Հա

Ազգային

03/09/2019 - 12:20

Լիբանանի նախագահը օբիեկտիւ գնահատական է տւել պատմական դէպքերին

Մեծն Լիբանանի հիմնադրութեան (1920) 100-ամեակի նախապատրաստական աշխատանքների մեկնարկի առիթով Լիբանանի Հանրապետութեան նախագահը օբիեկտիւ գնահատական է տւել պատմական դէպքերին եւ հաստատել, որ Օսմանեան Կայսրութիւնը Լիբանանի պետութեան եւ ժողովրդին նկատմամբ իրականացրել է ոճրային, բռնարարքային,  բռնատիրական եւ համայնքների միջեւ դաւադրական քաղաքականութիւն։ Այդ քաղաքականութիւնը իբրեւ պետական ահաբեկչութիւն է որակել Լիբանանի նախագահը։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ

Հետաքրքիր է, որ նման յայտարարութիւն համընկնում է Թուրքիայի արտգործնախարարի վերջերս Բէյրութ կատարած այցի օրերին։ Պաշտօնական Անկարան բուռն հակազդել է , դատապարտելով Լիբանանի նախագահի կատարած յայտարարութիւնը եւ այն որակել ոչ համարժէք Բէյրութ-Անկարա յարաբերութիւնների ներկայ իրավիճակին։

Խօսելով Օսմանեան կայսրութեան իրականացրած սովամահութեան եւ ջարդերի քաղաքականութեան մասին Լիբանանի նախագահը անհրաժեշտ է նկատել  սերունդներին իմացնել  պատմական ճշմարտութիւնը։

Կարծում եմ, որ այս բաժինը մի քանի դիտարկում կարող է ներառել.նախ իհարկէ Թուրքիայի ժխտողականութեան դէմ քայլ առնելու կոչ է. երկրորդ՝ Լիբանանի կրթութեան ծրագրերում եւ պատմութեան դասագրքերում Օսմանեան կայսրութեան իրականացրած քաղաքականութեան ճիշտ որակում եւ բնութագիր տալու հրամայականի հնչեցումն է։ Գուցէ արժէ  յիշել, որ մի քանի օր առաջ պաշտօնական Սաուդական Արաբիան եւս կրթութեան ոլորտում Օսմանեան Կայսրութիւնը իբրեւ ոճրագործ պետութիւն ներկայացնելու  որոշում էր կայացրել։

Լիբանանում արդէն զօրակցական հնչեղութիւն է ստացել նախագահի յայտարարութիւնը եւ լիբանանեան սովամահութեամբ թէ ընդհանրապէս իրականացւած ցեղասպանութիւնների թեմաները վերարծարծւում են պետական եւ հասարակական մակարդակների վրայ։

Յիշարժան հանգամանք է նաեւ այն, որ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի առիթով դեռեւս նախագահ չընտրւած Միշէլ Աունը խօսել էր 20-րդ դարի իրականացւած ցեղասպանութեան եւ 21-րդ դարի իրականացւող էթնիկ զտումների համեմատականի մասին, պարզ դարձնելով ցեղասպանի միեւնոյն հասցէն։

«Արմէնպրես»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։