Հա

Ազգային

21/05/2019 - 11:10

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղարին

Այսօր Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը Ամերիկայի Միացեալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելեց Ամերիկայի Հայ Դատի յանձնախմի (Armenian National Committee of America) գլխամաս եւ հանդիպեց կազմակերպութեան ղեկավար կազմի հետ:

«alikonline.ir» - Այսօր Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը Ամերիկայի Միացեալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելեց Ամերիկայի Հայ Դատի յանձնախմի (Armenian National Committee of America) գլխամաս եւ հանդիպեց կազմակերպութեան ղեկավար կազմի հետ: Ըստ «Yerkir.am»-ի՝ տեղեկացնում են ՀՀ Անվտանգութեան խորհրդից:

Հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորեանը ներկայացրեց իր աշխատանքային այցի մանրամասները, տեղի ունեցած եւ նախատեսւող հանդիպումները, միջոցառումները եւ գրանցւած արդիւնքները։ ԱՀԱԿ գործադիր տնօրէն Արամ Համբարեանը ներկայացրեց յանձնախմբի ներկայիս աշխատանքները եւ նպատակները։

Հանդիպման ընթացքում քննարկւեցին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները եւ հայ-ամերիկեան յարաբերութիւնների զարգացմանը առնչւող հարցեր։

Աւելի ուշ ԱԽ քարտուղարը հանդիպեց «Ամերիկայի Հայկական համագումարի» (Armenian Assembly of Armenia) գործադիր տնօրէն Բրայեան Արդունիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկեան յարաբերութիւնների, ԱՄՆ հայկական համայնքի եւ սփիւքի կառոյցների հետ համագործակցութեան օրակարգային հարցեր։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։