Հա

Ազգային

30/05/2019 - 11:20

«ՀՅԴ-ի հանգանակութեամբ կառուցւած յուշարձանի բացմանը ՀՅԴ-ականներ չեն հրաւիրւել»․ Յարութիւն Յարութիւնեան

Տորոնտոյի ՀՅԴ-ի հանգանակութեամբ Սարդարապատում կանգնեցւած Արամ Մանուկեանի յուշարձանի բացմանը չեն հրաւիրել ՀՅԴ ներկայացուցիչներին: Յուշարձանի հովանաւորը՝ պրն. Ջանբազեանը թանգարանում սպասել է մինչեւ բացումը տեղի ունենայ, յետոյ մօտենայ իր նւիրատւութեամբ կանգնեցւած յուշարձանին: Այս մասին ֆէյսբուքեան էջում գրել է 5-րդ ալիք հեռուստաընկերութեան տնօրէն Յարութիւն Յարութիւնեանը։

«alikonline.ir» - Տորոնտոյի ՀՅԴ-ի հանգանակութեամբ Սարդարապատում կանգնեցւած Արամ Մանուկեանի յուշարձանի բացմանը չեն հրաւիրել ՀՅԴ ներկայացուցիչներին: Յուշարձանի հովանաւորը՝ պրն. Ջանբազեանը թանգարանում սպասել է մինչեւ բացումը տեղի ունենայ, յետոյ մօտենայ իր նւիրատւութեամբ կանգնեցւած յուշարձանին: Այս մասին ֆէյսբուքեան էջում գրել է 5-րդ ալիք հեռուստաընկերութեան տնօրէն Յարութիւն Յարութիւնեանը։

Նրա գրառման մէջ, մասնաւորապէս, ասւած է․

«Սարդարապատում Արցախի հեծելազoրի մուտքը մարտադաշտ փոխեց ճակատամարտի ընթացքը եւ աշխարհի քարտէզի վրայ գրւեց Հայաստանի Հանրապետութիւն անունը:

Արցախի հերոս, գեներալ-լէյտենանտ Արշաւիր Ղարամեանը ֆէյսբուքեան էջում շնորհաւորել է բոլորին Հայոց պետականութեան վերածննդի խորհրդանիշը դարձած, Հայաստանի Առաջին Հանրապետութեան օրւայ առթիւ եւ աւելացրել. «Առաջին անգամ մեր նորօրեայ անկախութեան ընթացքում Արցախը պաշտօնապէս չի մասնակցում ՀՀ-ում տեղի ունեցող տօնական միջոցառումներին»։

Յ.Գ. 1. Պաշտօնապէս չի մասնակցում, այսինքն՝ պաշտօնական հրաւէր չի եղել: Հասկացա՞ք:

Յ.Գ. 2. Տորոնտոյի ՀՅԴ-ի հանգանակութեամբ Սարդարապատում կանգնեցւած Արամ Մանուկեանի յուշարձանի բացմանը չեն հրաւիրել նաեւ ՀՅԴ ներկայացուցիչներին: Ասել են Վարչապետը իր ախրրանայով պէտք է բացի յուշարձանը եւ արտախորհրդարանական ուժերին հրաւէր չեն ուղարկել: Սա էլ հասկանանք եւ շարժւենք առաջ: Յուշարձանի հովանաւորը՝ պրն. Ջանբազեանը թանգարանում սպասել է, մինչեւ բացումը տեղի ունենայ, յետոյ մօտենայ իր նւիրատւութեամբ կանգնեցւած յուշարձանին:

Յ.Գ. 3. Արդար է ժողովուրդ ջան: Ամէն ինչ արդար է, սիրոյ եւ հանդուրժողականութեան մթնոլորտ է: Իսկական»:

Յարակից լուրեր

  • Նրանք գրիչը փոխարինեցին զէնքով ու կռւեցին խաղաղութեան համար
    Նրանք գրիչը փոխարինեցին զէնքով ու կռւեցին խաղաղութեան համար

    1993 թւականի օգօստոսի 23-ին Մարտունու դիրքերում պաշտպանական հատւածը ամրապնդելիս զոհւեցին Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտէի անդամ Մերուժան Մոսիեանը եւ Լիբանանի ՀՅԴ անդամ, ԼՂՀ Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հետախուզական եւ զինական մասի խորհրդական Մհեր Ջուլհաճեանը մարտական ընկերների՝ Արտակ Մնացականեանի, Լեւոն Համբարձումեանի եւ Ռուդիկ Աւագեանի հետ:

  • «Ստեղծւած լարւածութեան պատճառը իշխանութիւնների հակասարական, չկշռադատւած գործողութիւններն են». Իշխան Սաղաթելեան
    «Ստեղծւած լարւածութեան պատճառը իշխանութիւնների հակասարական, չկշռադատւած գործողութիւններն են». Իշխան Սաղաթելեան

    ՀՅԴ-ն գտնում է, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցի շուրջ ստեղծւած լարւածութեան պատճառը ՀՀ իշխանութիւնների հակասարական, չկշռադատւած գործողութիւններն են, որի արդիւնքում՝ հասարակութեան մօտ մեծ սպասումներ էին ձեւաւորւել եւ որն իրենք չկարողացան սպասարկել. Tert.am-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը: 

  • Ընկեր Վահանին յիշելիս
    Ընկեր Վահանին յիշելիս

    Ծնունդդ շնորհաւոր ընկեր Վահան, քեզ անսահման շատ ենք կարօտում:

  • ԶՈՄ-ականները՝ ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում
    ԶՈՄ-ականները՝ ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում

    Օգոստոսի 13-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն են այցելել Արցախի Հանրապետութեան Մարտունի քաղաքում պատանեկան ճամբար իրականացնող ՀՅԴ Լիբանանի «Զաւարեան» Ուսանողական Միութեան անդամներ Հրագ Կարամինասեանը եւ Սելին Գրիգորեանը:

  • Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս
    Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս

    Սեւրի պայմանագիրը դարձաւ 99 տարեկան:

    1920 թւականի օգոստոսի 10-ին Փարիզի արւարձանում՝ Սեւրում, Անտանտի երկրների եւ Օսմանեան կայսրութեան կողմից ստորագրւեց հաշտութեան պայմանագիր, որը պաշտօնապէս հաստատում էր կայսրութեան բաժանումը Եւրոպայի եւ Մերձաւոր Արեւելքի միջեւ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։