի» գործը վերաբերում է ադրբեջանցի 6 փախստականի, որոնք, ինչպէս նշում է ՄԻԵԴ-ը, չեն կարողացել վերադարձնել Լաչինում գտնւող իրենց սեփականութիւնը (ստիպւած են եղել փախչել 1992 թ․-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան ժամանակ)։ «Չիրագովն ու այլք ընդդէմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը համարել էր, որ տեղի են ունեցել Մարդու իրաւունքների եւրոպական կոնւենցիայի 1-ին արձանագրութեան 1-ին յօդւածի (սեփականութեան պահպանում), 8-րդ յօդւածի (սեփականութեան, անձնական ու ընտանեկան կեանքի հարգման իրաւունք), 13-րդ յօդւածի (իրաւական պաշտպանութեան արդիւնաւէտ միջոցի իրաւունք) խախտումներ։

«Այս վճիռն անցանկալի լինելով, անսպասելի չէր, քանի որ դա ընդհանուր տենդենցի մաս է, որ Եւրոպական դատարանն իրականացնում է չճանաչւած պետութիւնների մասով, եւ փորձում է ինչ-որ ճանաչւած պետութիւն գտնել եւ նրա ուսերին դնել պատասխանատւութիւն՝ չճանաչւած պետութիւններում տեղի ունեցող իրադարձութիւնների հետ կապւած: Ես այն կարծիքին եմ, որ ինչպէս այս պարագայում, այնպէս էլ այլ դէպքում, կարելի է ինչ-որ դրական բան տեսնել: Սա կարելի է համարել ազդակ, որ ՀՀ-ն մարդու իրաւունքների մասով որոշակի քայլեր ձեռնարկի Արցախում մարդու իրաւունքների պաշտպանութեան ուղութեամբ՝ յարգելով Արցախի ինքնիշխանութիւնը»,- շեշտեց Մելիքեանը:

Նա նկատեց, որ կան նաեւ սոցիալական խնդիրներ, որոնք հետեւանք են Հայաստան-Արցախ իրաւապայմանագրային յարաբերութիւնների բացակայութեան: Օրինակ՝ Արցախի բնակիչը սոցիալական նպաստ կարող է ստանալ, եթէ օրէնքով բնակւում է այնտեղ, նոյնը նաեւ ՀՀ քաղաքացիների դէպքում է, սակայն երբ ասենք Արցախի ազատագրւած տարածքներից մարդը գալիս է որոշ ժամանակով Հայաստան, նա զրկւած է լինում ե՛ւ Արցախի, ե՛ւ ՀՀ-ի կողմից սոցիալական այսօրինակ ապահովութիւնից: Խնդիրներ են առաջանում նաեւ կանանց նախածննդեան նպաստների հետ կապւած:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։