Հա

Ազգային

02/09/2019 - 12:30

Տեղական ինքնակառավարումը Արցախում քաղաքական հետաքրքրութիւնը կորցրել է

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանից Aravot.am-ը հետաքրքրւեց` առաջիկայ ՏԻՄ ընտրութիւնները կարելի՞ է համարել 2020 թւականին կայանալիք համապետական՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնների նախերգանք:

«alikonline.ir» - Սեպտեմբերի 8-ին Արցախում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններ են, այդ թւում նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետի: Այդ ընտրութիւններում քաղաքական ուժերի հետաքրքրութիւնն ակնյայտ չէ, քանի որ քաղաքական ուժերի կողմից առաջադրւած թեկնածուների կամ քաղաքական ուժերի կողմից սատարում ունեցող համայնքի ղեկավարների եւ աւագանիների թիւը չնչին է: Օրինակ, Ստեփանակերտի քաղաքապետի պաշտօնի համար յաւակնութիւն դրսեւորած հինգ թեկնածուներից միայն մէկն է առաջադրւել կուսակցութեան կողմից, եւս մէկ`միեւնոյն թեկնածու սատարման մասին յայտարարել են երկու կուսակցութիւն:

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանից Aravot.am-ը հետաքրքրւեց` առաջիկայ ՏԻՄ ընտրութիւնները կարելի՞ է համարել 2020 թւականին կայանալիք համապետական՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնների նախերգանք: «Խորքում այդպէս պէտք է լինէր եւ գուցէ ինչ-որ տեղ կայ: Բայց, ցաւօք, 1998 թւականից մինչեւ այսօր, տեղական ինքնակառավարումը Արցախում ոչ միայն չի կայացել, այլ քաղաքական հետաքրքրութիւնը կորցրել է»,- ասաց` Դաւիթ Իշխանեանը յաւելելով, որ ՏԻՄ մարմինների ընտրութիւններում քաղաքական ընտրութիւններ տեղի չեն ունեցել յատկապէս վերջին երկու ընտրութիւնների ժամանակահատւածում: «Այս ընտրութիւնները, բնականաբար, որոշակի մրցակցութեան եւ հետաքրքրութիւնների դաշտ բացել են. թէ գործող, թէ նորաստեղծ քաղաքական ուժերը որոշակի քայլեր են ձեռնարկում, բայց անկեղծօրւն պւտք է ասեմ` նկատելի չէ այն իրական քաղաքական պայքարը եւ մրցակցութիւնը, որը ոչ միայն կարող է 2020 թւականի համապետական ընտրութիւնների նախերգանքը լինել, այլ ընդհանրապէս, որպէս տեղական ինքնակառավարում` քաղաքական հետաքրքրութիւն ունենալ: Ես շատ լաւ հասկանում եմ տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարումը, դրանց կայացումը, աւագանու ինստիտուտի հաստատումը` ժողովրդավարական ինստիտուտների ձեւաւորման տեսանկիւնից: Բայց, միւս կողմից, մեր քաղաքական դաշտում գործող հին ու նոր քաղաքական ուժերի պատկերացումներն ու մօտեցումները հեռու են դասական պատկերացումներից»,- ասաց մեր զրուցակիցը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։