Հա

Ազգային

23/05/2019 - 12:40

Չի կարելի ժողովրդից շարունակ յեղափոխական գործիք սարքել. Լիլիթ Գալստեանը՝ դատարանների դռները փակելու վարչապետի նախաձեռնութեան մասին

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն անհանգստացած է, որ երկիրը գնում է արկածախնդրութեան, ցնցումների ճանապարհով, անյայտ հեռանկարով:

«alikonline.ir» - Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն անհանգստացած է, որ երկիրը գնում է արկածախնդրութեան, ցնցումների ճանապարհով, անյայտ հեռանկարով: Այս մասին «Tert.am»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը՝ խօսելով վարչապետ Նիկոլ Փաշինտանի կոչի մասին՝ դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակւելու վերաբերեալ:

«Փորձում էի շարունակ հասկանալ, թէ ինչ գնահատական կը տամ այս ամէնին: Երկրի լեգիտիմ վարչապետի ու 70 տոկոսանոց մեծամասնութեան կողմից ցուցաբերած վարքագիծը քաղաքական ու իրաւական նոնսենս է: Դիմել յեղափոխական ու փողոցային գործիքակազմի անհասկանալի էր»,- նշեց Լ. Գալստեանը:

Լիլիթ Գալստեանն ասաց, որ իրենք դէմ չեն դատաիրաւական բարեփոխումներին, դեռ Նիկոլ Փաշինեանի իշխանութեան հաստատումից առաջ եղել են դրա ջատագովը:

«Ես կը հասկանայի, եթէ վարչապետի կոչը հասարակութեանն աջակցութեան կոչ լինէր, բայց վարչապետի կոչը սասանում է երկրի ճարտարապետութեան գլխաւոր առանցքը: Մենք բախւեցինք սահմանադրական կարգի սասանման կոպիտ դէպքի հետ: Երբ գործադիր իշխանութիւնը բռնի միջամտութիւն է իրականացնում իշխանութեան մէկ այլ թեւի նկատմամբ, դա նշանակում է իշխանութեան զաւթում: Վարչապետը սահմանազանցեց իր լիազօրութիւնները: Կարելի էր շւարել սրանից: Սա գուցէ ընդդիմադիր քաղաքական գործչին հարիր պահւածք էր, բայց ոչ վարչապետին»,- մանրամասնեց Լիլիթ Գալստեանը:

Լիլիթ Գասպարեանն ասաց, որ ներկայիս Սահմանադրութիւնը վարչապետին տալիս է բազում հնարաւորութիւններ իրականացնելու փոփոխութիւններ, բարեփոխումներ, ոչ թէ «վիրահատական միջամտութիւններ»: Նա ասաց, որ մէկ տարին լուրջ ժամանակ էր ոչ միայն դատաիրաւական, այլեւ՝ այլ համակարգերում փոփոխութիւններ կատարելու:

«Չի կարելի շարունակ ժողովրդից սարքել յեղափոխական գործիք: Ժողովուրդն իր իշխանութիւնն իրականացնում է ընտրութիւնների ճանապարհով, պետական ինստիտուտների ճանապարհով: Իսկ որդեգրած ճանապարհը պետական ինստիտուտների ապամոնտաժում է: Մենք երկրի ճարտարապետութիւնն ենք կատարում, երկրում ինստիտուցիոնալ ջարդ է գնում»,- ընդգծեց նա:

Յարակից լուրեր

  • «Արցախում ո՞ր ուժերը ՀՅԴ-ի հետ նախագահի համաձայնեցւած թեկնածու կունենան». Դաւիթ Իշխանեանն է պարզաբանում
    «Արցախում ո՞ր ուժերը ՀՅԴ-ի հետ նախագահի համաձայնեցւած թեկնածու կունենան». Դաւիթ Իշխանեանն է պարզաբանում

    Արցախի՝ 2020 թ.-ի նախագահական ընտրութիւններին համաձայնեցւած թեկնածուով մասնակցելու նպատակով՝ ՀՅԴ-ն հանդիպումներ եւ քննարկումներ է անցկացրել գրանցւած 22 կուսակցութիւնից 15-ի հետ. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը:

  • Այս ոչնչատեսիլ ընթացքը պէտք է կասեցնել
    Այս ոչնչատեսիլ ընթացքը պէտք է կասեցնել

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հռչակած Ընտանիքի տարւայ շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացաւ «Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. արժէքներ եւ մարտահրաւէրներ» խորագրով միջազգային համաժողովը: Ներկայ էին հասարակական, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, թեմային լաւագոյնս տիրապետող տարբեր մասնագէտներ ինչպէս Հայաստանից, այնպէս էլ արտասահմանից: Համաժողովին մասնակցում էր նաեւ ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը, ում հետ զրուցեց «Իրաւունք»-ը:

  • Լիլիթ Գալստեան. «Սա քաոսի եւ նահանջի ճանապարհն է»
    Լիլիթ Գալստեան. «Սա քաոսի եւ նահանջի ճանապարհն է»

    ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան էջում գրում է.

  • Հ. Յ. Դաշնակցութեան 129-ամեակին նւիրւած հանդիսութիւն՝ Թեհրանում
    Հ. Յ. Դաշնակցութեան 129-ամեակին նւիրւած հանդիսութիւն՝ Թեհրանում

    129-ամեայ կաղնի Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր երիտասարդական աւիւնով շարունակում է իր երթը, հայ ժողովրդի վեհ գաղափարների իրականացման ճամբին:

    ՀՅԴ 129-ամեակի տօնակատարութիւնը մեկնարկեց «Մշակ բանւոր» օրհներգով, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում, հինգշաբթի, հոկտեմբերի 3-ին, ուր օրւայ բանախօս էր հրաւիրւել ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը:

  • Ղեկավարում ալ կայ, ղեկավարում ալ…
    Ղեկավարում ալ կայ, ղեկավարում ալ…

    Դաշնակցական մտաւորական, հրապակագիր եւ հրապարակախօս Սեդօ Պոյաճեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Ի վերջոյ ունինք ղեկավարում, պէ՚տք է ունենանք, որպէսզի առաջ ընթանայ ազգային կեանքը։ Հարցը, սակայն, ղեկավարումի որակին եւ կարողութեան մասին է։ Ղեկավարումի մակարդակին աթոռի վրայ նստած պատահական մարդ կրնայ գնահատուիլ ո՚չ թէ իր անձին սեփական քարոզչութեամբ, այլ իր նախաձեռնած աշխատանքով՝ յօգուտ հաւաքականին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։