Հա

Ազգային

15/08/2019 - 12:30

Իշխանութիւնը կոռուպցիոն գործարք է առաջարկում դատաւորներին

Արդարադատութեան նախարարը «ՍԴ մասին» օրէնքում փոփոխութիւն է առաջարկում, ըստ որի Սահմանադրական դատարանի դատաւորները մինչեւ 2019 հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացնելու դէպքում կը պահպանեն հրաժարականի պահին իրենց ունեցած աշխատավարձը եւ այլ սոցիալական երաշխիքները, իսկ պաշտօնավարման տարիքը լրանալուց յետոյ կօգտւեն դատաւորի համար օրէնքով սահմանւած կենսաթոշակից։ 

Անդրադառնալով այս օրէնսդրական նախաձեռնութեանը՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը փաստեց, որ քաղաքական իշխանութիւնն ամէն ինչ անում է դատական համակարգը սեփականաշնորհելու ուղղութեամբ: 

«Սկզբնական շրջանում փորձելով հասնել Սահմանադրական դատարանի սեփականաշնորհմանը եւ չկարողանալով՝ հիմա արդէն դիմում են այլ տարբերակի: Իշխանութիւնն օրէնքի տեսքով ակնյայտ կոռուպցիոն առաջարկ է անում դատաւորներին, որը անթոյլատրելի, միեւնոյն ժամանակ՝ ստորացուցիչ առաջարկ է: ՍԴ այն անդամները, ովքեր կընդունեն այդ առաջարկը, յստակօրէն կը գնան կոռուպցիոն գործարքի»,- նշեց Ի. Սաղաթելեանը՝ աւելացնելով, որ այս քայլը իշխանութիւնների գործողութիւնների տրամաբանական շարունակութիւնն է, եւ սրանով մէկ անգամ եւս քաղաքական իշխանութիւնները ապացուցում են, որ իրենք պատրաստ են ցանկացած քայլի, նոյնիսկ անբարոյական առաջարկների՝ դատական համակարգը վերջնականապէս սեփականաշնորհելու, այն նւաճելու համար:

«Սա իրենց անհրաժեշտ է, քանի որ դատական համակարգին լիակատար տիրապետելն իշխանութիւններին հարկաւոր է իրենց անձնական-քաղաքական շահերը սպասարկելու համար: Այս գործողութիւնները, խորքի մէջ, ոչնչացնում են դատական համակարգը, ինչն անընդունելի է եւ դատապարտելի»,- եզրափակեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։