Հա

Ազգային

21/05/2019 - 13:10

Քաոսային իրավիճակը սասանում է ՀՀ պետականութեան հիմքերը

«Yerevan.today»-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանի հետ:

«alikonline.ir» - «Yerevan.today»-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանի հետ:

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրոյցից մէջբերումներ.

«Երէկւանից ողջ հասարկութիւնը հարց ունի՝ այս ի՞նչ է: Մենք բախւեցինք քաղաքական եւ իրաւական նոնսենսի հետ:

Երկրի թիւ մէկ քաղաքական պատասպանատուն իշխանութեան ճիւղերից մէկի նկատմամբ հանդէս եկաւ ճնշումների կոչով:

Որքան փորձեցի այսօրւայ նման միջադէպ աշխարհում գտնել՝ չգտայ:

Յեղափոխութիւնն ինքն իր մէջ հակայեղափոխութիւն է պարունակում:

Քաոսային իրավիճակը սասանում է ՀՀ պետականութեան հիմքերը:

Այս ողջ քաոսի պատասխանատուն եւ հետեւանքների պատասխանատւութիւնը ընկնում է Նիկոլ Փաշինեան վարչապետի վրայ:

Մի վտանգաւոր ընթացք է, որ առանց այդ էլ մարտահարաւէրներով Հայաստանին նոր մարտահրաւէրն է հրամցւում:

Նիկոլ Փաշինեանի կողմից շարունակ թշնամիներ փնտրելու մոլուցքը փիլիսոփայութիւն եւ բանաձեւ է այսօրւայ իշխանութեան համար:

Սասպառնալիք է ՀՀ ազգային անվտանգութեանը: Երէկւայ յայտարարութիւնը ինստիտուցիոնալ փլատակների տարաւ դատական ոլորտը:

Շարունակ տեղի-անտեղի ժողովրդին յղում անելը, ժողովրդի անունը շահարկումների առիթ է դարձել:

Մի կողմից գործ ունենք իշխանութեան սահմանազանցման միւս կողմից անգործութեան հետ:

Նրանք ունէին բաւական երկար ժամանակ խորքային բարեփոխումների, այդ թւում դատաիրաւական ոլորտում:

Մեր հասարակութիւնը արդարօրէն փոփոխութիւն էր ուզում: Ժողովրդի սպասումները չեն իրականացւում եւ արդարացի է ժողովրդի ցասումը:

Օրէնքով արգելւած է դատաւորների վրայ ճնշումը, դա համաշխարհային օրէնք է։

Մենք ունեցանք գործադիրի կողմից ճնշում դատաիրաւականի վրայ: Ոստիկանութեան խնդիրն է արգելելու, բայց բոլորը նայում են ինչպիսի հրաման կը տայ վարչապետը անկախ նրանից օրինական է, թէ՝ ոչ:

Դաւադիրներ փնտրելը անհաւասարակշիռ վարքագիծ է:

Բռնութեան խօսքային մակարդակը՝ ծեփելու, ասֆալտին փռելու, խօսքային մակարդակից դառնում է գործողութիւն եւ դառնում է անպատժելիութիւն:

Յաջողւեց ժողովրդից ամբոխ ստեղծել, իսկ ամբոխը ղեկավարւում է ոհմակային մտածելակերպով»:

Յարակից լուրեր

  • Շարունակւում են ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի հանդիպումները Կիպրոսում
    Շարունակւում են ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի հանդիպումները Կիպրոսում

    Կիպրոս այցելութեան շրջանակներում յունիսի 11-ին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը հանդիպել է Կիպրոսի պետական-կուսակցական ներկայացուցիչների հետ:

  • Սարգիս Ազնաւորեան՝ Դաշնակցութեան յեղափոխական աւանդներու պահապանը
    Սարգիս Ազնաւորեան՝ Դաշնակցութեան յեղափոխական աւանդներու պահապանը

    Սարգիս Ազնաւորեան մարտական գործի մարդն էր։ Միշտ լռակեաց եւ խոնարհ, խստապահանջութեամբ պատրաստեց սերունդներ՝ պաշտպանելու համար Լիբանանի մեր հայահոծ գաղութները։ Նիկոլ Դումանի հաւատքով ու օրինակով, ան եղաւ Դաշնակցութեան մարտականակերտը եւ մեր յեղափոխական աւանդներու պահապանը։

  • Դուք խժռում էք պետականութիւնը
    Դուք խժռում էք պետականութիւնը

    Սեփական համայնքում սատկացնելու աւանդոյթներով աչքի ընկած լեդի Յակոբի ախորժակը դարձեալ բացւել է, աւելի շուտ՝ բախտը։ Ոչ վաղ անցեալում բախտից առատօրէն օգտւած «ազատամարտիկ-պատգամաւոր-նախկին քաղհալածեալ», մեր օրերում` քայլական լեդին սեփական կեանքի փորձով մի բան հաստատ լաւ է իւրացրել. բախտը հունաւորելու համար շեֆին հաճոյանալը կարեւոր պայման է։ Դէ լեդին էլ շեֆ սիրող տղայ է, չէր կարող անտարբեր մնալ։ Իհարկէ, հասկանալի է՝ ամէն մէկն ինքն է ընտրում շեֆին դուր գալու իր կերպն ու մեթոդները։

  • Սոցիալական քաղաքականութեան արդիւնքների ամփոփում` 2018 թ. մայիսից 2019 թ. մայիս. ՀՅԴ ՄՈՀ
    Սոցիալական քաղաքականութեան արդիւնքների ամփոփում` 2018 թ. մայիսից 2019 թ. մայիս. ՀՅԴ ՄՈՀ

    Իշխանափոխութիւնից յետոյ անցել է մէկ տարի, սակայն մեր երկրում աղքատութիւն ծնող հիմնական պատճառներից են շարունակում մնալ գործազրկութեան խրոնիկ բարձր մակարդակը, աշխատանքի վարձատրութեան ցածր մակարդակն ու աշխատող աղքատների պահպանվող բարձր ցուցանիշը: Անապահով ընտանիքները յայտնւում են աղքատութեան ցիկլում՝ այդ ընտանիքներում մեծացող երեխաները չեն ստանում բաւարար սնունդ, որակեալ կրթական եւ առողջապահական ծառայութիւններ, որի արդիւնքում նրանք եւ նրանց ընտանիքները ապագայում եւս դատապարտւած են աղքատութեան:

  • Կազմակերպութիւն, որը պետականութիւն կերտեց
    Կազմակերպութիւն, որը պետականութիւն կերտեց

    Իւրաքանչիւր տարի Հայոց պետականութեան վերականգնման օրը նշելուց, որ այժմ կոչւում է «Հանրապետութեան օր», ինչ-որ բաներ անտեսւում են: Անտեսւում են գաղափարական հիմքերը, արժէքային եւ կազմակերպչական հզօր համակարգը, որոնց բացակայութեան պարագայում չէր կարող իրականութիւն դառնալ պետականութեան ստեղծումը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։