Հա

Ազգային

21/05/2019 - 14:00

Ժողովրդավարութեան տապալում

Ժողովրդավարութիւնը մի համակարգ է որում իշխանութիւնը պատկանում է ժողովրդին, որի կառավարումը իրականացւում է ժողովրդի հանրաքւէով հաստատւած սահմանադրութեան սկզբունքների հիման վրայ, կառավարող մարմինների համար պարբերաբար անցկացւող ազատ ու արդար ընտրութիւններով ժողովրդի ընտրեալների միջոցով, ոչ թէ փողոցում մութ նպատակների համար հաւաքւած մի խումբ՝ խուլիգանների:

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

 

Ժողովրդավարութիւնը մի համակարգ է որում իշխանութիւնը պատկանում է ժողովրդին, որի կառավարումը իրականացւում է ժողովրդի հանրաքւէով հաստատւած սահմանադրութեան սկզբունքների հիման վրայ, կառավարող մարմինների համար պարբերաբար անցկացւող ազատ ու արդար ընտրութիւններով ժողովրդի ընտրեալների միջոցով, ոչ թէ փողոցում մութ նպատակների համար հաւաքւած մի խումբ՝ խուլիգանների: Ժողովրդավարութեան գլխաւոր յատկանիշներից են վաւերացւած սահմանադրութեամբ ամրագրւած օրէնսդիր, գործադիր եւ դատական մարմինների տարանջատումը, համազօրութիւնն ու անկախութիւնը, այնպէս որ ոչ մէկը միւսին գերադաս կամ ստորադաս չի կարող լինել:

Արդ հետաքրքիր է իմանալ, ՀՀ վարչապետ պարոն Փաշինեանը սահամանադրութեան, որ մէկ յօդւածի հիման վրայ է իրեն թոյլ տւել արգելափակել ՀՀ դատական համակարգը, որը համահաւասար մի մարմին է գործադիր իշխանութեան, այն էլ ոչ թէ ազգային ժողովի որոշմամբ եւ պետական համապատասխան մարմինների այլ մի խումբ անպատասխանատու անձանց միջոցով:

Պարոն Փաշինեանի կատարածը, ոչ միայն երկրի սահամանադրութեան ոտնահարում եւ ժողովրդավարութեան տապալում է այլ յիշեցնում է պատմական մի քանի դէպք, ինչպէս օրինակ Անգլիայի յայտնի դիկտատոր Կրոմւէլին որ բռնի ուժով ցրեց Անգլիայի խորհրդարանը եւ մուտքի դռան վրայ գրեց «այս շինութիւնը վարձու է տրւում» եւ կամ բռնակալ Լենինին, որ իր արհեստավարժ յեղափոխակաների միջոցով գնդացիրով ցրել տւեց Ռուսատանի Դուման: Յուսանք պարոն Փաշինեանը վերանայելով իր որոշումը, պիտի չնմանւի վերոնշեալ բռնակալներին:

 

Նոր Ջուղա

20.5.2019 թ.

Յարակից լուրեր

  • Յեղափոխութիւններ (Դասական ու թաւշեայ)
    Յեղափոխութիւններ (Դասական ու թաւշեայ)

    Յեղափոխութիւնը բառակազմութիւնն առաջացել է յեղել եւ յեղուլ բառերից որ նշանակում է փոխել, փոփոխել, շուռ տալ, շրջել, մի բանից դառնալ մի ուրիշ բան, իսկ քաղաքական տեսակէտից նշանակում է հին կարգերի վերացում եւ նորերի հաստատում, արմատական յեղաշրջում, հասարակական-քաղաքական յարաբերութիւնների միջեւ, երկրում իշխանութեանը տիրելու պայքար, պոռթկում ներքին ու արտաքին բռնակալութեան դէմ եւ կռիւ ազատութեան եւ մարդկային բարարօրութեան ու արժէքների համար:

  • «Կարող են փակւել դէպի ՀՀ տանող բեռնուղիները». Հրանտ Բագրատեան
    «Կարող են փակւել դէպի ՀՀ տանող բեռնուղիները». Հրանտ Բագրատեան

    ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձութիւններին եւ դրանց հետեւանքներին Հայաստանի վրայ:

  • Ինչով աչքի ընկաւ Մնացականեան-Մամեդեարով վաշինգտոնըան հանդիպումը
    Ինչով աչքի ընկաւ Մնացականեան-Մամեդեարով վաշինգտոնըան հանդիպումը

    Վաշինգտոնում յունիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ կայացաւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Յունւարին Փարիզում եւ ապրիլին Մոսկւայում կայացած հանդիպումներից յետոյ որոշում էր կայացւել ԱԳ նախարարների միջեւ յաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Սա բաւական խորհրդանշական էր մի կողմից հաւասարակշռութեան պահպանման, միւս կողմից երկարատեւ պասիւութիւնից յետոյ ամերիկեան կողմի ակտիւացման առումով:

  • Իրանի ՓՊ նախագահը հայկական կողմի հետ քննարկել է իրանցի 14 դատապարտեալների էքստրադիցիայի հարցը
    Իրանի ՓՊ նախագահը հայկական կողմի հետ քննարկել է իրանցի 14 դատապարտեալների էքստրադիցիայի հարցը

    Հայաստանի քրէակատարողական հիմնարկներում ներկայումս պահւում է շուրջ 100 իրանցի դատապարտեալ: Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան Փաստաբանների պալատների միջեւ փոխըմբռնման յուշագրի ստորագրումից յետոյ «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Իրանի ՓՊ նախագահ Իսա Ամինին:

  • Ադրբեջանը սրում է սահմանային իրավիճակը
    Ադրբեջանը սրում է սահմանային իրավիճակը

    Վերջին շրջանում Ալիեւը դարձեալ փորձում է սրել սահմանային իրավիճակը արցախեան ուղղութեամբ։ Դա նախեւառաջ պայմանաւորւած է Հայաստանի ու Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներով։ Սահմանային լարւածութեան մեծացման դինամիկան ուղղակիօրէն փոխկապակցւած է նաեւ Արցախեան հակամարտութեան կարգաւորման շուրջ ընթացող բանակցութիւններին, բանակցային գործընթացից կողմերի ակնկալիքներին ու դրանց իրացման հնարաւորութիւններին: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։