Հա

Ազգային

21/08/2019 - 12:50

ՀՅԴ Հայաստանի ԳՄ յայտարարութիւնը

Ամուլսարի շահագործման առնչութեամբ վերջին օրերին ծաւալւող հանրային լարւածութեան պատճառը գործող իշխանութիւնների հակասական յայտարարութիւններն են, չկշռադատւած գործողութիւնները, ինչպէս նաեւ խնդրի շուրջ հասարակութեան լայն շրջանակներում ձեւաւորւած մեծ սպասումներին համարժէք քայլերի բացակայութիւնը։ 

Ամուլսարի շահագործման առնչութեամբ վերջին օրերին ծաւալւող հանրային լարւածութեան պատճառը գործող իշխանութիւնների հակասական յայտարարութիւններն են, չկշռադատւած գործողութիւնները, ինչպէս նաեւ խնդրի շուրջ հասարակութեան լայն շրջանակներում ձեւաւորւած մեծ սպասումներին համարժէք քայլերի բացակայութիւնը։

Առաջնահերթութիւն համարելով ազգային եւ պետական շահը, հանրային համերաշխութիւնը, բնական պաշարների անվտանգ շահագործումը, շրջակայ միջավայրի կենսաբազմազանութեան պահպանումն ու երկրի կայուն զարգացումը՝

- ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը խիստ մտահոգիչ է համարում այն իրողութիւնը, որ հրապարակւած եզրակացութիւնները բաւարար համոզում և վստահութին չեն ներշնչում ինչպէս հանրային, այնպէս էլ մասնագիտական շրջանակներում։

- Իշխանութիւններին կոչ ենք անում հրապարակւած մասնագիտական եզրակացութիւնը չդիտարկել որպէս հանքի շահագործման վերջնական հիմնաւորում։

Կարեւորելով խնդրի հանրային հնչեղութիւնը, երկրի սոցիալ-տնտեսական եւ բնապահպանական հեռանկարի վրայ վերջինիս հնարաւոր լրջագոյն ազդեցութիւնն ու ռիսկերը, նպատակայարմար ենք գտնում՝

- հանրային եւ մասնագիտական լրացուցիչ քննարկումների արդիւնքում հասնել համոզիչ լուծումների,

- վերականգնել առողջ երկխօսութիւնը մասնագիտական փորձագիտական շրջանակների հետ,- հանրաքւէի ճանապարհով հասնել պետութեան շահերից բխող եւ հանրութեան կողմից ընդունելի որոշման։

 

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

21 օգոստոսի 2019 թւական

Յարակից լուրեր

  • «Իրանը դէմ է Սիրիայում հնարաւոր որեւէ ռազմական գործողութեանը». ԱԳՆ
    «Իրանը դէմ է Սիրիայում հնարաւոր որեւէ ռազմական գործողութեանը». ԱԳՆ

    Սիրիայի հիւսիսում տեղի ունեցող իրադարձութիւնների եւ սիրիական տարածք, թուրքական ԶՈՒ-ի հնարաւոր ներխուժման մասին, Իրանի ԱԳ նախարարութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ:

  • Յակոբեան. «Եթէ բանակցային գործընթացում առաջխաղացում չկայ, բացարձակապէս անսպասելի չէ»
    Յակոբեան. «Եթէ բանակցային գործընթացում առաջխաղացում չկայ, բացարձակապէս անսպասելի չէ»

    Քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում անդրադարձել է ղարաբաղեան խնդրի կարգաւորման գործընթացին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի յայտարարութիւններին:

  • Ամուլսարի հարցում իշխանութիւնը չի արդարացրել սպասելիքները
    Ամուլսարի հարցում իշխանութիւնը չի արդարացրել սպասելիքները

    «Ցանկութիւն չունեմ ինչ-որ մէկի, առաւել եւս՝ Ալէն Սիմոնեանի ասածները մեկնաբանել: Մեր տեսակէտներն ու մօտեցումներն այդ հարցում սպառիչ են: ՀՅԴ-ն յայտարարութեամբ հանդէս է եկել, Բնապահպանութեան նախկին նախարար, ՀՅԴ-ական Արծւիկ Մինասեանն էլ օրերս ծաւալուն մեկնաբանութիւն է տւել»,- Aravot.am-ի հետ զրոյցում անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալէն Սիմոնեանի՝ Ամուլսարի շահագործման վերաբերեալ ՀՅԴ-ի յայտարարութեան շուրջ հնչեցրած գնահատականին, թէ ՀՅԴ-ն հանրութեանը հաճոյանալու եւ քաղաքական փնտրտուքների նպատակ ունի, ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը:

  • Արծւիկ Մինասեանը՝ իր հասցէին հնչած մեղադրանքների մասին
    Արծւիկ Մինասեանը՝ իր հասցէին հնչած մեղադրանքների մասին

    «Թող տպաւորութիւն չլինի, որ ես խուսափում եմ պատասխանատւութիւնից: Ես ոչ այդ մարդն եմ, ոչ էլ իմ անցած ճանապարհով նման ենթադրութիւնների տեղ եմ տւել: Այնտեղ, որտեղ ես համոզւած եմ եղել, համոզւած կերպով ասել եմ՝ այո, օրէնսդրութիւնը պահպանւած է Հայաստանի շրջակայ միջավայրի ազդեցութեան փորձաքննութեան արդիւնքում, բայց արդեօք սա նշանակում է, որ Ամուլսարը ենթակայ է շահագործման, թէ ոչ՝ սա բնապահպանութեան նախարարութեան իրաւասութիւնից դուրս հարց է»,- Aravot.am-ի հետ զրոյցում յայտարարեց ՀՀ բնապահպանութեան նախկին նախարար Արծւիկ Մինասեանը:

  • Քայլերթ Երեւանի կենտրոնում՝ նւիրւած Ամուլսարի պաշտպանութեանը
    Քայլերթ Երեւանի կենտրոնում՝ նւիրւած Ամուլսարի պաշտպանութեանը

    «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնութեան անդամները երէկ՝ երեկոյեան պահին քայլերթ են իրականացրել Երեւանի կենտրոնում՝ նւիրւած Ամուլսարի պաշտպանութեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։