Հա

Ազգային

13/07/2019 - 09:40

Ծաւալւած գործընթացն իր մէջ պարունակում է լուրջ վտանգներ

Սամուէլ Բաբայեանը եւ նրա թիմակիցները փորձում են մեր հանրութեանը մոլորութեան տանելով եւ զգացական թելերի վրայ խաղալու քայլերով բացատրել, որ իբր այս գործընթացով Արցախը վերջնականորեն կը միաւորւի մայր Հայաստանին:

«alikonline.ir» - Սամուէլ Բաբայեանը եւ նրա թիմակիցները փորձում են մեր հանրութեանը մոլորութեան տանելով եւ զգացական թելերի վրայ խաղալու քայլերով բացատրել, որ իբր այս գործընթացով Արցախը վերջնականորեն կը միաւորւի մայր Հայաստանին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում ասել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը՝ անդրադառնալով Արցախի պաշտպանութեան բանակի նախկին հրամանատարի կողմից նախաձեռնած ստորագրահաւաքին:

«Ի սկզբանէ, պէտք է ասել, որ այդ գործողութիւնների շարքը, որն ուղեկցւում է ստորագրահաւաքով, ունի վերջնական նպատակ՝ օրէնսդրական նախաձեռնութեամբ սահմանադրական փոփոխութիւններ կատարելու: Բայց դա առաջին հայացքից: Բնականաբար, սա նաեւ մեր քաղաքացիների, ինչպէս նաեւ այս կամ այն քաղաքական խմբի նախապատւութեան ու նախաձեռնութեան խնդիրն է: Միւս կողմից պէտք է համապատասխան տեսակէտ եւ գնահատական հնչեցւի ծաւալւած գործընթացին, որն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ: Դրանք յատկապէս միտւած են այն գաղափարներին ու նպատակներին, որոնք 1988 թ.-ին սկսւած ազգային-ազատագրական պայքարի մի քանի տարիներից յետոյ Արցախը Հայաստանին վերամիաւորման գաղափարը փոխակերպելու մարտաւարական ձեւաչափով էին ներկայացւած, այն է՝ Արցախի անկախ հանրապետութեան հռչակումով, միջազգայնօրէն ճանաչման գործընթացով նպատակին հասնելը: Այստեղ է խնդիրը, եւ այստեղ է այն վտանգը, որ Սամուէլ Բաբայեանը եւ նրա թիմակիցները փորձում են մեր հանրութեանը մոլորութեան տանելով եւ հանրութեան զգացական թելերի վրայ խաղալու քայլերով բացատրել, որ իբր այս գործընթացով Արցախը վերջնականօրէն կը միավորւի մայր Հայաստանին»,- մասնաւորապէս նշել է Դ. Իշխանեանը:

Օրէնսդրական այդ նախաձեռնութեամբ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների քաղաքացիներին կարծես հնարաւորութիւն է տրւում երկուստեք մասնակցելու տւեալ հանրապետութեան ընտրական գործընթացներին: Սակայն, ըստ պատգամաւորի, Սամուէլ Բաբայեանի թիմակիցների կողմից առաւելապէս խօսւում է ՀՀ քաղաքացիներին ԱՀ ընտրական գործընթացներին մասնակցութեան հնարաւորութիւն տալու մասին: Միաժամանակ, Դ. Իշխանեանը գտնում է, որ պէտք է իրաւական կողմից այս գործընթացին նայել եւ եզրահանգումներ կատարել:

«Պէտք է լինի երկուստեք գործընթաց՝ ՀՀ եւ ԱՀ պաշտօնական շրջանակների կողմից: Ցաւօք սրտի, մենք տեսնում ենք միակողմանի գործընթաց, որն ունի վերոնշեալ վտանգները: Միւս կողմից մենք ականատեսն ենք լինում մեր հասարակութեան մէջ լուրջ բեւեռացումների, համախոհութեան եւ միասնականութեան մթնոլորտի առճակատման առաջացման եւ միմեանց նկատմամբ թշնամական մթնոլորտի ձեւաւորման:

Բնականաբար, մենք միշտ կարողացել ենք այսպիսի էքստրեմալ վիճակներում համապատասխան ելքեր գտնել: Ես չէի ասի, որ մենք գտնւում ենք այդ էքստրեմալ իրավիճակներում, այդուհանդերձ զարգացումները մեզ կարող են հասցնել այդպիսի մի իրավիճակի, յատկապէս՝ ներքաղաքական առումով»,- աւելացրել է Դ. Իշխանեանը:

Պատգամաւորի խօսքով՝ ականատես ենք լինում մեր արտաքին ճակատի վրայ գտնւող մարտահրաւէրների շարքին:

«Բնականաբար, մեր յորդորը պէտք է լինի զսպւածութիւնը, իմաստութեան դրսեւորումը, համախոհութեան մթնոլորտի ձեւաւորումը եւ միմեանց նկատմամբ հանդուրժողականութեան ցուցաբերումը: Մեր միասնականութիւնը մեզ պարգեւել է յաղթանակներ, եւ այդ միասնականութիւնը մեզ ոգու ուժ է տւել ու եղել է հիմնական ուղեկիցը վերջին 30 տարիների ընթացքում: Թերեւս այս 30 տարիների վերջին դասը, որը լի է փառապանծ էջերով, յաղթանակներով, պէտք է ունենայ նաեւ իր շարունակականութիւնը»,- ասել է Դ. Իշխանեանը:

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Պատերազմի դիմաց տարածք գործողութիւնը եւ անոր քաղաքական բաժինը
    Ակնարկ. Պատերազմի դիմաց տարածք գործողութիւնը եւ անոր քաղաքական բաժինը

    Տաւուշի մարզի հիւսիսային հատուածին մէջ հայկական զինեալ ուժերուն իրականացուցած գործողութեան շնորհիւ 140 հեկտար տարածք ազատագրուած է եւ անցած հայկական ուժերու վերահսկողութեան տակ: Գործողութիւնը եղած է հակադարձութիւն, երբ Ազրպէյճանի սահմանապահ ծառայութեան ստորաբաժանումները փորձած են միջդիրքային տարածքին մէջ յառաջանալ եւ նոր բնագիծ զբաղեցնել «Բաբաքեար» կոչուող լերան շրջակայքին մէջ:

  • Ընկեր Վահանին յիշելիս
    Ընկեր Վահանին յիշելիս

    Ծնունդդ շնորհաւոր ընկեր Վահան, քեզ անսահման շատ ենք կարօտում:

  • Մեր հիմնական առաջնահերթութիւներից է, որ Արցախը զերծ մնայ որեւէ ցնցումներից
    Մեր հիմնական առաջնահերթութիւներից է, որ Արցախը զերծ մնայ որեւէ ցնցումներից

    Վերջերս «Երկիր Մեդիա» հեռուստատեսութեանը տւած հարցազրոյցում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանն անդրադարձել է նաեւ Արցախում կայանալիք նախագահական եւ ԱԺ ընտրութիւններին:

    Ստորեւ ներկայացնում ենք այդ հարցազրոյցից մի հատւած.

  • Ո՞վ է կորցրել Համահայկական օրակարգը
    Ո՞վ է կորցրել Համահայկական օրակարգը

    Դաշնակցական մտաւորական, հրապարակագիր եւ հրապարակախօս Սեդօ Պոյաճեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ձախէն եւ աջէն խօսում են Համահայկական օրակարգի մասին։ Ըստ հայկական սովորութեան, այս հարցը եւս վերածուել է լոզունգի։ Այսօր մենք չունենք այն ղեկավար սերունդը, որ ատակ է պատկերացնել, տեսլականացնել, ծրագրել եւ պահանջուած աշխատանքի միջոցներն ու ճանապարհը ներկայացնել ժողովրդին։

  • Խմբագրական. Համահայկական օրակարգի փոխլրացուցիչ ենթակէտերը
    Խմբագրական. Համահայկական օրակարգի փոխլրացուցիչ ենթակէտերը

    Համահայկական օրակարգի ձեւաւորման հրամայականին շուրջ ակնկալելի է, որ ծաւալին հրապարակային քննարկումներ: Օրակարգի կէտերը բնականաբար կ՛ըլլան գերակայ ուղղութիւններ եւ օրինաչափօրէն հետզհետէ Հայաստանի եւ Արցախի հանրապետութեանց կարեւորագոյն խնդիրներուն կը միացնեն համասփիւռքեան-համահայկական հիմնահարցեր: Թէ՛ օրակարգի ձեւաւորման եւ թէ՛ օրակարգի կէտերու կատարողականութեան գործիքակազմերու կամ կառուցակարգային խնդիրներու մասին վստահաբար թափ կը հաւաքեն կազմակերպելի խորհրդակցութիւնները:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։