Հա

Ազգային

01/06/2019 - 11:00

ՀՅԴ Հայաստանի ԳՄ յայտարարութիւնը

Հայաստանի կառավարութիւնը Ազգային ժողով է ներկայացրել Հարկային օրէնսգրքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկւում է եկամտային հարկի պրոգրեսիւ դրոյքաչափերի հարկման համակարգը փոխարինել համահարթ (մէկ միասնական) դրոյքաչափով:

Հայաստանի կառավարութիւնը Ազգային ժողով է ներկայացրել Հարկային օրէնսգրքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկւում է եկամտային հարկի պրոգրեսիւ դրոյքաչափերի հարկման համակարգը փոխարինել համահարթ (մէկ միասնական) դրոյքաչափով:

Առաջարկութիւնը հակասում է սոցիալական շուկայական տնտեսական կարգ ունենալու, սերունդների միջեւ հանրային համերաշխութեան ապահովման, սոցիալական պետութեան սահմանադրական պահանջներին:

Այն հակասում է նաեւ երկրի առաջ ծառացած աղքատութիւնը յաղթահարելու, աշխատանքը խրախուսելու, արժանապատիւ վարձատրութեան համակարգ ներդնելու՝ կառավարութեան կողմից տրւած խոստումներին:

Համահարթ եկամտահարկի ներդրմանը դէմ են արտայայտւում հանրութեան մասնագիտական եւ երիտասարդական լայն շրջանակներ, ձեւաւորւել է «Ահազանգ» հասարակական երիտասարդական շարժում՝ ընդդէմ համահարթ եկամտահարկի:

Արժեւորելով եւ քաջալերելով դէմ արտայայտւողների վճռականութիւնը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը անընդունելի է համարում կառավարութեան ներկայացրած առաջարկութիւնը, պահանջում է հրաժարւել դրանից:

Հրապարակելով ՀՅԴ մասնագիտական ոլորտային յանձնախմբերի գրասենեակի կողմից ներկայացւող տեսակէտը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկում է համատեղ քննարկել դրանով ներկայացւող այլընտրանքային լուծումները:

 

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

31 մայիսի 2019 թւական

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։