Հա

Ազգային

11/06/2019 - 15:40

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի այցելութիւնն Այնճար եւ Կիպրոս

Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսը յունիսի 10-ին ընդունել է հայկական պատւիրակութեանը` մասնակցութեամբ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի, ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի մարմնի նախագահ Գասպար Կարապետեանի եւ գործադիր տնօրէն Հեղինէ Եւինեանի:

Ընդունելութիւն Կիպրոսի խորհրդարանում

Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսը յունիսի 10-ին ընդունել է հայկական պատւիրակութեանը` մասնակցութեամբ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի, ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի մարմնի նախագահ Գասպար Կարապետեանի եւ գործադիր տնօրէն Հեղինէ Եւինեանի:

Հանդիպմանը մասնակցում էին Կիպրոսի խորհրդարանի հայ պատգամաւոր Վարդգէս Մահտեսեանը, ՀՅԴ Կիպրոսի ԿԿ ներկայացուցիչ Սիմոն Այնէճեանը եւ Կիպրոսի Հայ Դատի մարմնի ներկայացուցիչ Յակոբ Գազանճեանը:

Յունիսի 10-ին Կիպրոսում Յակոբ Տէր-Խաչատուրեանը մասնակցել է ՀՄԸՄ 100-ամեակին նւիրւած յուշարձանի բացմանը:

Աւելի վաղ, յունիսի 8-ին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանն այցելել էր Այնճար, որտեղ կարճ հանդիպում էր ունեցել «Կարմիր Լեռ» կոմիտէի հետ: Հանդիպմանը ներկայ էին նաեւ ՀՅԴ Լիբանանի ԿԿ ընկերներ եւ Այնճարի քաղաքապետը:

Յակոբ Տէր-Խաչատուրեանը այցելել է նաեւ քաղաքապետարան, ուր ծանօթացել է նորակառոյց թանգարանի շինարարական աշխատանքներին: ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը բարձր է գնահատել Այնճարի կարեւորութիւնը եւ «Հայակերտման ու հայկական արժէքների պահպանման սուրբ գործը, որ արւում է` մնալով պատնէշի վրայ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։