Հա

Ազգային

10/06/2019 - 09:20

Վարչապետը պէտք է կենտրոնանայ երկրում իրական բարեփոխումների վրայ

«Factor.am»-ի հարցազրոյցը ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանի հետ:

«alikonline.ir» - «Factor.am»-ի հարցազրոյցը ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանի հետ:

 

- Պարոն Մինասեան, յունիսի 8-ին կառավարութեան նիստին վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից ուշագրաւ յայտարարութիւն եղաւ: Նա յայտարարեց, որ կան քաղաքական շրջանակներ, որոնք նաեւ նախկին կոռումպացւած իշխանութիւնների մաս են կազմել, այսօր փորձում են երկրում բռնութեան կոչեր հնչեցնել: Օպերատիւ տեղեկութիւնների համաձայն էլ՝ նրանց մի մասը սեւազգեստ անձինք են: Դաշնակցութիւնը վարչապետի այս յայտարարութիւնն ինչպէ՞ս է մեկնաբանում: 

- Վարչապետը պէտք է կենտրոնանայ երկրում իրական բարեփոխումների վրայ: Հասարակութիւնը սպասում է լուրջ փոփոխութիւնների, տնտեսական առաջընթացի, անվտանգութեան համակարգի ուժեղացման: Անընդհատ ներկայացնել սեւ ուժերի առկայութիւն՝ տեղին չէ ու տեղին չէ այս հարցերով հիմնական օրակարգը թեքելը: Չկայ դրա անհրաժեշտութիւնը: Չի կարելի հասարակութեանը պահել լարւածութեան մէջ:

 

- Վարչապետը ուժային կառոյցների ղեկավարներին յատուկ յանձնարարութիւն տւեց այդ անձանց չէզոքացնելու համար: Նա նշեց, որ հակադարձումները լինելու են ոչ թէ թաւշեայ, այլ՝ երկաթեայ: Դուք վստա՞հ էք, երաշխաւորո՞ւմ ենք, որ իրաւապահ մարմինների աշխատանքի արդիւնքում չեն լինի ՀՅԴ-ականներ, որոնց ուժային կառոյցները ծաղկաւոր «բաբոչկաներով» կը ճանապարհեն:

- Ծաղկաւոր բաբչկաները կը հագնեն այն մարդիկ, որոնք բազմագոյն քարոզչութիւն են իրականացնում: Եթէ այդ օպերատիւ տեղեկատւութիւնը կարեւոր է երկրի անվտանգութեան տեսակէտից, որ րոպէ առաջ անհրաժեշտ է գործողութիւն ձեռնարկել, դրա համար պէտք չի հրապարակային յայտարարել եւ յանձնարարականներ տալ: Այդ իրաւասու կառոյցներն արդէն պէտք է գործեն: Նրանք, ովքեր նման վարքագիծ դրսեւորելու ցանկութիւն ունեն, պարզ է, որ կը զգուշանան: Իրական նպատակը ո՞րն է, կանխարգելե՞լ, վերացնե՞լ հնարաւոր գործողութիւնները, այդ դէպքում անհասկանալի է նմանատիպ յայտարարութիւնը: Եթէ հերթական անգամ մեր ժողովրդին կարեւորագոյն հարցերից շեղելուն միտւած գործողութիւն է, պէտք է դադարեցնել: Ինչ վերաբերւում է Դաշնակցութեանը, մենք նման մտավախութիւն չունենք:

 

- Պարոն Մինասեան, ՀՅԴ-ն երկիրը թալանելիս ինչո՞ւ ազգային արժէքների մասին չէր մտածում. այդ մասին երէկ հարցադրում արեց Նիկոլ Փաշինեանը՝ ակնարկելով ՀՅԴ-ին:

- Ես չգիտեմ, որ վարչապետը ուղիղ դա մեզ է հասցէագրում: Ճիշտ կը լինի, որ վարչապետը հասցէական խօսի, թէ ում մասին է խօսքը: 25-30 տարի Դաշնակցութիւնը ոչ միայն իշխանութեան չի եղել, այլեւ առաջին տարիների ազատագրական պայքարի թէժ կէտում էր, յետոյ կուսակցութիւնը ենթարկւեց բռնաճնշումների, կասեցւեց կուսակցութեան գործունէութիւնը: Երկրի կառավարման գործին մասնակցել ենք կոալիցիոն համաձայնագրով՝ ընդամենը եօթ տարի: Եթէ երեսուն տարւայ մէջ եօթ տարին է մեզ վերագրւում՝ բոլոր հարցերի պատասխանն ունենք: Ինչ վերաբերւում է պետութիւնը թալանելուն, սա պարզ մանիպուլյացիա է, որովհետեւ 90-ականների սկզբին ակնյայտ էր, թէ որ ուժն է երկրի կառավարմամբ զբաղւել, եւ որոնց է հասարակութիւնը մեղադրում երկրի տնտեսական ու ֆինասական թուլացման համար:

Յարակից լուրեր

  • «Որեւէ արբիտրաժ Հայաստանին չի պատժի, եթէ փորձաքննութիւնը վտանգներ պարզի». Արծւիկ Մինասեան
    «Որեւէ արբիտրաժ Հայաստանին չի պատժի, եթէ փորձաքննութիւնը վտանգներ պարզի». Արծւիկ Մինասեան

    Առաջին հարւածը ստանալու է Որոտանը, այնուհետեւ ջրաղբիւրները՝ թէ՛ ստորգետնեայ, թէ՛ մակերեւութային, ինչու չէ՝ նաեւ Սեւանը. ELARD-ի այս մտավախութիւնները Yerkir.am-ի հետ հարցազրոյցում մէջբերեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը:

  • Իմ ամենաուրախ օրը Շուշիի ազատագրման օրն էր
    Իմ ամենաուրախ օրը Շուշիի ազատագրման օրն էր

    ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանի հետ «Ապառաժ»-ը բազում հարցազրոյցներ է ունեցել, զրուցել քաղաքական տարբեր թեմաների շուրջ: Այս յօդւածով կարճ պատասխաններ ենթադրող կարճ հարցերի միջոցով ցանկանում էի ներկայացնել Հայ Դատի ոլորտում տարիների փորձառութիւն ունեցող Գասպար Կարապետեան անհատին, հասկանալ նրա անձնական հետաքրքրութիւնները:

  • «Կարծես թէ թիրախը հիմնականում այն տղաներն են, ովքեր անցել են պատերազմի բովով». Վարդգէս Բաղրեան
    «Կարծես թէ թիրախը հիմնականում այն տղաներն են, ովքեր անցել են պատերազմի բովով». Վարդգէս Բաղրեան

    News.am-ի զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի պատգամաւոր, «Ժողովրդավարութիւն» խմբակցութեան ղեկավար Վարդգէս Բաղրեանը:

  • «Իրանի ժողովուրդը չի ընկրկելու ճնշումների դէմ». Զարիֆ
    «Իրանի ժողովուրդը չի ընկրկելու ճնշումների դէմ». Զարիֆ

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսութեանը (CCTV) տւած հարցազրոյցում շեշտել է, որ իրանական ժողովուրդը ոչ միայն չի ահաբեկւելու եւ չի ընկրկելու ճնշումների դէմ, այլեւ իր ողջ ուժերով եւ հեզօրութեամբ առաջ է շարժւելու:

  • Արծւիկ Մինասեանը՝ իր հասցէին հնչած մեղադրանքների մասին
    Արծւիկ Մինասեանը՝ իր հասցէին հնչած մեղադրանքների մասին

    «Թող տպաւորութիւն չլինի, որ ես խուսափում եմ պատասխանատւութիւնից: Ես ոչ այդ մարդն եմ, ոչ էլ իմ անցած ճանապարհով նման ենթադրութիւնների տեղ եմ տւել: Այնտեղ, որտեղ ես համոզւած եմ եղել, համոզւած կերպով ասել եմ՝ այո, օրէնսդրութիւնը պահպանւած է Հայաստանի շրջակայ միջավայրի ազդեցութեան փորձաքննութեան արդիւնքում, բայց արդեօք սա նշանակում է, որ Ամուլսարը ենթակայ է շահագործման, թէ ոչ՝ սա բնապահպանութեան նախարարութեան իրաւասութիւնից դուրս հարց է»,- Aravot.am-ի հետ զրոյցում յայտարարեց ՀՀ բնապահպանութեան նախկին նախարար Արծւիկ Մինասեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։