Հա

Ազգային

25/06/2019 - 09:00

Տեղի է ունեցել ՀՅԴ-ՌԱԿ հանդիպում

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը շարունակում է քաղաքական խորհրդակցութիւնների շարքը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ՝ քննարկելու համար երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակին առնչւող հարցեր:

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը շարունակում է քաղաքական խորհրդակցութիւնների շարքը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ՝ քննարկելու համար երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակին առնչւող հարցեր: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Այս համատեքստում յունիսի 24-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ, Ռամկավար Ազատական կուսակցութեան Կենտրոնական վարչութեան հետ տեղի ունեցաւ միջկուսակցական հանդիպում, որին Դաշնակցութեան կողմից մասնակցում էին ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը, ՀՅԴ մասնագիտական ոլորտային յանձնախմբերի համակարգող Արծւիկ Մինասեանը եւ ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Շաղիկ Մարուխեանը։ Ռամկավար Ազատական կուսակցութեան կողմից հանդիպմանը մասնակցում էին Կենտրոնական վարչութեան ատենապետ Յակոբ Աւետիքեանը, ատենադպիր Սուրէն Սարգսեանը, վարչութեան անդամ Վահէ Դարբինեանը եւ ՌԱԿ «Ալեք Մանուկեան» ակումբի ատենապետ Արմէն Սաքապետոյեանը։

ՌԱԿ Կենտրոնական գրասենեակում կայացած հանդիպման ընթացքում քննարկւել է երկրի քաղաքական իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ, մասնաւորապէս՝ որոշ օրէնսդրական նախաձեռնութիւնների առաջարկութիւններ, Սփիւռքում երկու կուսակցութիւնների ցանցային համակարգի աշխուժութեան, Արցախի անվտանգութեան, ազգային արժէքների պահպանման, ինչպէս նաեւ վերջերս լուսարձակի տակ գտնւող` ՀՀ դատական համակարգային փոփոխութիւնների հարցեր։

Հանդիպման աւարտին որոշւել է երկու կուսակցութիւնների միջեւ համագործակցութիւնը կանոնակարգել ու հանդիպումները դարձնել շարունակական եւ օրակարգային որոշ հարցեր քննարկել մասնագիտական աշխատանքային խմբերի միջոցով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։