Հա

Ազգային

20/05/2019 - 08:40

ՀՅԴ Հայաստանի ԳՄ յայտարարութիւնը

Ընդամենը մէկ օր առաջ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը հանդէս եկաւ քաղաքական յայտարարութեամբ՝ արձանագրելով, որ վերջին շրջանում ահագնացած ատելութեան խօսքը, փողոցային արդարադատութեան մերժելի դրսեւորումները, հանրութեանը բաժանարարներով թշմանացնելն ու երկրում անհանդուրժողականութեան մթնոլորտի շիկացումը խաթարում են Հայաստանում ժողովրդավարական եւ պետական ինստիտուտների կայացմանը եւ լրջագոյն սպառնալիք են երկրի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրաւէրների լուծմանը։

Ընդամենը մէկ օր առաջ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը հանդէս եկաւ քաղաքական յայտարարութեամբ՝ արձանագրելով, որ վերջին շրջանում ահագնացած ատելութեան խօսքը, փողոցային արդարադատութեան մերժելի դրսեւորումները, հանրութեանը բաժանարարներով թշմանացնելն ու երկրում անհանդուրժողականութեան մթնոլորտի շիկացումը խաթարում են Հայաստանում ժողովրդավարական եւ պետական ինստիտուտների կայացմանը եւ լրջագոյն սպառնալիք են երկրի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրաւէրների լուծմանը։

Այն համոզումն ունէինք, որ երկրի քաղաքական իշխանութիւնը եւ յատկապէս վարչապետ Ն․Փաշինեանը քաղաքական կամք կը դրսեւորի եւ համապատասխան միջոցներ կը ձեռնարկի՝ երաշխաւորելու պետական իշխանութեան առանձին մարմինների եւ յատկապէս իրաւապահ համակարգի անխափան գործունէութիւնը՝ երկրին վերադարձնելով բնականոն զարգացման ընթացքը։

Աւաղ, մեր սպասելիքները չարդարացան․ամենայն համոզումով գտնում ենք եւ արձանագրում, որ վաչապետ Փաշինեանի՝ «վաղն առաւօտեան հանրապետութեան առանց բացառութեան բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու» ժողովրդին ուղղւած կոչն անդառնալի հետեւանքներով յղի նոր մարտահրաւէր է՝ ուղղւած պատերազմի եւ խաղաղութեան մէջ ապրող հայ ժողովրդին, երկրի կայունութեանն ու անվտանգութեանը։

ՀՀ վարչապետի կոչը դիտելով որպէս Հայաստանում սահմանադրական կարգի դէմ կատարւած քայլ, որպէս դատական իշխանութեան խոչընդոտում եւ, առհասարակ, պետականութիւնն արկածախնդրութեան տանելու չկշռադատւած քայլ՝

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չգնալ սադրանքների եւ պաշտպանել երկրի համար այդքան կարեւոր կայունութիւնը։

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակութեանը աջակցել եւ նպաստել երկրում հանրային համերաշխութեան մթնոլորտի պահպանմանը։

Կոչ ենք անում դատաւորներին չտրւել փողոցային տրամադրութիւններին եւ ճնշումներին՝ պահպանելով եւ կատարելով սահմանադրութեամբ երաշխաւորւած իրենց լիազօրութիւնները։

Միաժամանակ, մեր կոչն ենք յղում ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանին՝ իրացնելու ՀՀ Սահմանադրութեամբ իրեն լիազօրւած իրաւունքը՝ հետեւելու Հայաստանում Սահմանադրութեան պահպանմանը։

Սիրելի հայրենակիցներ, մեր ժողովրդի մէջ փողոցային որակների եւ բնազդների ներմուծումը թանկ է նստելու մեր պետականութեան վրայ, երկիրն արկածախնդրութեան տանելու իրաւունք ոչ ոք չունի։

 

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

5.19.2019

Յարակից լուրեր

  • Գերմանիայն եւ ԱՄԷ-ն Իրանի մասին համատեղ յայտարարութիւն են ընդունել
    Գերմանիայն եւ ԱՄԷ-ն Իրանի մասին համատեղ յայտարարութիւն են ընդունել

    Արաբական Միացեալ Էմիրութիւնների ու Գերմանիան Պարսից ծոցում անվտանգութեան ապահովման մասին համատեղ յայտարարութիւն են ընդունել, որտեղ Իրանից պահանջել են զերծ մնալ լարւածութեան մեծացմանն ուղղւած գործողութիւններից:

  • ՀՅԴ Հայաստանի ԳՄ յայտարարութիւնը
    ՀՅԴ Հայաստանի ԳՄ յայտարարութիւնը

    Հայաստանի կառավարութիւնը Ազգային ժողով է ներկայացրել Հարկային օրէնսգրքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկւում է եկամտային հարկի պրոգրեսիւ դրոյքաչափերի հարկման համակարգը փոխարինել համահարթ (մէկ միասնական) դրոյքաչափով:

  • Ընկերային հանդիպում ՀՅԴ Բիւրոյի եւ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչների հետ
    Ընկերային հանդիպում ՀՅԴ Բիւրոյի եւ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչների հետ

    Մայիսի 30-ին «Արամ Մանուկեան» կենտրոնում, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախաձեռնութեամբ, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր- Խաչատուրեանը եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը հանդիպեցին ՀՅԴ Երեւանի կառոյցի ընկերների հետ:

  • ՀՅԴ Հայաստանի ԳՄ շնորհաւորական ուղերձը
    ՀՅԴ Հայաստանի ԳՄ շնորհաւորական ուղերձը

    Այսօր Հայաստանի անկախութեան հռչակման 101-րդ տարեդարձն է։ 101 տարի առաջ այս օրը յեղաշրջւեց հայ մարդու քաղաքական մտածողութիւնը, եւ սերունդների առջեւ բացւեց հայը՝ հայ ազգին պատկանելու իրականութիւնը։ Հայ մարդու մէջ արմատաւորւեց ազգային միասնութեան ու պետականութեան վերականգնման համահայկական տեսլականը։ 101 տարի առաջ հռչակւած հայոց Առաջին Հանրապետութիւնը եկաւ ապացուցելու աշխարհին, որ ցեղասպանութիւն տեսած հայի յաղթանակի գրաւականը սեփական ուժերին յենւելու եւ միասնական պայքարի մէջ է:

  • Յայտարարութիւն ՀՅԴ Կեդրոնական Եւրոպայի կոմիտէի
    Յայտարարութիւն ՀՅԴ Կեդրոնական Եւրոպայի կոմիտէի

    Վերջին օրերուն դարձեալ դժնդակ պահեր կ'ապրի հայրենիքը եւ անոր հետ` ամբողջ հայութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։