Հա

Ազգային

16/05/2019 - 09:50

«Ցանակացած դատավարութեան արդիւնքների հետ կապւած՝ հասարակութիւնը կասկածներ չպէտք է ունենայ». ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

Հասարակութեան, ինչպէս նաեւ ԶԼՄ-ների ուշադրութիւնն այս օրերին սեւեռւած է Մարտի 1- ի գործով դատավարութեան վրայ, բազմաթիւ վերլուծութիւններ են արւում:

«alikonline.ir» - Հասարակութեան, ինչպէս նաեւ ԶԼՄ-ների ուշադրութիւնն այս օրերին սեւեռւած է Մարտի 1- ի գործով դատավարութեան վրայ, բազմաթիւ վերլուծութիւններ են արւում: «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը հաւաստիացրեց, որ դատավարութեան ընթացքը նաեւ ՀՅԴ-ի ուշադրութեան կենտրոնում է. «Չնայած այն հանգամանքին, որ յայտարարւեց այն մասին, թէ Մարտի 1-ի զոհերի մեղաւորների հարցը բացայայտւած է, այս պահին, փաստօրէն, զոհերի մեղաւորների հարցը չի քննւում դատարանում: Իհարկէ կուզենայինք, որ նշւած հանագամանքը քննւէր առաջին հերթին: Մեր ուշադրութեան կենտրոնում ենք պահելու դատավարական ընթացքը, հետեւում ենք եւ մեր տեսակէտները պարբերաբար կը յայտնենք»:

Հարցին՝ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ սահմանադրական կարգի տապալում եղել է, թէ ոչ, Սաղաթելեանը պատասխանեց. «Իհարկէ հետաքրքրում է, դա քաղաքական ենթատեքստ ունի: Դեռեւս ամռանը մենք յայտարարում էինք՝ անհրաժեշտ է, որ այն մեղադրանքը, որն առաջադրւած է Ռոբերտ Քոչարեանին, լինի իրաւաչափ: Եւ ընդհանրապէս մեր երկրում տեղի ունեցող ցանակացած դատավարութեան արդիւնքների հետ կապւած՝ մեր հասարակութիւնը պէտք է որեւէ կասկած չունենայ»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Դաշնակցութիւնը ժամանակին վատ յարաբերութիւններ չի ունեցել Ռ. Քոչարեանի հետ, ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչն ընդգծեց, որ Ռ. Քոչարեանի իշխանութեան տարիներին ՀՅԴ-ն համագործակցել է նրա հետ. «Այդ համագործակցութիւնը ունեցել է արդիւնքներ մեր երկրի համար: Այս պահի դրութեամբ՝ մեր օրակարգում Ռոբերտ Քոչարեանին աջակցելու կամ չաջակցելու խնդիր չկայ դրւած: Մենք հետեւում ենք դատավարութեանը եւ ընթացքում հանդէս կը գանք քաղաքական գնահատականներով»:

 

Յարակից լուրեր

  • «Ստեղծւած լարւածութեան պատճառը իշխանութիւնների հակասարական, չկշռադատւած գործողութիւններն են». Իշխան Սաղաթելեան
    «Ստեղծւած լարւածութեան պատճառը իշխանութիւնների հակասարական, չկշռադատւած գործողութիւններն են». Իշխան Սաղաթելեան

    ՀՅԴ-ն գտնում է, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցի շուրջ ստեղծւած լարւածութեան պատճառը ՀՀ իշխանութիւնների հակասարական, չկշռադատւած գործողութիւններն են, որի արդիւնքում՝ հասարակութեան մօտ մեծ սպասումներ էին ձեւաւորւել եւ որն իրենք չկարողացան սպասարկել. Tert.am-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը: 

  • Ընկեր Վահանին յիշելիս
    Ընկեր Վահանին յիշելիս

    Ծնունդդ շնորհաւոր ընկեր Վահան, քեզ անսահման շատ ենք կարօտում:

  • Իշխանութիւնը կոռուպցիոն գործարք է առաջարկում դատաւորներին
    Իշխանութիւնը կոռուպցիոն գործարք է առաջարկում դատաւորներին

    Արդարադատութեան նախարարը «ՍԴ մասին» օրէնքում փոփոխութիւն է առաջարկում, ըստ որի Սահմանադրական դատարանի դատաւորները մինչեւ 2019 հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացնելու դէպքում կը պահպանեն հրաժարականի պահին իրենց ունեցած աշխատավարձը եւ այլ սոցիալական երաշխիքները, իսկ պաշտօնավարման տարիքը լրանալուց յետոյ կօգտւեն դատաւորի համար օրէնքով սահմանւած կենսաթոշակից։ 

  • ԶՈՄ-ականները՝ ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում
    ԶՈՄ-ականները՝ ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում

    Օգոստոսի 13-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն են այցելել Արցախի Հանրապետութեան Մարտունի քաղաքում պատանեկան ճամբար իրականացնող ՀՅԴ Լիբանանի «Զաւարեան» Ուսանողական Միութեան անդամներ Հրագ Կարամինասեանը եւ Սելին Գրիգորեանը:

  • Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս
    Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս

    Սեւրի պայմանագիրը դարձաւ 99 տարեկան:

    1920 թւականի օգոստոսի 10-ին Փարիզի արւարձանում՝ Սեւրում, Անտանտի երկրների եւ Օսմանեան կայսրութեան կողմից ստորագրւեց հաշտութեան պայմանագիր, որը պաշտօնապէս հաստատում էր կայսրութեան բաժանումը Եւրոպայի եւ Մերձաւոր Արեւելքի միջեւ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։