Հա

Ազգային

02/09/2019 - 13:00

ԼՂՀ անկախութեան հռչակումը կանխեց Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականութիւնը

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը «Ապառաժ»-ի հետ զրոյցում շնորհաւորելով հայ ժողովրդին Արցախի անկախութեան օրւայ առիթով՝ անդրադարձել է նաեւ 1920-ին տեղի ունեցած Շուշիի հայութեան ջարդերի 100-րդ տարելիցին:

«alikonline.ir» - ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը «Ապառաժ»-ի հետ զրոյցում շնորհաւորելով հայ ժողովրդին Արցախի անկախութեան օրւայ առիթով՝ անդրադարձել է նաեւ 1920-ին տեղի ունեցած Շուշիի հայութեան ջարդերի 100-րդ տարելիցին:

«Ադրբեջանի մարդատեաց, ցեղասպանական ծրագրերին վերջ տրւեց 1991 թւականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան հռչակումով եւ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Արցախի յաղթանակով։ 1920 թւականի մարտեան օրերին Շուշին հրի մատնւեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետութեան կանոնաւոր բանակի եւ գազազած թաթարական ամբոխի կողմից։ Հազարաւոր հայեր կոտորւեցին, կենդանի մնացածները տարագիր դարձան սեփական երկրում։ Դրանով Ադրբեջանը փորձեց վերջ տալ դեռեւս 1918 թւականին ստեղծւած Արցախի անկախ պետականութեանը։

Շուշիի հայութեան ջարդերը հերթական անգամ ապացուցեցին, որ Ադրբեջանը, անկախ կառավարման համակարգից, շուրջ մէկ դար շարունակ հետեւողականօրէն փորձում էր իրականացնել հայաթափման քաղաքականութիւն։

Համոզւած եմ, որ անհրաժեշտ է պետական մակարդակով նշել այդ ողբերգական դէպքերի հարիւրամեակը՝ օր առաջ ստեղծելով համապատախան յանձնաժողով»։

Նշենք, որ Շուշիի ջարդերը տեղի են ունեցել 1920 թ. մարտի 22-26-ն ընկած ժամանակահատւածում: Թուրքիայի Հանրապետութեան բանակի եւ նրա կողմից աջակցութիւն ստացող, Արցախում բնակւող թուրքերի (թաթարների) եւ քրդական առանձին խմբաւորումների կողմից կազմակերպւել է Շուշի քաղաքի հայ ազգաբնակչութեան կոտորած, տեղահանութիւն, գոյքի եւ անձնական ունեցւածքի ոչնչացում եւ թալան:

Հայ ազգի նկատմամբ իրականացւած ոճրագործութեան հետեւանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափւեց եւ ոչնչացւեց, աւելի քան 20 հազար հայ սպանւեց:

 

Լ. Թեւոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։