Հա

Ազգային

25/06/2019 - 14:10

ՀՅԴ ԳՄ անդամները հանդիպել են լիբանանյան պատւիրակութեան հետ

Այսօր ՀՅԴ «Սիմոն Վրացեան» կենտրոնում ՀՅԴ ԳՄ անդամներ Լիլիթ Գալստեանը եւ Արծւիկ Մինասեանը հանդիպեցին Լիբանանի Բեքաայի նահանգապետ Քամալ Աբու Ջաուդի, Այնճար հայավանի քաղաքապետ  Վարդգէս Խոշեանի եւ լիբանանցի գործարար Նիկոլաս Աբու Ֆասալի հետ:

«alikonline.ir» - Այսօր ՀՅԴ «Սիմոն Վրացեան» կենտրոնում ՀՅԴ ԳՄ անդամներ Լիլիթ Գալստեանը եւ Արծւիկ Մինասեանը հանդիպեցին Լիբանանի Բեքաայի նահանգապետ Քամալ Աբու Ջաուդի, Այնճար հայավանի քաղաքապետ Վարդգէս Խոշեանի եւ լիբանանցի գործարար Նիկոլաս Աբու Ֆասալի հետ: Գրում է «Yerkir.am»-ը:

Լիբանանեան պատւիրակութիւնը ներկայացրեց հայաստանեան իր օրակարգը՝ շեշտադրելով Տաւուշի եւ Բեքաայի միջեւ համագործակցութեան յուշագրի մշակումը:

Մէկ անգամ եւս կարեւորւեցին երկու ժողովուրդների բարեկամական յարաբերութիւնները, որոնք էլ աւելի արդիւնաւորելու եւ բարձր մակարդակի հասցնելու հսկայական ներուժ կայ:

Ջերմ եւ բարեկամական մթնոլորտում անցնող հանդիպումը եզրափակւեց ներդրումային ծրագրերի հնարաւորութիւնների շուրջ քննարկումների պայմանաւորւածութեամբ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։