Հա

Ազգային

12/06/2019 - 13:50

Շարունակւում են ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի հանդիպումները Կիպրոսում

Կիպրոս այցելութեան շրջանակներում յունիսի 11-ին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը հանդիպել է Կիպրոսի պետական-կուսակցական ներկայացուցիչների հետ:

«alikonline.ir» - Կիպրոս այցելութեան շրջանակներում յունիսի 11-ին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը հանդիպել է Կիպրոսի պետական-կուսակցական ներկայացուցիչների հետ: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Նա նաեւ հանդիպում է ունեցել Կիպրոսի խորհրդարանի նախկին նախագահ, նորաստեղծ «DEPA» կուսակցութեան նախագահ Մարիոս Կարոյեանի հետ։ Պատւիրակութեանը մաս են կազմել «DEPA» անդամ Հրաչ Գազանճեանը եւ ՀՅԴ Կիպրոսի կոմիտ՝ի անդամներ Րաֆֆի Մահտեսեանը եւ Նարեկ Դաւթեանը։

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչն այցելել է Նիկոսիայում գործող «Նարեկ» վարժարան, հանդիպում ունեցել վարժարանի տնօրինուհի Վերա Մկրտչեան-Թահմազեանի եւ վարժարանի յանձնախմբի անդամների հետ։ Յակոբ Տէր-Խաչատուրեանին ընկերակցել է ՀՅԴ Կիպրոսի կոմիտէի անդամ Սիմոն Այնեճեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։