Հա

Ազգային

21/08/2019 - 12:20

ԱՄՆ-ի կողմից Արցախին տրւող ֆինանսաւորման դադարեցումը սխալ ազդանշան է Ալիեւի ռեժիմին

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը մտահոգիչ հաղորդագրութիւններ է ստացել այն մասին, որ ԱՄՆ կառավարութիւնը մտադիր է երկու ամսում դադարեցնել Արցախին տրամադրւող ֆինանսական աջակցութիւնը, որի տրամադրումն աւելի վաղ հաստատւել էր Կոնգրեսի կողմից: Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբէթ Չուլջեանի հետ:

«alikonline.ir» - Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը մտահոգիչ հաղորդագրութիւններ է ստացել այն մասին, որ ԱՄՆ կառավարութիւնը մտադիր է երկու ամսում դադարեցնել Արցախին տրամադրւող ֆինանսական աջակցութիւնը, որի տրամադրումն աւելի վաղ հաստատւել էր Կոնգրեսի կողմից: Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբէթ Չուլջեանի հետ:

 

- Տիկին Չուլջեան, որոշ մասնագէտների կարծիքով՝ Արցախին տրամադրւող ֆինանսական աջակցութեան դադարեցումը, ըստ էութեան, Թրամփի պատասխանն է Հայաստանի կառավարութեան ու մասնաւորապէս վարչապետ Նիկոլ Փաշինեանի որոշմանը՝ մարդասիրական առաքելութիւն ուղարկել Սիրիայի Արաբական Հանրապետութիւն: Արդեօ՞ք սա այդպէս է եւ կարելի՞ է սա դիտարկել ՀՀ կառավարութեանն ուղղւած պատասխան գործողութիւն:

- Եթէ Թրամփի վարչակազմի որոշումը՝ Արցախին օգնութեան ծրագրի դադարեցումը, որով ներկայում իրականացւում է Արցախում ականազերծման մարդասիրական ծրագիրը, ինչ-որ կերպ պայմանաւորւած է այդ հանգամանքով (Հայաստանի կողմից խիստ անհրաժեշտ բժշկական օգնութեան ցուցաբերում Սիրիայի Արաբական Հանրապետութեանը եւ Սիրիայում ողջ մնացած քրիստոնեաներին սպառնացող չպայթած զինամթերքի հեռացում), ապա նրանք պէտք է բարձրաձայնեն այդ մասին:

 

- Նշւում է, որ ԱՄՆ հայկական լոբբին այս առումով ճնշում է բանեցնելու ԱՄՆ Կոնգրեսի վրայ: Այս մասով ի՞նչ յաջողութիւններ էք գրանցել:

- 1998 թ.-ից ի վեր Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը առաջամարտիկի դերում է՝ Արցախին ամերիկեան օգնութիւն ցուցաբերելու հարցերում ընդհանրապէս եւ Ադրբեջանի կողմից շրջափակման մէջ մնացող եւ այդ երկրի բռնապետ Իլհամ Ալիեւի հրադադարի ռեժիմի խախտումների մշտական թիրախում գտնւող Արցախի ժողովրդի համար այդքան կենսական ականազերծման աշխատանքներում՝ մասնաւորապէս:

Այս առումով՝ HALO Trust կազմակերպութեան ջանքերն անհամար կեանքեր են փրկել մի տարածքում, որտեղ մէկ շնչի հաշւով ականներից առաջացած մահւան դէպքերի եւ ֆիզիկական վնասւածքների ցուցանիշն աշխարհում ամենաբարձրերից է:

ԱՄՆ-ի ֆինանսաւորման դադարեցումը հիմա, երբ այսքան մօտ ենք Արցախի իսպառ ականազերծմանը հասնելուն, սխալ ազդանշան է Ալիեւի ռեժիմին, որը շարունակում է մերժել տարածաշրջանում լարւածութեան թուլացմանն ուղղւած ողջամիտ առաջարկները, այդ թւում՝ դիպուկահարների հեռացումը, ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդների ներկայութիւնը եւ հրազենային կրակի յայտնաբերման համակարգերի տեղակայումը:

Ակնյայտ է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամները, այդ թւում՝ նախագահի աւելի քան կես տասնեակ թեկնածուներ (Արցախին տրամադրւող օգնութիւնը պաշտպանող 22 սենատոր եւ Ներկայացուցիչների պալատի 89 անդամ՝ սենատոր Մենենդեսի եւ ներկայացուցիչներ Շերմանի եւ Կոքսի գլխաւորութեամբ գրւած իրենց նամակում) յայտնել են իրենց համաձայնութիւնը։ Սա, իհարկէ, գալիս է լրացնելու 2020թ. ֆինանսական տարւայ արտաքին օժանդակութեան օրինագծի շրջանակում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից յունիսին ընդունւած Կոքսի բարեփոխումների ծրագիրը՝ յատկացնելով 1.5 մլն. դոլար Արցախում ականազերծման եւ վերականգնողական աշխատանքները շարունակելուն: Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը աշխատանքներ է տանում նման ձեւակերպումները սենատի օրակարգ մտցնելու ուղղութեամբ:

 

- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «Գործընկերների կարողութիւնների ամրապնդում» ծրագրի շրջանակում 100 մլն. դոլար է յատկացնելու Ադրբեջանին եւ 7 մլն. դոլար՝ Հայաստանին։ Համեմատութեան համար՝ 2018 թ. ֆինանսական տարում Ադրբեջանը ստացել է 58.6 մլն. դոլար, իսկ Հայաստանին տրամադրւած օժանդակութիւնը կազմել է 4.2 մլն. դոլար: Տարեցտարի Հայաստանին տրւող աջակցութիւնը նւազում է: Ի՞նչն է պատճառը:

- Մէկ բառով՝ Ադրբեջան: Շատ առումներով, ինչպէս Վրաստանի եւ Ուկրայինայի պարագայում է, Ադրբեջանի ներկայի ղեկավարութիւնը, կարծես, միջազգային աջակցութիւն եւ ֆինանսաւորում է փնտրում աշխարհաքաղաքական կողմնորոշումների միջոցով, որոնք կարող են յանգեցնել կարճաժամկէտ օգուտների, ինչպիսին Թրամփի վարչակազմի կողմից Իրանի գործօնով տրամադրւող օգնութիւնն է եւ մնացած քաղաքական ողջ թատրոնը: Սակայն շատ հաւանական է, որ դա յանգեցնի նաեւ երկարաժամկէտ ֆինանսական ծախսերի՝ խորը եւ տեւական հետեւանքներով:

Նշւած միջոցները, որոնք հիմնականում ստացւում են Պենտագոնի՝ 2017 թւականին հիմնւած «Գործընկերների կարողութիւնների ստեղծում» հիմնադրամից, ուղղւած են հակաահաբեկչական գործողութիւնների աջակցմանը, զանգւածային ոչնչացման զէնքի դէմ պայքարի գործողութիւններին, ինչպէս նաեւ ծովային եւ սահմանապահ գործողութիւններին, յատկապէս՝ Կասպից ծովում:

 

- Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ բանաձեւն արգելում է Ադրբեջանին տրամադրել ռազմական աջակցութիւն՝ բացառութեամբ սահմանւած դէպքերի: Այս պարագայում ինչպէ՞ս է յաջողւում ադրբեջանական լոբբիստական կազմակերպութիւններին գտնել շրջանցման ուղիներ:

- Կոնգրեսի կողմից ընդունւած Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ բանաձեւով ԱՄՆ-ին արգելւում է ցուցաբերել այնպիսի օգնութիւն, որը կը խաթարի կամ կը խոչընդոտի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ կարգաւորման շուրջ բանակցութիւնների շարունակական ջանքերը կամ որը կարող է օգտագործւել Հայաստանի դէմ յարձակողական նպատակներով: Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը շարունակում է հսկողութեան տակ պահել ԱՄՆ-ի գործողութիւնները՝ համոզւելու համար, որ դրանք իրականացւում են այս բանաձեւին համապատասխան:

Յարակից լուրեր

  • Պօղոսեան. «Ունենք մեծացած Հայաստան, որովհետեւ ունենք եւ Հայաստանի, եւ Արցախի Հանրապետութիւն»
    Պօղոսեան. «Ունենք մեծացած Հայաստան, որովհետեւ ունենք եւ Հայաստանի, եւ Արցախի Հանրապետութիւն»

    Անկախութեան 28 տարիների ընթացքում ձեռք բերածի, բացթողումների եւ Հայաստանի ներկայի եւ ապագայի մասին Sputnik Արմենիան զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պօղոսեանի հետ։

  • Խմբագրական. Կիոտոյի տաճարներն ու Օսակայի ծովերը տեսնելու մեր մեծ հաւատամքը
    Խմբագրական. Կիոտոյի տաճարներն ու Օսակայի ծովերը տեսնելու մեր մեծ հաւատամքը

    Ճապոնիայում հին ժամանակներում ապրել է երկու գորտ, մէկը՝ քաղաքամայր Կիոտոյում, միւսը՝ Օսակայում։ Երբ մի տարի շոգ ամռանը ցամաքում են Կիոտոյի գետակներն ու ջրանցքները, չորանում է նաեւ գորտի պալատական փոքրիկ ջրհորը, եւ գորտը որոշում է մեկնել Օսակա՝ մտածելով, որ քաղաքը ծովափին է, իսկ ինքը կեանքում ծով չի տեսել, ուստի՝ հա՛մ ծով կը տեսնի, հա՛մ գեղեցիկ Օսական կը վայելի, հա՛մ էլ չի տառապի Կիոտոյի ջրհորի չորութիւնից։ Եւ գորտը դուրս է գալիս իր տնից եւ ուղեւորւում դէպի Օսակա։

  • Գերագոյն նպատակի նոր փորձաքարը...
    Գերագոյն նպատակի նոր փորձաքարը...

    Ժողովուրդների ինքնաճանաչման ու ինքնահաստատման մնայուն երաշխիքը, յատկապէս որպէս ազգ-միաւոր, պետական անկախութիւնն է… հայութիւնն ու Հայաստան աշխարհը դա ճաշակում են արդէն 28 տարի՝ օրինաչափ վերիվայրումներով հանդերձ, որոնց մեկնակէտը, եւ ամենանշանակալին, նոյնինքն Անկախութեան վերանւաճումն էր՝ եօթ տասնամեակ անց:

  • Իշխանութեան «թաւշեայ» տրամաբանութիւնը
    Իշխանութեան «թաւշեայ» տրամաբանութիւնը

    Հայաստանի «թաւշեայ» իշխանութիւնների գործողութիւնների տրամաբանութիւնը մէկ տարուց աւելի ալեկոծում է հայկական իրականութիւնը: Վերջապէս, ի՞նչ նպատակներ են հետապնդում գործող իշխանութեան այս կամ այն քայլերը եւ ո՞րն է ընդհանուր ռազմավարութիւնը, որի շրջանակներում կատարւում են այդ քայլերը:

  • Փաշինեանը կու գայ… Փաշինեանը կու գայ…
    Փաշինեանը կու գայ… Փաշինեանը կու գայ…

    Շուտով, Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Լոս Անճելըս կը հասնի, աւելի ճիշդ պիտի ժամանէ։

    Արդէն շաբաթներէ ի վեր հայրենի եւ Սփիւռքի եւ յատկապէս Քալիֆորնիոյ հայ մամուլն ու հայկական հեռատեսիլի գրեթէ բոլոր կայանները, ամէնօրեայ յիշեցում-ծանուցումներ կը կատարեն, նոյնիսկ վարչապետի խօսք-հրաւէրով։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։