Հա

Ազգային

11/05/2019 - 13:30

«Անկարան չունի Մոսկւայի՝ հակաահաբեկչական գործողութիւններ իրականացնելու առաձգականութիւնը». Շահան Գանտահարեան

Երէկ, ըստ «Անադոլու» գործակալութեան, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չաւուշօղլուն պահանջել է իր ռուս գործընկեր Սերգէյ Լաւրովից` դադարեցնել Ասադի եւ նրան աջակցող Ռուսաստանի կողմից սիրիական Իդլիբ շրջանի վրայ յարձակումները: Գործակալութիւնը, յղում անելով իր դիւանագիտական աղբիւրներին, նշում է, որ, ի պատասխան, Լաւրովը յայտնել է, որ յարձակումները դադարեցւել են դեռեւս երէկ առաւօտեան:

«alikonline.ir» - Երէկ, ըստ «Անադոլու» գործակալութեան, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չաւուշօղլուն պահանջել է իր ռուս գործընկեր Սերգէյ Լաւրովից` դադարեցնել Ասադի եւ նրան աջակցող Ռուսաստանի կողմից սիրիական Իդլիբ շրջանի վրայ յարձակումները: Գործակալութիւնը, յղում անելով իր դիւանագիտական աղբիւրներին, նշում է, որ, ի պատասխան, Լաւրովը յայտնել է, որ յարձակումները դադարեցւել են դեռեւս երէկ առաւօտեան:

Այս պայմանաւորւածութեան վերաբերեալ պարզաբանումներ ստանալու նպատակով «Yerkir.am»-ը զրուցեց Բէյրութում լոյս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանի հետ: Ըստ մեր զրուցակցի՝ հակաահաբեկչութեան դէմ պատերազմի իւրովի ընկալումների համատեքստում ընթանում էին համաձայնեցւած գործողութիւններ` Անկարան ընդդէմ քրդերի, Մոսկւան՝ ընդդէմ իսլամական ահաբեկիչների, իսկ այժմ ստացւում է, որ Իդլիբի վրայ ռուսական յարձակումները եղել են Անկարայի հետ համաձայնեցւած որոշ սահմանափակ ժամկէտի համար, կամ էլ Մոսկւան ինքնուրոյն անցել է գրոհի։

«Իդլիբի վրայ ռուսական յարձակումները դադարեցնելու` Անկարայի կոչը պարզ է դարձնում այն իրողութիւնը, որ Իդլիբում գործող ահաբեկիչների մնացորդները հեռակառավարւում են Թուրքիայից եւ վայելում նրա հովանաւորչութիւնը։ Յարձակումը դադարեցնելու կոչն էլ ենթադրում է, որ Անկարան ուզում է իր ձեռքում պահել ահաբեկիչ տարրերի հետագայ շահարկման հնարաւորութիւնների օգտագործման ղեկը»,- նշեց Գանտահարեանը:

Ըստ նրա՝ փոխպայմանաւորւածութիւնն իմիտացիա է։ «Ըստ էութեան, երբ ասւում է, որ յարձակումը դադարեցւել է պաշտօնական Անկարայի կոչից մի օր առաջ, դա ենթադրում է, որ ռուսական կողմն ինքնուրոյն է որոշել դադարեցնել գրոհը, ինչպէսեւ որոշել էր սկսել այն։ Ակնյայտ է դառնում, որ հակակշիռ գործողութիւնները միեւնոյն կշռոյթներով եւ տարողութիւններով չեն ընթանում. Մոսկւայի՝ հակաահաբեկչական գործողութիւններ իրականացնելու առաձգականութիւնը Անկարան չունի՝ քրդերի դէմ գրոհելու առումով, եւ սա կանխարգելւած է նաեւ ամերիկեան կարմիր լոյսերով»,- եզրափակեց Գանտահարեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։