Հա

Ազգային

09/06/2019 - 11:50

Նոր գիրք՝ «Ամերիկայի միացեալ նահանգները եւ Հայոց Ցեղասպաութիւնը»

Թեհրանի Հայ դատի յանձնախմբի նախագահ, Կովկասի եւ Թուրքիայի հարցերը հետազօտող Իսակ Իւնանէսեանի աշխատասիրութեամբ Թեհրանում, պարսկերէն լեզւով լոյս տեսած յօդւածների ժողովածուն ներկայացնում է Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ ԱՄՆ որդեգրած քաղաքականութիւնը:

(Թարգմանեց եւ աշխատասիրեց՝ Իսակ Իւնանէսեանը)

 

Թեհրանի Հայ դատի յանձնախմբի նախագահ, Կովկասի եւ Թուրքիայի հարցերը հետազօտող Իսակ Իւնանէսեանի աշխատասիրութեամբ Թեհրանում, պարսկերէն լեզւով լոյս տեսած յօդւածների ժողովածուն ներկայացնում է Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ ԱՄՆ որդեգրած քաղաքականութիւնը:

1915 թւականին մեկնարկած Հայոց Ցեղասպանութեան իրադարձութիւնները նկարագրող առաջին հեռագրերն ու զեկուցագրերը ԱՄՆ պետքարտուղարութեան եւ մամուլին են ուղարկւել ԱՄՆ դեսպանի, Օսմանեան կայսրութեան սահմաններում գործող ամերիկացի հիւպատոսների ու կրօնական քարոզիչների միջոցով: Այդ փաստաթղթերն ու հեռագրերը, որոնք պահպանւում են ԱՄՆ պետքարտուղարութեան արխիւում, Առաջին համաշխարհային պատերազմի, Օսմանեան կայսրութեն եւ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ պատմափաստագրական կարեւորագոյն եւ արժէքաւոր նիւթերի ժողովածու են:

 Եյլի (Yale) համալսարանի պատմագիտութեան ամբիոնի պրոֆեսոր եւ Առաջին համաշխարհային պատերազմի պատմութեան մասնագէտ Ջի. Ուինտըրը 2000  թւականին, ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի կազմակերպած սեմինարին մասնակցելուց յետոյ, լոյս ընծայեց «Ամերիկայի Միացեալ նահանգները եւ Հայոց Ցեղասպանութիւնը» խորագրով յօդւածների ժողովածուն: Ներկայ հատորը ներառում է վերոնշեալ գրքից ընտրւած մի շարք յօդւածների թարգմանութիւնը եւ երկու յաւելւած յօդւած՝ Իսակ Իւնանէսեանի աշխատասիրութեամբ:

Հպանիցիկ հայեացքն այդ օրերի ամերիկեան լրատւամիջոցներին պարզորոշ ցոյց է տալիս, որ հայ ժողովրդի բնաջնջման վերաբերող լուրերն ու յօդւածները ծանրակշիռ տեղ են զբաղեցրել ամերիկեան մամուլի էջերում: Այդ փաստաթղթերը փաստում են, որ ոչ միայն ԱՄՆ կառավարութիւնն ու ժողովուրդը  տեղեկացւած են եղել այդ դաժանութիւնների մասին, այլեւ՝ ակտիւ քայլեր են ձեռնարկել կասեցնելու հայ ժողովրդի ամբողջական բնաջնջումը: Այդուհանդերձ, ամերիկեան մի շարք կազմակերպութիւններ զլացել են 1915-1923 թւականների դէպքերը Ցեղասպանութիւն ճանաչելու հարցում:

Գիրքը ներկայացնում է մի շարք իրադարձութիւններ, որոնք ծնունդ տւեցին Օսմանեան Թուրքիայի միջոցով իրագործւած 20-րդ դարի առաջին ցեղասպանութեանն ընդդէմ հայ ժողովրդի, եւ 1915-1923 թւականների ժամանակահատւածում աւելի քան՝ 1.5 միլիոն մարդու մահւան պատճառ դարձան: Գրքում միաժամանակ քննարկւել է ԱՄՆ-ի վարած երկակի քաղաքականութիւնը այդ ողբերգական դէպքերի նկատմամբ: Ներկայացւած է Հայոց Ցեղասպանութեան տարբեր կողմերը, որոնք բարդ երկընտրանքի առիթների պատճառ դարձան միջազգային համակարգում, որոնք մինչ օրս էլ մնացել են չլուծւած:

Գրքի հրատարակիչ՝ «Նաշր-է Մօարեֆ»

Ծաւալը՝ 257 էջ

Գինը՝ 40 հազար թուման

Նիւթը՝ ԱՐԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։