Հա

Ազգային

11/05/2019 - 08:50

Իսպանական Սորիայի քաղաքապետարանը պաշտօնապէս ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը

Իսպանիայի Սորիա քաղաքը ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին յայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանութիւնը:

«alikonline.ir» - Իսպանիայի Սորիա քաղաքը ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին յայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանութիւնը:

«Քիչ առաջ Սորիայի քաղաքապետարանը պաշտօնապէս ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը։ Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցութիւնները միաձայն ընդունեցին «Արարատ» հայկական միութեան ներկայացրած միջնորդագիրը։ Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ Կառլոս Մարտինէս Մինգէսը՝ յայտարարելով, որ Սորիան պաշտօնապէս ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը եւ յորդորում Կաստիեա եւ Լէոնի, Իսպանիայի եւ Թուրքիայի կառավարութիւններին հետեւել իրենց օրինակին՝ ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը եւ դատապարտել դրա իրականացնողներին»,- ասւած է դեսպանութեան «Ֆէյսբուք»-ի էջում կատարւած գրառման մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։