Հա

Ազգային

11/08/2019 - 14:30

Վարչապետի արտայայտութիւնների մասին

Մի քանի օր է անընդհատ մտածում եմ, Ստեփանակերտի Վերածնունդ հրապարակում կայացած ժողովրդական հաւաքի ընթացքում, ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինեանի արտայայտած մտքերի շուրջ, որն ոչ այլ ինչ է եթէ ոչ ժողովրդի սրտից ու հոգուց ելած խօսք ու բաղձանք: Ախր այն որ հայն է, որ չի ցանկանայ մեր ժողովրդի թիւն աւելանայ, ոչ թէ հինգ միլիոնով, այլ կրկնակի եւ մի բան էլ աւել, քանզի քանակն է որ ծնում է նաեւ համապատասխան որակ:

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

 

Մի քանի օր է անընդհատ մտածում եմ, Ստեփանակերտի Վերածնունդ հրապարակում կայացած ժողովրդական հաւաքի ընթացքում, ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինեանի արտայայտած մտքերի շուրջ, որն ոչ այլ ինչ է եթէ ոչ ժողովրդի սրտից ու հոգուց ելած խօսք ու բաղձանք: Ախր այն որ հայն է, որ չի ցանկանայ մեր ժողովրդի թիւն աւելանայ, ոչ թէ հինգ միլիոնով, այլ կրկնակի եւ մի բան էլ աւել, քանզի քանակն է որ ծնում է նաեւ համապատասխան որակ:

Ոչ մի հայ չի գտնւի որ չուրախանայ Հայաստանի արդիւնաբերական համախառն ներքին արդիւնքի բազմապատկումին եւ ունենայ զարգացած ու ֆինանսաւորւած տեխնոլոգիական ընկերութիւններ իր հազարաւոր աշխատաւորներով եւ պիտի հրճւի, բազմապիսի աշխատատեղերի ստեղծումով ապահովել մի քանի միլիոն հայ մարդու զբաղւածութիւնը:

Այն որ հայն է, որ չի հպարտանայ հայոց բանակի մարտունակութեան ցուցանիշի բարձրացմանը, որն գլխաւոր երաշխիքն է հայրենիքի պաշտպանութեան:

Բոլոր հայերը գլուխ կը խոնարհեն, կրթական ֆինանսականի բազմապատկումներով կրթութիւնը դարձնել ազգային ապրելակերպ, եւ երկիւղածութեամբ աղօթքի կելնեն, առողջապահական ծառայութիւնների հարիւր տոկոսանոց հասանելիութեան համար, որոնցով ՀՀ քաղաքացին կիմանայ որ իր եւ իր ընտանիքի կրթական եւ առողջապահական ծանրակշիռ ծախսերում պետութիւնը սատար է հանդիսանալու իրեն եւ վերջապէս, որ հայն պիտի ընդիմանայ Հայաստան այցելող զբօսաշրջիկների թւի յաւելումին որը յաջող եկամուտի աղբիւր է:

Եւ վերջապէս այն որ հայն է, որ եօթներորդ երկինք չի բարձրանայ միջազգային հարթակներում, ի տես մեր մարզիկների բազմակողմանի յաջողութիւնների:

Որեւէ երկրի զարգացումն ու յառաջադիմութիւնը, խօսքով, բարի կամեցողութեամբ, ամբոխավարութեամբ ու մաղթանքով չի իրականանում, այլ նման բազմաբնոյթ ազգային նպատակների իրականացման համար անհրաժեշտ է նախ ունենալ ժողովրդի լայն զանգւածի համաձայնութիւնն ու անվերապահ համագործակցութիւնը, նոյնիսկ մինչեւ ծրագրի գորածադրման ընթացքին հաւանական առաջանալիք դժւարութիւնները, սիրայօժար կերպով դիմագրաւելու պատրասկամութեամբ, որը կարելի է ստեղծել համերաշխ մթնոլորտում, առանց իւրայինի եւ ոչ իւրայնի, սեւ ու սպիտակի խտրականութեամբ ապա պիտի կազմել նպատակասլաց ռազմավարութիւն եւ գործադրական երեսունամեայ (Նիկոլ Փաշինեանի ներկայացրած ծրագրի աւարտը նկատի է առնւած 2050 թւականը) բազմաբնոյթ ծրագիր իր ճշգրիտ ժամանակացոյցով ու նախահաշիւներով եւ վերջապէս վարչապետի խօսքերը կենսագործելու համար, վերոնշեալ սկզբունքներով, այսօրւանից պիտի նախապատրաստել ժողովրդին եւ զօրաշարժի ենթարկել համապատասխան ոլորտների նախարարութիւններին եւ ամբողջ պետական կառոյցներին այնպէս որ բոլորի թիւ մէկ օրակարգը դառնայ վարչապետի ծրագրերի իրագործումը, հակառակ պարագային, դրսեւորւած այդ բոլոր բարի ցանկութիւններն ու ազգանպաստ ծրագրերը պիտի համարել ամբոխավարական խօսքեր:

 

Երեւան

11.8.2019 թ.

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։