Հա

Ազգային

03/09/2019 - 09:40

Դաշնակցութիւնը անելիքներ ունի պետականութեան ամրապնդման գործում

«Սեպտեմբերի 2-ը Դաշնակցութեան համար միշտ էլ փառաւոր ու մեծ տօն է համարւել, որովհետեւ դարեր շարունակ բազում սերունդների երազածը ի վերջոյ յաջողւել է իրականացնել, ստեղծել պետականութիւն, որի շնորհիւ մենք ունենք երկու հայկական պետութիւններ՝ Արցախի Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը»,- ասել է ԱՀ Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայեանը:

«Սեպտեմբերի 2-ը Դաշնակցութեան համար միշտ էլ փառաւոր ու մեծ տօն է համարւել, որովհետեւ դարեր շարունակ բազում սերունդների երազածը ի վերջոյ յաջողւել է իրականացնել, ստեղծել պետականութիւն, որի շնորհիւ մենք ունենք երկու հայկական պետութիւններ՝ Արցախի Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը»,- մեկնաբանելով սեպտեմբերի 2-ի խորհուրդը՝ ասել է Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայեանը:

«Մենք գտնում ենք, որ Դաշնակցութիւնը պետականութեան ամրապնդման գործում անելիքներ ունի: Միայն պետականութիւնը ամրապնդելու, միջազգային ճանաչման գործընթացն ակտիւացնելու միջոցով կարող ենք իրականացնել այն տղաների երազանքը, որոնք իրենց կեանքը տւել են անկախութեան ու պետականութեան համար:

Դաշնակցութիւնը հաւատարիմ է 1988-ի խորհրդանիշին՝ Միացեալ Հայաստանի գաղափարին, մենք այդ ճանապարհն անցնելու ենք ազատ, անկախ, հետագայում ճանաչւած երկիր ունենալու միջոցով»,- նշել է Վահրամ Բալայեանը:

 

«Ապառաժ»

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։