Հա

Ազգային

11/07/2019 - 09:40

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի յանձնաժողովն աջակցել է կոնգրեսականի առաջարկին, ըստ որի՝ ԱՄՆ-ն կը դադարեցնի մի շարք զինատեսակների վաճառքն Ադրբեջանին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կանոնակարգերի յանձնաժողովը թոյլատրել է ազգային պաշտպանութեան թոյլտւութեան մասին օրէնքում փոփոխութիւններ մտցնելու մասին կոնգրեսական Բրեդ Շերմանի կոմից ներկայացւած առաջարկի քննարկումը, որը նախատեսում է արգելափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին այնպիսի զինատեսակների վաճառքը, որոնք մեծացնում են Բաքւի՝ օդային հարւածներ հասցնելու կարողութիւնները:

«alikonline.ir» - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կանոնակարգերի յանձնաժողովը թոյլատրել է ազգային պաշտպանութեան թոյլտւութեան մասին օրէնքում փոփոխութիւններ մտցնելու մասին կոնգրեսական Բրեդ Շերմանի կոմից ներկայացւած առաջարկի քննարկումը, որը նախատեսում է արգելափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին այնպիսի զինատեսակների վաճառքը, որոնք մեծացնում են Բաքւի՝ օդային հարւածներ հասցնելու կարողութիւնները: Այս մասին ըստ «Tert.am»-ի՝ տեղեկանում ենք Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի կայքից: 

Նախաձեռնութեան նպատակը Ստեփանակերտի օդանաւակայանում քաղաքացիական օդանաւերի նկատմամբ յարձակման սպառնալիքին դիմակայելն է: Նախատեսւում է, որ օրէնքում փոփոխութեան առաջարկը Ներկայացուցիչների պալատում կը քննարկւի այս շաբաթ:

«Այս առաջարկով մենք հասկացնում ենք Ադրբեջանին, որ նրանք չեն կարող սպառնալ յարձակւել քաղաքացիական ինքնաթիռների վրայ: Չպէտք է թոյլ տալ, որ Ադրբեջանը սպառնայ իր հարեւաններին: Ադրբեջանի օդային պաշտպանութեան այս կամ այն կերպ հզօրացմանն աջակցելը վերջին բանն է, որ մենք պէտք է անենք»,- ասել է Շերմանը:

Ամերիկայի Հայ Դատի յանձնաժողովը ողջունել է կոնգրեսականի նախաձեռնութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։