Հա

Ազգային

12/05/2019 - 10:30

Հ.Յ.Դ. Երիտասարդական միութիւնների համաեւրոպական խորհրդաժողով՝ Աթենքում

Հ.Յ.Դ. Բիւրոյի երիտասարդական գրասենեակի կազմակերպութեամբ եւ Հ.Յ.Դ. Յունաստանի Երիտասարդական միութեան հյուրընկալութեամբ սոյն թուականի մայիսի 10-ից մինչեւ 12-ը, Յունաստանի մայրաքաղաք Աթենքում կայանում է Հ.Յ.Դ. Երիտասարդական միութիւնների համաեւրոպական խոհրդաժողովը:

Հ.Յ.Դ. Բիւրոյի երիտասարդական գրասենեակի կազմակերպութեամբ եւ Հ.Յ.Դ. Յունաստանի Երիտասարդական միութեան հյուրընկալութեամբ սոյն թուականի մայիսի 10-ից մինչեւ 12-ը, Յունաստանի մայրաքաղաք Աթենքում կայանում է Հ.Յ.Դ. Երիտասարդական միութիւնների համաեւրոպական խոհրդաժողովը:

Մայիսի 10-ին Եւրոպայի տարբեր երկրներից աւելի քան 30 դաշնակցական երիտասարդներ ժամանեցին Աթենք։ Ժողովին մասնակցում են Հ.Յ.Դ. Երիտասարդական միութիւնների անդամներ՝ Հայաստանից, Արցախից, Անգլիայից, Բելգիայից, Նիդերլանդներից, Շուէդից, Ֆրանսիայից եւ Յունաստանից։

Խորհրդաժողովի բացումը կատարուեց Յունաստանի Աթենք քաղաքի Հ.Յ.Դ. Զավարեան կենտրոնում։

Բացման խօսքով հանդէս եկան Հ.Յ.Դ. Յունաստանի Երիտասարդան միութեան ատենապետ ընկ. Արման Գրիգորեանը, Հ.Յ.Դ. Յունաստանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ ընկ. Սերգօ Կույումճեանը եւ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամներ ընկ. Յովսէփ Տէր-Գէորգեանը եւ ընկ. Մուրատ Փափազեանը։

Խորհրդաժողովը քննէլու է զանգուածային ելեկտրոնային լրատուամիջոցների եւ ընկերային ցանցերի օգտագործումը Հայ Դատի եւ Արցախի ճանաչման աշխատանքներում։ Նաեւ՝ պիտի ներկայացուի Հ.Յ.Դ. մամուլի դերը, պատմութիւնն ու սկզբունքները։ Աշխատանքային խմբերի ընթացքին, քննարկուելու է Հ.Յ.Դ. Երիտասարդական եւ Ուսանողական միութիւնների դասական մամուլի իրավիճակն ու տարուած քարոզչութիւնը ընկերային ցանցերի վրայ։ ժողովը պիտի կեդրոնանայ թուրք-ազրպէյճանական ուժերի կողմից հայութեան դէմ մղուող տեղեկատուական պատերազմին եւ անվտանգութեան հարցերին:

Ժողովի աւարտին պիտի բանաձեւուին առաջարկներ, որոնք կը միտին երիտասարդների մօտ զարգացնելու տեղեկատուական մարզից ներս իրենց կարողութիւնները՝ ի սպաս Հայ Դատի աշխատանքներին։

 

Յարակից լուրեր

  • ԱՄՆ արեւմտեան շրջանի երիտասարդները հանդիպել են ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հետ
    ԱՄՆ արեւմտեան շրջանի երիտասարդները հանդիպել են ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հետ

    ԱՄՆ-ի արեւմտեան շրջանի Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արցախ ժամանած 18 երիտասարդներ ճամբարի աւարտից յետոյ այցելեցին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն եւ հանդիպում ունեցան ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի հետ:

  • ՀՅԴ Երիտասարդները մասնակցեցին «Ընկերվարութեան եւ ժողովրդավարութեան» ակադեմիայի ամառային հաւաքին
    ՀՅԴ Երիտասարդները մասնակցեցին «Ընկերվարութեան եւ ժողովրդավարութեան» ակադեմիայի ամառային հաւաքին

    Յուլիսի 24-ից-28-ը Ուկրայինայի Լւով քաղաքի մերձակայքում տեղի ունեցաւ հոլանդական «Մաքս Վան Դեռ Շտոել» հիմնադրամի, Ուկրայինայի Ընկերվար-ժողովրդավար կուսակցութեան եւ Բրիտանիայի Աշխատաւորական կուսակցութեան կազմակերպած «Ընկերվարութեան եւ ժողովրդավարութեան ակադեմիայի» ամենամեայ ամառային հաւաքը:

  • Հրաժեշտ՝ կրկին հանդիպելու ակնկալիքով
    Հրաժեշտ՝ կրկին հանդիպելու ակնկալիքով

    ՀՅԴ երիտասարդական միութիւններ են գործում Արցախում, Հայաստանում եւ արտասահամանեան մի շարք երկրներում, մասնաւորապէս` Լիբանանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Կանադայում, Կիպրոսում, Յունաստանում եւ այլուր: Այդ բոլոր երկրների Երիտասարդական միութիւնների փոխհամագործակցութեամբ կազմակերպւում են բազմապիսի բարեգործական, ազգանպաստ միջոցառումներ, որոնք միայն մի նպատակ են հետապնդում. երիտասարդ սերունդներին աւելի մօտեցնել հայոց պատմութեանը, ծանօթացնել Դաշնակցութեան հետ եւ այնպէս անել, որ վաղւայ երիտասարդութիւնն աւելի ազգանւէր ու հայրենասէր լինի:

  • «Հորիզոն»-ի խմբագրական. ՀՅԴ Երիտասարդական միութիւններու հայրենի ճամբարները նպատակաուղղուած առաքելութիւն են
    «Հորիզոն»-ի խմբագրական. ՀՅԴ Երիտասարդական միութիւններու հայրենի ճամբարները նպատակաուղղուած առաքելութիւն են

    ՀՅԴաշնակցութեան աշխարհասփիւռ կառոյցի անքակտելի մասնիկն է ՀՅԴ Երիտասարդականը։ Հայ երիտասարդութիւնը քաղաքականացնելու եւ Հայ Դատի լուծման գործընթացին մէջ նորահաս սերունդը ներգրաւելու յստակ մտադրութեամբ, 1929 թուականին գումարուած ՀՅԴ ԺԱ. Ընդհանուր ժողովը պաշտօնապէս առաջադրեց երիտասարդական եւ պատանեկան միութիւն ստեղեծելու պահանջը, եւ այդ օրէն ի վեր, կուսակցութեան ընկերային-քաղաքական աշխարհընկալման առանցքային գաղափարներու դրօշակիրը դարձաւ Դաշնակցական երիտասարդութիւնը։

  • Աւարտւեց ՀՅԴ Երիտասարդական միութիւնների համաեւրոպական խորհրդաժողովը
    Աւարտւեց ՀՅԴ Երիտասարդական միութիւնների համաեւրոպական խորհրդաժողովը

    2019 թ. մայիս 10-12-ը Աթենքում տեղի ունեցաւ ՀՅԴ Երիտասարդական միութիւնների համաեւրոպական խորհրդաժողովը՝ «Զանգւածային էլեկտրոնային լրատւամիջոցների ու ընկերային ցանցերի հնարաւորութիւնների օգտագործումը՝ յօգուտ Հայ Դատի աշխատանքների ու Արցախի ճանաչման» խորագրով: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։