Հա

Ազգային

07/05/2019 - 09:30

Մեր առանցքային նպատակը Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ճանաչումն է

Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի կապակցութեամբ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի հաղորդակցութեան պատասխանատու Յարութ Շիրինեանի հետ:

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի կապակցութեամբ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի հաղորդակցութեան պատասխանատու Յարութ Շիրինեանի հետ:



- Օրեր առաջ յիշատակեցինք Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցը: Ինչպիսի՞ արդիւնքներ ենք գրանցւել վերջին տարիների ընթացքում Եւրոպայում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում:

- Եւրոպայում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացի շուրջ կարծես նոր աշխուժութիւն է նկատւում, եւ ասեմ, որ այսօր հայամէտ մթնոլորտ է տիրում այստեղ:

Ինչ վերաբերում է արդիւնքներին, ապա ասեմ, որ ապրիլի 27-ին Պորտուգալիայի խորհրդարանը հանդէս է եկել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման յայտարարութեամբ: Ապրիլի 10-ին Իտալիայի խորհրդարանը երկրորդ անգամ պաշտօնապէս ընդունել է Հայոց Ցեղասպանութիւնը եւ կոչ արել կառավարութեանը՝ հետեւել իր օրինակին: Ֆրանսիայում Ապրիլի 24-ը յայտարարւել է ցեղասպանութիւնների ոգեկոչման օր, իսկ անցեալ տարի Հոլանդիայի խորհրդարանը ճանաչել եւ իր կառավարութեանն է դիմել՝ ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը եւ մասնակից դառնալ Ապրիլի 24-ին Հայաստանում կազմակերպւող ոգեկոչման արարողութիւններին:

Եւրոպական այս երկրների վերը նշւած որոշումները ողջունելի են եւ կարող են բաւական մեծ ճնշում գործադրել Թուրքիայի վրայ՝ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու եւ հատուցման գործընթացին անցնելու տեսանկիւնից:

 

- Ապրիլի 24-25-ին Բելգիայի խորհրդարանն ընդունել է ցեղասպանութիւնների ժխտողականութեան դէմ քրէականացման օրէնք, որի մէջ, սակայն, Հայոց Ցեղասպանութիւնը չներառւեց: Ինչպէ՞ս կը մեկնաբանէք տեղի ունեցածը եւ ի՞նչ քայլեր է պատրաստւում նախաձեռնել Հայ Դատի գրասենեակը:

- Բելգիայի խորհրդարանի կողմից ընդունւած ցեղասպանութիւնների ժխտումը քրեականացնող օրէնքը վերաբերում է միայն միջազգային դատարաններով վաւերացւած ցեղասպանութիւններին: Չնայած նրան, որ օրէնքի նախագիծն առաջարկւել է Եւրոմիութեան կողմից՝ վերը նշւած յստակ սահմանափակումով, որը սակայն պարտադիր չէր, մենք յոյս ունէինք, որ խորհրդարանական, սենատի եւ կառավարութեան մակարդակներով Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած Բելգիան հաշւի չի առնի Եւրոմիութեան այդ սահմանափակումը:

Պէտք է ասեմ, որ Բելգիայի որոշման վրայ ազդել են շուրջ մէկ ամսից տեղի ունենալիք ընտրութիւնները: Այսօր Բելգիայում ապրում է 300 հազար թուրք եւ միայն 30 հազար հայ: Ընտրութիւնների նախաշեմին քաղաքական կուսակցութիւնները չուզեցին վնասել թուրքական մեծ գաղութին եւ կորցնել ձայներ: Սակայն ցաւալի է, որ Հայոց Ցեղասպանութեան քրէականացման հարցը, ընտրական հաշւարկների հետ պայմանաւորւած, դուրս է մնացել:

Մենք այս իրողութիւնը դիտարկում ենք որպէս մարդու իրաւունքների, այլատեացութեան եւ ռասիզմի դրսեւորում եւ ընտրութիւնների աւարտից յետոյ պատրաստւում ենք քայլեր ձեռնարկել, որպէսզի օրէնքը վերանայւի: Բոլոր ցեղասպանութիւնների ժխտողականութիւնը պէտք է քրէականացւի, եւ Բելգիան պէտք է պաշտպանի իր երկրում ապրող հայ քաղաքացիների իրաւունքները:

 

- Ի՞նչ առանձայատկութիւն ունեն թուրքական եւ ադրբեջանական լոբբին եւ ինչպէ՞ս է հնարաւոր հակադարձել:

- Հակահայկական լոբբիի առանձնայատկութիւնն այն է, որ թուրքերն ու ադրբեջանցիները մէկ ճակատ կազմած են աշխատում մեր դէմ՝ ֆինանսաւորում ստանալով իրենց պետութիւնների ղեկավարների կողմից: Ահա այս է մեր եւ իրենց լոբբիի տարբերութիւնը: Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ Եւրոպայում ձեւաւորւած հայկական գաղութները ստեղծել են կազմակերպութիւններ, որոնք այս տարիների ընթացքում կապեր են հաստատել, եւ այսօր մենք շարունակում ենք այդ գործը:

Հայկական լոբբին Եւրոպայում աշխատում է տեղի մարդուժի եւ համայնքային անդամների նւիրւածութեան եւ աշխատանքի շնորհիւ՝ պաշտպանելով Հայ Դատը, բարձրացնելով Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, հատուցման եւ Արցախի անկախութեան ճանաչման հարցերը, պայքար է տանում Արցախի Հանրապետութեան մեկուսացման դէմ եւ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրաւունքը պաշտպանելու ուղղութեամբ:

Այս բոլոր աշխատանքները մենք անում ենք համայնքային ներուժի շնորհիւ: Մենք մեր աշխատանքները կազմակերպում եւ յաջողութիւն ենք գրանցում առանց միլիոնաւոր դոլարների, առանց ազդեցութեան եւ ճնշումների:

 

- ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի օրակարգում Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանն ուղղւած աշխատանքներն ի՞նչ թիրախաւորումներ են ունենալու առաջիկայում:

- Հայոց Ցեղասպանութեան ճանաչման պայքարը կը մնայ առաջնային Հայ Դատի գրասենեակի համար, որովհետեւ կան դեռեւս Եւրոպական երկրներ, որոնք չեն ճանաչել մեր Ցեղասպանութիւնը: Առաջիկայ ամիսներին մենք աշխատելու ենք յատկապէս Իսպանիայի եւ Մեծ Բրիտանիայի վրայ, որպէսզի մի քանի տարուց Եւրոպական միութեան բոլոր երկրները ճանաչած լինեն Հայոց Ցեղասպանութիւնը:

Եւրոպայում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը կարեւոր է, սակայն մեր առանցքային նպատակը Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ճանաչումն է եւ, իհարկէ, հատուցումը: Հայ ժողովրդին պէտք է վերադարձւի իր կրած ցաւի հատուցումը եւ պապական հողերը:

Յարակից լուրեր

  • Շեշտուեցաւ Արցախին յաւելեալ աջակցութիւն ապահովելու կարեւորութիւնը
    Շեշտուեցաւ Արցախին յաւելեալ աջակցութիւն ապահովելու կարեւորութիւնը

    Մինչ Միացեալ Նահանգներու Ծերակոյտին եւ Ներկայացուցիչներու տան յանձնախումբերը 2020 տարեշրջանի ամավարկի մանրամասնութիւնները կը վերջնականացնեն, Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ներկայացուցիչները, ընկերակցութեամբ Արեւելեան թեմի առաջնորդ Անուշաւան արք. Դանիէլեանի, շարք մը քոնկրեսականներու հետ խորհրդակցութիւններ ունեցան Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւններուն ամերիկեան յաւելեալ աջակցութիւն ապահովելու, Միացեալ Նահանգներու եւ Հայաստանի միջեւ ռազմավարական համագործակցութիւնը սերտացնելու եւ Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալու եւ յիշատակելու պատեհ քաղաքականութիւն մը որդեգրելու նպատակով։

  • Արաբական աշխարհում Հայ Դատին նպաստող ալիք է բարձրացել
    Արաբական աշխարհում Հայ Դատին նպաստող ալիք է բարձրացել

    Հայոց Ցեղասպանութեան հարցը վերջերս Միջին Արեւելքի երկրներում առաւել շատ է շօշափւում: Այդ ուղղութեամբ տարւող աշխատանքների, ինչպէս նաեւ Միջին Արեւելքում Թուրքիայի ազդեցութեան կապակցութեամբ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Միջին Արեւելքի Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Վեռա Եակուբեանի հետ:

  • «Ժխտողականութեան սերմանումը խրախուսում է աւտորիտար ռեժիմին, ինչպիսին Էրդողանինն է». Յարութ Շիրինեան
    «Ժխտողականութեան սերմանումը խրախուսում է աւտորիտար ռեժիմին, ինչպիսին Էրդողանինն է». Յարութ Շիրինեան

    2019 թւականի ապրիլի 24-25-ի լիագումար նստաշրջանում Բելգիայի Ներկայացուցիչների պալատը քննարկեց եւ ընդունեց օրէնք, որն, ի թիւս այլ հարցերի, պատժում է ցեղասպանութիւնների ժխտումը, ինչպիսիք են Ռուանդայում թուցիների դէմ ցեղասպանութիւնը եւ Սրեբրենիցայի կոտորածները: Չնայած Բելգիայի հայ համայնքի, խոհրդարանի մի քանի անդամների եւ ոլորտի մասնագէտների ջանքերին`ընդունւած տեքստը չի ընդգրկել Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծը։

  • Թուրքիան վախենում է արդարադատութիւնից
    Թուրքիան վախենում է արդարադատութիւնից

    «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում խօսելով Իտալիայի եւ Պորտուգալիայի խորհրդարանների կողմից ընդունւած բանաձեւերի մասին՝ ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը ընդգծեց, որ ամէն մի նոր երկրի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումով Թուրքիան գնալով աւելի է մեկուսանում:

  • Հայերին փրկած ճապոնացի մարդասէրի պատկերը կը յայտնւի ճապոնական ենի վրայ
    Հայերին փրկած ճապոնացի մարդասէրի պատկերը կը յայտնւի ճապոնական ենի վրայ

    Ճապոնիայում յայտնի գործարար, բարերար եւ մարդասէր Էյիչի Շիբուսավայի նկարով նոր ճապոնական իէն կը թողարկւի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։